Visa-ն Հայաստանում իր պրեմիում դասի քարտապանների համար գործարկում է «Արտոնությունների աշխարհ» ծրագիրը՝ նրանց ներկայացնելով արտոնությունների բոլորովին նոր հարթակ

Ի նշանավորումն Հայաստանում իր գործունեության 20-ամյակի՝ Visa-ն հայտարարում է «Արտոնությունների աշխարհ» (The World of Privileges) հավատարմության ծրագրի մասին, որը երկրի բոլոր Visa Premium քարտապաններին հնարավորություն կտա օգտվել գործընկեր ընկերությունների տարբեր ապրանքների ու ծառայությունների համար բացառիկ զեղչերից, բոնուսներից և ակցիաներից։