• Բացահայտե՛ք շոփինգը նորովի Visa քարտով

    Four people walk outside in front of buildings with steep, red-tiled roofs and dormer windows on a cloudy day. Four people walk outside in front of buildings with steep, red-tiled roofs and dormer windows on a cloudy day.

Բացառիկ զեղչեր, առավելություններ և The Bicester Collection ավանների VIP-գոտիների մուտք Visa քարտերով

The Bicester Collection-ը Եվրոպայում, Չինաստանում ու ԱՄՆ-ում գործող 12 եզակի առևտրական ուղղություններից բաղկացած ընտանիք է, որը հայտնի է իր առաջարկած բացառիկ տպավորություններով և շահավետ առաջարկներով։

Այս առևտրային ավանները տեղակայված են աշխարհի մի շարք ամենահայտնի քաղաքաներին մոտ՝ Լոնդոն, Փարիզ, Միլան, Բարսելոնա, Մադրիդ, Դուբլին, Բրյուսել, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Շանհայ, Սուչժոու և Նյու-Յորք։

Դրանք միավորում են, ընդհանուր առմամբ, 1500 բուտիկ։ The Bicester Collection-ը հյուրերին առաջարկում է համաշխարհային համբավ ունեցող նորաձևության տների և lifestyle-ապրանքանիշերի մշտապես թարմացվող ընտրանի, ներառյալ ամբողջ տարի հասանելի հանրահայտ ռեստորանները, գրավիչ pop-up նախագծերը և կրեատիվ գեղարվեստական ցուցադրությունները։

Visa քարտերով դուք կստանաք՝

  • զեղչեր համաշխարհային բրենդների բուտիկներում,
  • «Թեթև շոփինգ» ծառայություն,
  • The Apartment VIP-տարածքի հասանելիություն,
  • Tax Free (Global Blue) ծառայության պարզ գրանցում։
Two women stand in a room with a clothing rack, looking at clothes and smiling. Shelves with dishes, glassware, and fruit are visible in the background.

10% զեղչ համաշխարհային ապրանքանշանների բուտիկներում

10% զեղչից օգտվելու համար, վերբեռնե՛ք ձեր VIP Pass անցագիրը, ընտրելով այն ավանը (Village), որը պատրաստվում եք այցելել, ավելացրե՛ք QR-ծածկագիրը ձեր էլեկտրոնային դրամապանակի մեջ և ներկայացրե՛ք այն ծրագրին մասնակցող բուտիկներում և ռեստորաններում։ VIP Pass-ը կարելի է բեռնել հետևյալ հղումներով՝

Կարևոր է՝

  • Գործում է միայն այցի օրը։
  • Զեղչը հաշվարկվում է անմիջապես դրամարկղում Visa քարտը ներկայացնելիս։
  • Չի միավորվում բուտիկների այլ պրոմո-ակցիաներին։
  • Զեղչը հասանելի էVisa Classic / Gold / Platinum / Signature / Infinite քարտերի համար։
A man in a suit and a woman in a patterned dress with sunglasses walk outdoors holding shopping bags.

«Թեթև շոփինգ» (Hands-Free) ծառայություն

«Թեթև շոփինգ» (Hands-free Shopping) ծառայությունը թույլ է տալիս գնումներ կատարել առանց ավելորդ հոգսերի։ Կոնսիերժ-ծառայության օգնականները կհավաքեն և կփաթեթավորեն ձեր բոլոր գնումները, որ օրվա վերջում կարողանաք հարմարավետորեն վերցնել դրանք մեկ կետից։

Ծառայությունից օգտվելու համար՝

  • Ներկայացրե՛ք ձեր VIP անցագիրը Concierge Services-ի կետում՝ անմիջապես ավան ժամանելու պահին։
  • Ներկայացրե՛ք QR-ծածկագիրը գնումների համար վճարելիս և թողե՛ք գնումներով տոպրակները բուտիկների աշխատակիցների մոտ։
  • Ավանից դուրս գալուց 30 րոպե առաջ զանգահարե՛ք Concierge Service-ի տրամադրած հեռախոսահամարով և վերցրե՛ք ձեր գնումները՝ ձեր իսկ ընտրած վայրից։

Կարևոր է՝

  • Ծառայությունը թույլ է տալիս հանձնել գնումներն օրվա ընթացքում՝ ցանկացած պահի։
  • Շոփինգի վերջում բոլոր գնումները հանձնվում են մեկ կետում կամ բերվում մինչև ավտոմեքենա/ տաքսի/հյուրանոց (կախված գտնվելու վայրից)։
  • Անվճար է Visa Signature / Infinite քարտապանների համար։
A woman in a white dress stands at an open door, holding a cup and looking outside; a dining table with flowers and food is set nearby.

Village - The Apartment մասնավոր լյուքսի հասանելիություն

The Apartment-ը մասնավոր լաունջ-գոտի է, որն առաջարկում է պրեմիում կարգի անհատականացված ծառայություններ։

The Apartment-ի մուտքն ամրագրելու համար նախատեսված այցելությունից առնվազն 48 ժամ առաջ ուղարկե՛ք նամակ Guest Services ծառայությանը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝

Կարևոր է՝

  • The Apartment-ը մասնավոր գոտի է, որը հասանելի է միայն նախնական գրանցմամբ։
  • Մուտքի հայտն անհրաժեշտ է ուղարկել առնվազն 48 ժամ առաջ։ Concierge-ը կարող է մերժել հայտն ազատ տեղերի բացակայության պատճառով։
  • Մուտքը տրամադրվում է միայն Visa Infinite քարտապաններին։
Two women look at a brochure; one wears a red uniform and hat behind a counter, the other stands in front of her. A map is visible in the background.

ԱԱՀ վերադարձ (Tax Refund) Global Blue-ի հետ

Խնայե՛ք մինչև 17%, ստանալով հարկերի փոխհատուցում Global Blue համակարգի գործընկեր-վաճառողներից։ Գնումների գումարը պետք է գերազանցի 100,01 եվրոն։

Tax Free ծառայությունից պարզեցված կերպով օգտվելու համար Visa քարտապանը պետք է գրանցի իր Visa քարտն առցանց ձևաթղթում՝ անցնելով ստորև բերված հղումով, կամ սկանավորելով The Bicester Collection-ի՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ավաններում տեղադրված թռուցիկների վրա առկա QR-ծածկագիրը։

Գրանցումից հետո քարտապանը կստանա բուտիկներում կիրառելի շտրիխ-ծածկագիր, որը պետք է սկանավորել գնման պահին՝ Tax Free ձևաթուղթն ավտոմատ լրացնելու համար։

Մաքսային հավաստումը պետք է անցնել երկիրը լքելիս ինչից հետո գումարը կվերադարձվի գրանցված Visa քրատին։

Գրանցման հղումներ՝

Առաջարկը գործում է Visa Classic / Gold / Platinum / Signature և Visa Infinite քարտապանների համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։