Միայն նոյեմբերի 26-ից 29-ը, բոլոր նրանք, ովքեր կկատարեն 30000 և ավել դրամի գնումներ և կվճարեն Visa քարտով, կմասնակցեն խաղարկությանը։ Սմարթֆոնները, նոթբուքները, սկուտերները, bluetooth բարձրախոսները, անլար ականջակալները, կինոթատրոնի տոմսերն ու բազմաթիվ այլ հաճելի անակնկալները կգտնեն իրենց տերերին Visa-ի շնորհիվ։
Դալմա Գարդեն Մոլ այցելելուց առաջ կարևոր է իմանալ, որ
- գնումներ կարելի է կատարել Դալմա Մոլում տեղակայված բոլոր առևտրի կետերում առանց բացառության՝ խանութներում, ֆուդկորտում, կինոթատրոնում, սուպերմարկետում և այլն,
- պահանջվող գումարը կարող է հաշվարկվել ինչպես մեկ, այնպես էլ՝ մի քանի կտրոններով։
Եվ ամենակարևորը, խաղարկությանը կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր բոլոր Visa քարտապանները։
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գնումների կատարման օրը Դալմա Գարդեն Մոլում տեղակայված Visa տաղավար ներկայացնել 30000 դրամի գնումների կտրոնը կամ կտրոնները։ Այնուհետև մասնակիցը հնարավորություն կստանա քաշել խաղարկության տոմսը և իմանալ՝ ինչ մրցանակ է շահել։
Մինչև 50000 դրամ արժողությամբ մրցանակները կտրամադրվեն մասնակիցներին տեղում՝ տոմսը մոդերատորին ներկայացնելուց անմիջապես հետո։
50000 դրամը գերազանցող մրցանակները կտրամադրվեն մասնակիցներին Publicis ընկերության գրասենյակում։ Մրցանակի հանձման օրը կհամաձայնեցվի մասնակցի հետ հեռախոսազանգի միջոցով։
Մրցանակների ստացման հետ կապված բոլոր հարկային ծախսերը հոգում են կազմակերպիչները։
«Սև ուրբաթը» և Visa-ի կողմից խաղարկվող 2000 մրցանակներն արդեն ձեզ են սպասում Դալմա Գարդեն Մոլում։
Գործում են կանոններ և սահմանափակումներ