Կատարե՛ք 7000 դրամից սկսած գնումներ AKG դեղատներում, վճարե՛ք Visa քարտերով և մասնակցե՛ք արժեքավոր մրցանակների վիճակահանությանը։

Ձեռք բերե՛ք անհրաժեշտ ամեն բան «AKG ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ցանցում Visa-ի հետ։ Կատարե՛ք նշված պայմանները հայտարարված վերջնաժամկետների համաձայն և ավտոմատ կերպով դարձե’ք խաղարկության մասնակից:
Պայմաններ

  • Արշավի իրականացման ժամանակահատվածում կատարե՛ք առնվազն 7000 դրամի միանվագ գնում «ԱԿԳ՝ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ցանցի ֆիզիկական մասնաճյուղում
  • Վճարե՛ք գնման համար ձեր ֆիզիկական Visa քարտով և ստացե՛ք խաղարկության մեկ կտրոն։
  • Վճարե՛ք Visa քարտով Apple Pay կամ Google Pay համակարգերի միջոցով և ստացե՛ք խաղարկության երկու կտրոն։
  • Գնումը կատարելուց հետո լրացրե՛ք ձեր տվյալները կտրոնի վրա և բաժանե՛ք այն երկու մասի։ Մեկ մասը գցե՛ք հատուկ ամանի մեջ՝ «ԱԿԳ՝ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ցանցի ֆիզիկական մասնաճյուղում։ Երկրորդ կտորը պահե՛ք ձեզ մոտ։
  • Ակցիան գործում է «ԱԿԳ՝ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ցանցի այլ ակցիաների հետ զուգահեռ։
  • Ակցիային կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանարապետության ցանկացած բանկի թողարկած Visa քարտերի քարտապանները։

Մեկ օգտատիրոջը տրվում է 1 կամ 2 կտրոն՝ խաղարկության կանոնների համաձայն, ինչը նշանակում է, որ եթե օգտատերը կատարի, օրինակ, 21000 դրամի գնում, ապա 3 կտրոն միանգամից չի ստանա։

Անցկացման ժամանակահատված՝ 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև հոկտեմբերի 30-ը

 

Մրցանակների ցանկը

  • 600 000 դրամի նվեր-հավաստագիր In Lobby Travel համակարգում ուղեգիր ձեռք բերելու համար
  • 2 նվեր-հավաստագիր՝ յուրաքանչյուրը 100 000 դրամի համարժեք, Zig Zag տեխնիկայի խանութներում
  • 1 IPhone 14, 128GB
  • Marriott Tsakhadzor հյուրանոցի 5 վաուչեր՝ յուրաքանչյուրը 1 գիշերով
  • Dilijazz Dilijan հյուրանոցի 5 վաուչեր՝ յուրաքանչյուրը 1 գիշերով
  • Apricot Aghveran հյուրանոցի 5 վաուչեր՝ յուրաքանչյուրը 1 գիշերով
  • INSPORT WELLNESS CENTER կենտրոնում սպորտային դահլիճ և լողավազան այցելելու 5 անսահմանափակ տարեկան աբոնեմենտ
  • Attirance 6 նվեր լյուքս հավաքածու
  • Nuxe 44 նվեր լյուքս հավաքածու

Մրցանակները չեն կարող փոխանակվել դրանց դրամական համարժեքով։

 

Հաղթողների ընտրությունը

Հաղթողների ընտրությունը իրականացվում է «ԱԿԳ՝ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ցանցում։

Խաղարկությունը կկայանա 2023 թվականի նոյեմբերի 13-ին «ԱԿԳ՝ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ցանցի ֆեյսբուքյան էջում, որտեղ պատահականության սկզբունքով՝ լոտոտտրոնի օգնությամբ կընտրվեն 74 հաղթողները։

Խաղարկության էջը՝ facebook.com/AKGpharmacy

Նվերների հանձնումը

«ԱԿԳ՝ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ցանցի ներկայացուցիչը կապ կհաստատի հաղթողի հետ, և զանգը ստանալուց հետո հաղթողը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է ստանալ մրցանակը։ Մրցանակը ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել հաղթողի անձը հաստատող անձնագիր կամ նույնականացման քարտ, ինչպես նաև առանց կոպիտ վնասվածքների պահպանված տոմսը՝ ընթեռնելի համարով։

Մրցանակների հանձնման վայրը՝: «ԱԿԳ՝ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ցանցի գլխամաս, Երևան, ադմիրալ Իսակովի պող․, 32/9։

Հարցերի դեպքում դիմել +37477297008 հեռախոսհամարով կամ l.martirosyan@abc‑pharm.com էլեկտրոնային փոստով։

 

Խաղարկության պաշտոնական կանոնները հրապարակված են «AKG ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» պաշտոնական էջերում՝

Facebook: https://www.facebook.com/AKGpharmacy
Instagram: https://www.instagram.com/akgpharmacy
Linkedin: https://www.linkedin.com/company/akgpharmacy