Visa-ն Հայաստանում իր պրեմիում դասի քարտապանների համար գործարկում է «Արտոնությունների աշխարհ» ծրագիրը՝ նրանց ներկայացնելով արտոնությունների բոլորովին նոր հարթակ
Երևան։ 20 մայիսի, 2022թ.։ Visa-ն շարունակում է իր սպառողներին արտոնությունների տրամադրումը՝ Կովկասյան տարածաշրջանում խթանելով էլեկտրոնային առևտուրն ու թվային վճարումները, և Հայաստանում ներդնում է առաջարկների ու արտոնությունների նոր հարթակ՝ «Արտոնությունների աշխարհ» հավատարմության ծրագիրը: Հարթակը ներկայացնում է Visa Premium, այդ թվում՝ Visa Gold, Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապանների համար գործընկեր ընկերությունների բոլոր բացառիկ առաջարկներն ու ակցիաները։
Visa-ն ամբողջ աշխարհում ընդլայնում է առևտրային ընկերությունների և սպառողների հնարավորությունները՝ նրանց համար ստեղծելով վճարման ավելի հարմար, անվտանգ ու արագ եղանակներ, ուստի «Արտոնությունների աշխարհ» հավատարմության ծրագիրը ծառայում է որպես Visa Premium քարտապաններին հավելյալ ծառայություններ և արտոնություններ տրամադրելու լրացուցիչ գործիք: Visa-ն միավորել է Հայաստանում գործող ավելի քան 30 առևտրային ընկերություն և 50 վայր, որոնք ներգրավված են տարբեր ծախսային կատեգորիաներում. ռեստորաններ, հյուրընկալության ծառայություններ, նորաձև հագուստի մանրածախ առևտուր, գեղեցկություն և նորաձևություն, էլեկտրոնիկա, ավտոարդյունաբերություն: Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Visa-ի պաշտոնական կայքում:
«Մենք ուրախ ենք այս հատուկ հավատարմության ծրագրի միջոցով Հայաստանում մեր քարտապաններին ավելի շատ արտոնություններ և առավելություններ առաջարկելու առթիվ: Քանի որ Visa-ն նշում է Հայաստանում իր ներկայության 20-ամյակը, մենք ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել երկրում մեր բոլոր պրեմիում քարտապաններին՝ Visa-ին նվիրվածության, իսկ մեր բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և մեր աշխատանքի հանդեպ վստահության համար: Մենք հավատացած ենք, որ «Արտոնությունների աշխարհ» հավատարմության ծրագիրն իր եզակի առաջարկներով ու ակցիաներով ինչպես սպառողներին, այնպես էլ առևտրային ընկերություններին թույլ կտա թվային վճարումների իրենց փորձն ընդլայնել տարբեր կատեգորիաների մեր բազմաթիվ գործընկերների կողմից առաջարկվող լրացուցիչ արտոնություններով ու առաջարկներով, և այդպիսով մենք միասին կնպաստենք Հայաստանում անկանխիկ հասարակության զարգացմանը», - մեկնաբանել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
Visa-ն գնահատում է իր հաճախորդներին և շարունակական աշխատանք է տանում նրանց սպասարկումը բարելավելու, ինչպես նաև իր քարտապաններին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու ուղղությամբ: «Արտոնությունների աշխարհ» հավատարմության ծրագիրը անկանխիկ հասարակության զարգացմանը և գործարար միջավայրին աջակցելուն ուղղված լրացուցիչ գործիք է: Բացի այդ, ծրագիրն առևտրային ընկերություններին տրամադրում է սպառողների հետ թվային հաղորդակցության ևս մեկ խողովակ՝ նրանց ավելի մոտեցնելով միմյանց։ Առևտրային ընկերություններն այժմ կարող են հանրահռչակել իրենց ապրանքանիշերն ու մեծացնել վաճառքները՝ միանալով «Արտոնությունների աշխարհ» ծրագրին և Visa Premium քարտապաններին ներկայացնելով գրավիչ առաջարկներ, օրինակ՝ տարատեսակ զեղչեր, մեկը գնելու դեպքում երկրորդն անվճար ստանալու ակցիաներ, անվճար առաջարկներ, թարմացումներ, արտոնյալ մուտք կամ նվերներ և այլն:
Սա քայլ առաջ է պրեմիում դասի արտոնությունների բարելավման ուղղությամբ, որտեղ Visa-ն բացառիկ աշխատանք է կատարում:
Visa Inc.-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին և ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին և ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:
Միայն ԶԼՄ-ների հարցումների համար
Մարիամ Գվարաձե | |
ԱՊՀ-ում Visa-ի մամուլի ծառայություն |
|
Nobletmedia ԱՊՀ |
|
Հեռ.՝ +995 555449965 |
|
[email protected] |