-
Կցե՛ք ձեր Visa քարտը Google Wallet-ին և վճարեք Google Pay-ի միջոցով
Ընդհանուր տեղեկություն
Google Pay․ ձեր Visa քարտով խանութներում և հավելվածներում վճարելու արագ ու հեշտ միջոց: Դուք կշարունակեք օգտվել Visa քարտերի անվտանգությունից ու բոլոր առավելություններից։
Google Pay-ը Visa-ի թոքենիզացված ծառայության հետ միասին հասանելի է բոլոր Android սարքերի համար, որոնք կիրառում են վճարային տերմինալների էմուլյացիան:
Անվտանգություն, ապահովություն, առավելություններ
Անվտանգ վճարումներ խանութներում
Երբ խանութներում ձեր հեռախոսն օգտագործում եք Visa քարտով Google Pay-ի միջոցով վճարումներ կատարելու համար, վճարումն իրականացնելու համար ձեր իրական քարտի համարը չի փոխանցվում: Փոխարենը վիրտուալ հաշվի համար է օգտագործվում: Այսպիսով ապահովվում է ձեր իրական հաշվի տվյալների անվտանգությունը:
Ապահովություն
Եթե ձեր հեռախոսը կորել է կամ այն գողացել են, դուք միշտ կարող եք բլոկավորել այն և ջնջել տվյալները՝ օգտագործելով «Գտնել իմ սարքը» հրահանգը:
Առավելություններ և պաշտպանված լինելու իրավունք
Օգտագործելով ձեր Visa քարտը Google Pay-ի միջոցով՝ դուք կշարունակեք օգտվել Visa-ի բոլոր առավելություններից ու արտոնություններից և կունենաք նույն պաշտպանվածությունը։
Ինչպես է աշխատում
Հարմարավետ, պարզ ու անվտանգ
Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք կայք
Ներբեռնեք Google Pay հավելվածը կամ այցելեք pay.google.com կայք
Կցեք ձեր Visa քարտը
Լուսանկարեք ձեր քարտը Google Pay հավելվածի միջոցով կամ ինքներդ մուտքագրեք ձեր քարտի տվյալները
Կատարեք գնումներ
Վճարեք խանութներում և հավելվածներում ավելի արագ
Գործընկեր բանկեր
Հարց ու պատասխան
Հաճախ տրվող հարցեր
-
Google Pay-ը Google-ի վճարային արտադրանքների նոր անվանումն ու ծրագրային համակարգն է։
-
Google Pay-ը Google-ի գործող վճարային արտադրանքների նոր անվանումն ու ծրագրային համակարգն է: Մանրածախ խանութներում և առցանց գնումներ կատարելիս դուք կարող եք Google Pay-ի միջոցով վճարել ճիշտ այնպես, ինչպես այսօր անում եք Android Pay-ի միջոցով:
-
Դուք արդեն կարող եք օգտագործել Google Pay-ը բջջային հավելվածներում և այն կայքերում, որտեղ տեսնում եք ծառայության լոգոն: Մոտ ապագայում դուք կկարողանաք օգտագործել Google Pay-ը մանրածախ խանութներում, ինչպես նաև Google-ի արտադրանքների համար վճարելիս, ինչպիսիք են օրինակ՝ YouTube-ը, Play Store-ը, Google Store-ը, Google Photos-ը և այլն:
-
Android Pay-ի ներկա օգտատերերը որևէ գործողություն անելու կարիք չունեն. ձեր հավելվածը մոտ ապագայում ավտոմատ կերպով կթարմացնի արտադրանքի անվանումը: Եթե դուք Android Pay-ի օգտատեր չեք, կարող եք հիմա ներբեռնել Android Pay հավելվածը՝ արագ և հեշտությամբ վճարումներ կատարելու համար։ Հավելվածը կթարմացվի, երբ հասանելի դառնա Google Pay ծառայությունը:
-
Տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել Google Blog՝ https://blog.google/topics/shopping-payments/ կամ օգտատերերի աջակցության կենտրոն՝ support.google.com/androidpay: