2022 Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը™ առաջին անգամ տեղի կունենա Քաթարում՝ Մերձարևելյան փոքր երկրում, սակայն մոլորակի ամենահարուստ պետություններից մեկում: Իսկ դա նշանակում է, որ բացի ֆուտբոլի տոնից, Առաջնության հյուրերը այս երկրում կտեսնեն անհավանական մշակույթ ու տեխնոլոգիական քաղաքներ և հետաքրքիր ժամանակ կանցկացնեն նույնիսկ մարզադաշտից դուրս:
Սա առաջին FIFA Աշխարհի առաջնությունն է™, որը տեղի կունենա արաբական աշխարհի երկրում։ Երկրպագուները կայցելեն 5 քաղաք և կլինեն 8 մարզադաշտերում, կտեսնեն 32 ազգային թիմերի հանդիպումներ և կանցկացնեն ֆուտբոլի տոնի 28 օր:
Մենք ուրախ կլինենք ձեզնից յուրաքանչյուրին տեսնել Քաթարում, որպեսզի դուք Visa-ի հետ միասին զգաք առաջնության մասշտաբները: Հետևեք սոցիալական ցանցերում Visa-ի պաշտոնական էջերի թարմացումներին և առաջինը տեղեկացեք Քաթարում 2022 Ֆուտբոլի Աշխարհի առաջնության™ բոլոր նորություններին: