DragonPass` Visa պրեմիում քարտապանների համար բիզնես-լաունջների նոր մատակարար
Բիզնես սրահների մուտքի հնարավորություն Visa քարտերով
Ինչպե՞ս ակտիվացնել մուտքի հնարավորությունը
2026 թվականի մարտի 16-ից կատարե՛ք 400 ԱՄՆ դոլարին համարժեք անկանխիկ վճարումներ բիզնես սրահներ մուտք գործելուն նախորդող 35 օրվա ընթացքում և ակտիվացրե՛ք մուտքի հնարավորությունը։
Անվճար մուտքերի քանակը ՝
Visa Infinite
- Մեկ տարվա ընթացքում մինչև 31.12.2026 տրամադրվում է անվճար մուտքի 20 հնարավորություն՝ անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում։
- Մեկ տարվա ընթացքում մինչև 31.12.2026 տրամադրվում է անվճար մուտքի 3 հնարավորություն՝ եթե պայմանը չի կատարվել։
Visa Signature
- Մեկ տարվա ընթացքում մինչև 31.12.2026 տրամադրվում է անվճար մուտքի 10 հնարավորություն՝ անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում։
- Մեկ տարվա ընթացքում մինչև 31.12.2026 տրամադրվում է անվճար մուտքի 2 հնարավորություն՝ եթե պայմանը չի կատարվել։
Visa Platinum
- Մեկ տարվա ընթացքում մինչև 31.12.2026 տրամադրվում է անվճար մուտքի 6 հնարավորություն՝ անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում։
իզնես քարտերով Բիզնես սրահներ մուտք գործելու պայմանները
(Visa Business Platinum и Visa Business Signature)
Բիզնես սրահներ մուտք գործելու համար անհրաժեշտ է բիզնես սրահ այցելելուն նախորդող 35 օրվա ընթացքում կատարել 400 ԱՄՆ դոլարին համարժեք անկանխիկ վճարումներ և ակտիվացնել մուտքի հնարավորությունը։
Անվճար մուտքերի քանակը՝
Visa Business Signature
- Մեկ տարվա ընթացքում մինչև 31.12.2026 տրամադրվում է անվճար մուտքի անսահմանափակ հնարավորություն՝ անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում։
- Մեկ տարվա ընթացքում մինչև 31.12.2026 տրամադրվում է անվճար մուտքի 6 հնարավորություն՝ եթե պայմանը չի կատարվել։
Visa Business Platinum
- Մեկ տարվա ընթացքում մինչև 31.12.2026 տրամադրվում է անվճար մուտքի անսահմանափակ հնարավորություն՝ անկանխիկ վճարումների պայմանը կատարելու դեպքում։
- Մեկ տարվա ընթացքում մինչև 31.12.2026 տրամադրվում է անվճար մուտքի 2 հնարավորություն՝ եթե պայմանը չի կատարվել։
Առաջարկից օգտվելու համար խնդրում ենք ներբեռնել Visa Airport Companion հավելվածը AppStore-ից կամ Play Market-ից և գրանցվել`:
Առաջարկը գործում է մինչև 31.12.2026-ը։
Ինչպե՞ս օգտվել առաջարկից։
4. Սեղմե՛ք «Անդամակցություն» կոճակը, որպեսզի ստանաք թվային հասանելիություն՝ լաունջ մուտք գործելու համար։
Լաունջ մուտք գործելու համար անհրաժեշտ է սկանավորել QR-ծածկագիրը մուտքի գրամցման կանգնակի մոտ։
Հարցուպատասխան DragonPass ծրագրի մասին
-
-
2024 թվականի հոկտեմբերի 1-ից ծառայությունը հասանելի կլինի հետևյալ քարտապաններին՝
- Visa Platinum
- Visa Platinum Business
- Visa Signature
- Visa Signature Business
- Visa Infinite
-
-
Ծրագրին մասնակցող օդանավակայանների ցանկին կարելի է ծանոթանալ Visa Airport Companion հավելվածում, որը պետք է ներբեռնել AppStore-ից կամ Play Market-ից կամ Visa Concierge չատ-բոտում։ Հավելվածի «Նկարագրություն» բաժնում կգտնեք հասանելի լաունջները՝ ընտրելով անհրաժեշտ օդանավակայանը կամ երկիրը։ Գլխավոր էկրանին առկա է նաև լաունջների ցանկի հղումը։
-
-
Այո, դուք կարող եք հյուրեր ունենալ բիզնես-սրահում: Ձեր հյուրերը պետք է մեկնեն նույն չվերթով: Եթե դուք չունեք անվճար այցելություններ*, կարող եք հավելյալ 32 ԱՄՆ դոլար վճարել մեկ անձի համար յուրաքանչյուր այցի դիմաց։
Վճարը կգանձվի անմիջապես ձեր գրանցված Visa քարտից:
*դիմեք ձեր գործընկեր բանկին ձեր քարտում առկա լրացուցիչ հյուրերի անվճար այցելությունների մասին տեղեկության համար:
-
-
Եթե լաունջը լիքն է, ապա դրա մուտքի իարվունքը չի տրամադրվում։
-
-
Ձեր արտոնություններին կարող եք ծանոթանալ Հավելվածի «Անդամակցություն» բաժնի «Ինչպես է սա աշխատում» ենթաբաժնում կամ գլխավոր էջի վրա։ Ուշադրություն դարձրեք, որ տարբեր քարտապանների համար արտոնությունները կարող են տարբերվել, և առավել ճշգրիտ տեղեկություններ ստանալու լավագույն միջոցը դրանք հավելվածում կամ չատ-բոտում ստուգելն է։
-
-
2024 թվականի հոկտեմբերի 1-ից Priority Pass կամ LoungeKey ծրագրերի անդամակցությունը կկասեցվի։ Dragon Pass լաունջներ մուտք գործելու համար ձեզ անհրաժեշտ կլինի գրանցվել Visa Airport Companion (App Store, Play Market) հավելվածում։
-
-
Անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը կարելի է ստանալ՝ նախապես ներբեռնելով Visa Airport Companion հավելվածը AppStore-ից կամ Play Market-ից: Հասանելիության և արտոնությունների վերաբերյալ տեղեկությունները զետեղված են էկրանի ստորին հատվածի մենյուի «Անդամակցություն» կամ «Գլխավոր էջ» բաժիններում։
-
-
Ներկայացրե՛ք ձեր թվային մուտքի QR-ծածկագիրը լաունջի աշխատողներին։ Եթե ձեզ հասանելի է անվճար այցելություն, ապա այն ավտոմատ կերպով կհաշվանցվի։ Եթե անվճար մուտքի իրավունք չունեք, ապա ամրակցված Visa քարտից կելքագրվի 32 ԱՄՆ դոլար։ QR-ծածկագիրը կարելի է գտնել՝ սեղմելով հավելվածի գլխավոր էկրանի «Անդամակցություն» կոճակը, կամ էլ՝ VisaConcierge չատ-բոտում։
-
-
Visa Airport Companion-ը ամբողջովին թվային հավելված է։ Լաունջի մուտք ստանալը հնարավոր է միայն բջջային հավելվածից կամ VisaConcierge չատ-բոտից ձեր QR-ծածկագիրը ներկայացնելով։
-
-
Եթե խնդիր է ծագել գրանցման ժամանակ, դիմե՛ք հաճախորդների օժանդակման կենտրոն՝ օգտվելով գրանցման էջում առկա «Օգնություն» բաժնի «Կոնտակտներ» հղումից։ Եթե խնդիրը հավելված մուտք գործելն է, ապա օգտվե՛ք «Մոռացել եմ ծածկաբառը» ձևույթից։ Եթե դեռ չի ստացվում մուտք գործել, ապա դիմե՛ք օժանդակման ծառայությանը համակարգի հիմնական էջի «Օգնություն» հղումով։
-
-
2-ից 4 տարեկան երեխաները կարող են անվճար այցելել բիզնես-սրահների մեծամասնությունը։
-
-
Այցելության տևողությունը յուրաքանչյուր սրահի համար սահմանվում է առանձին։ Հիմնականում՝ 3-4 ժամից ոչ ավել։
-
-
Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։ Այդ ամսաթվից հետո ծրագրի պայմանները կարող են փոփոխվել կամ չեղարկվել։
-
-
Պրեմիում փաթեթների մեջ ներառած այլ ծառայությունները հասանելի են քարտապաններին՝ անկախ ծախսերի սահմանաչափից։
-
-
Հաշվի են առնվում քարտերով կատարված բոլոր գործարքները, այդ թվում՝ սմարթֆոնի, խելացի ժամացույցի և այլնի միջոցով։
-
-
Այո, դրանք հաշվի են առնվում։
-
-
Հաշվարկվում են ընթացիկ ամսաթվին նախորդող 35 օրերի ընթացքում իրականցված գործարքները, բացառությամբ վերջին 5 օրերի։
-
-
Ոչ, էական է միայն ընդհանուր գումարը։
-
-
Ընթացիկ ամսվա գործարքների գումարը նվազում է վերադարձի գումարի չափով։
-
-
Ոչ, DragonPass-ից կարելի է օգտվել միայն՝ կատարելով բոլոր պայմանները։
-
-
Դա օրացուցային տարին է՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
-
-
Ոչ։ Անվճար այցելությունների հաշվիչը զրոյացվում է յուրաքանչյուր տարի։