Visa-ն Դիանա Կիգուրաձեին նշանակել է գլխավոր տնօրենի և Կովկասում տարածաշրջանային մենեջերի պաշտոնում
Երևան, Հայաստան։ 2 հունիսի, 2021թ․։ Visa-ն այսօր հայտարարեց Դիանա Կիգուրաձեին գխավոր տնօրենի և Կովկասում տարածաշրջանային մենեջերի պաշտոնում նշանակելու մասին: Իր նոր դերում Դիանա Կիգուրաձեն կկենտրոնանա Հայաստանում և Վրաստանում էլեկտրոնային վճարումների բիզնեսի զարգացման վրա` բանկերի, գործարարների և քարտապանների համար Visa-ի ապահոված արժեքն ավելացնելու միջոցով։
«Մենք ուրախ ենք հայտարարել Կովկասում տարածաշրջանային նոր մենեջերի պաշտոնում Դիանա Կիգուրաձեի նշանակման մասին: Դիանան Կովկասի տարածաշրջանի մասնագետների թիմի հետ մեկտեղ ի ցույց է դրել իր նվիրվածությունն ու խանդավառությունը, և մենք կասկած չունենք, որ նա առանցքային դեր կունենա տարածաշրջանում Visa-ի ընդլայնումն արագացնելու գործում՝ առաջ մղելով մեր ռազմավարությունը», - նշել է Visa-ի ավագ փոխնախագահ, ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Վիրա Պլատոնովան։
Դիանան Visa-ին է միացել 2018 թվականին և որպես բիզնեսի զարգացման գծով տնօրեն աշխատել է Հայաստանի ու Վրաստանի կարևոր հաճախորդների հետ: Դիանան մեծ ներդրում ունի Կովկասի տարածաշրջանի ռազմավարության՝ որպես ամբողջության իրականացման գործում՝ իր եռանդով, նախաձեռնողականությամբ և խանդավառությամբ աջակցելով ընկերության պրոդուկտներին և շուկայավարմանը, ֆինանսական տեխնոլոգիաներին և թվային վճարումներին, ինչով օգնել է ապահովել ակնառու արդյունքներ: Դիանան ունի ավելի քան 15 տարվա փորձ մանրածախ բանկային ծառայությունների, վաճառքների, բիզնեսի զարգացման, վճարային քարտերի և թվային ալիքների ոլորտներում: Ավելի վաղ նա TBC-ում ղեկավարել է դրա շրջանակներում գործող Smart Club-ը, ինչպես նաև գլխավորել է վճարային քարտերի ու հեռավար պրոդուկտների վաճառքները:
Իր նոր դերում Դիանա Կիգուրաձեն փոխարինում է Քրիստինա Դորոսին, ով վերջերս նշեց Visa-ում իր աշխատանքային գործունեության հնգամյակը և ի ճանաչումն իր բարձր արդյունավետության ու արհեստավարժության՝ ունեցավ առաջխաղացում՝ նշանակվելով փոխնախագահի և Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի տարածաշրջանային մենեջերի պաշտոնում:
«Ես ուրախ եմ Visa-ում նոր դեր ստանձնելու կապացությամբ և շնորհակալ այս ոգևորիչ հնարավորության համար: Վերջին տարիներին սերտորեն համագործակցելով մեր բիզնես գործընկերների, հաճախորդների և կարգավորող մարմինների հետ` ես գիտակցում եմ, որ Visa-ն առաջատար դեր ունի Կովկասում թվային վճարումների առաջխաղացման գործում: Իմ նոր պաշտոնում ես նախատեսում եմ կենտրոնանալ այս ժառանգության ընդլայնման վրա` ներկայացնելով թվային վճարման նորարարական պրոդուկտներ և լուծումներ», - ասել է Դիանա Կիգուրաձեն:
Visa Inc.-ի մասին
Visa Inc.-ը (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է: Մեր առաքելությունն է աշխարհը կապել առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին հնարավորություն տալով բարգավաճել: Մեր առաջանցիկ գլոբալ համակարգչային ցանցը՝ VisaNet-ը, ապահովում է անվտանգ և հուսալի վճարումներ ամբողջ աշխարհում և ունակ է մեկ վայրկյանում մշակել ավելի քան 65,000 գործարքային հաղորդագրություն: Ընկերության շարունակական ուշադրությունը նորարարություններին խթան է հանդիսանում ցանկացած սարքի միջոցով առևտրային միացման արագ աճի համար: Այն նաև բոլորի համար և ամենուր անկանխիկ ապագայի երազանքի շարժիչ ուժն է: Աշխարհի՝ անալոգայինից թվային կյանքի անցմանը զուգահեռ, Visa-ն օգտագործում է մեր ապրանքանիշը, պրոդուկտները, մարդկանց, ցանցը և մասշտաբները` առևտրի ապագան վերաձևելու նպատակով: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք հետևյալ հղումներով՝ Visa-ի մասին, visa.com/blog և @VisaNews:
Միայն ԶԼՄ-ների հարցումների համար
Աննա Սերդյուկ | Mariam Gvaradze |
Կորպորատիվ հաղորդակցության գծով տնօրեն | Հայաստանում Visa-ի մամուլի գրասենյակ |
Visa CISSEE | Тел.: +99555449965 |
+38 044 22 00 300 | NobletMedia CIS |
[email protected] | [email protected] |