Գարնանային մրցույթ
Մրցույթի մեկնարկի ամսաթիվը՝ Ապրիլի 10
Մրցույթը Հայաստանում իրականացնում է Փաբլիսիս Հեպտա ՍՊԸ-ն Visa – ի պահանջով, համաձայն որի յուրաքանչյուր ինստագրամյան օգտատեր, որը կմասնակցի մրցույթին, կարող է շահել երկու անձի համար նախատեսված վաուչեր Թուֆենկյան Հին Դիլիջան կոմպլեքսում (այսուհետ՝ «Մրցույթ») սույն փաստաթղթով սահմանված պայմաններին համաձայն (այսուհետ՝ «Պայմաններ և դրույթներ»)։ Պայմաններ և դրույթները հրապարակվում են Visa Armenia պաշտոնական կայքում (https://cis.visa.com/ru_TJ/visa-in-armenia/cis-am.html):
Սույն Պայմաններին և դրույթներին համաձայնելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք մրցույթին մասնակցելու և նվեր շահելու պայմաններին նախքան մասնակցելը, ինչպես նաև ընդունում եք ստորև ներկայացվող բոլոր պայմանները։
1.Մրցույթի նկարագրությունը, պայմանները և համապատասխանությունը
Մրցույթի կանոնները
- Հետևեք Visa Armenia ինստագրամյան էջին,
- Մինչև 16.04.2023թ. 23:59-ն էջում թողեք մեկնաբանություն, որտեղ կշնեք, թե ում եք ցանկանում նվիրել Թուֆենկյան Հին Դիլիջան կոմպլեքսում մեկօրյա մուտքի հնարավորության վաուչերը,
- Յուրաքանչյուր օգտահաշվից ընդունվում է առավելագույնը 3 մեկնաբանություն,
- Մրցույթին կարող են մասնակցել միայն իրական օգտատերերը,
- Մրցույթին կարող են մասնակցել միայն 18 տարին լրացած անձինք,
- Վաուչերը նախատեսված է երկու հոգու համար և գործում է ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը,
- Արդյունքները կհայտարարվեն Ապրիլի 17-ին։
Նվեր — Թուֆենկյան Հին Դիլիջան կոմպլեքսում մեկօրյա մուտքի 2 անձի համար նախատեսված վաուչեր
2. Հաղթողների ընտրությունը և Նվերների հանձնումը
Մրցույթն անցկացվելու է և Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են Visa Armenia (https://www.instagram.com/visaarmenia) Ինստագրամի էջում։ Մրցույթի պայմաններին բավարարող մասնակիցներից հաղթողներն ընտրվում են պատահականության սկզբունքով Comment Picker ծրագրի միջոցով։ Մրցույթի արդյունքների մասին հայտարարությունը տեղադրվում է Visa Armenia ինստագրամյան էջի «Պատմություններ» (Stories) և Reels բաժնում։
Visa Armenia ինստագրամյան էջից կապ կհաստատվի հաղթողի հետ և վերջինս կտեղեկացվի Նվերը ստանալու համար անհրաժեշտ տվյալները (անուն, ազգանուն, գործող հեռախոսահամար և առաքման հասցե) տրամադրելու վերաբերյալ։ Տվյալների տրամադրումից հետո Նվերի ստացման մանրամասները տեղը և եղանակը կհամաձայնեցվեն հաղթողի հետ։
Այն պարագայում, եթե հաղթողը հրաժարվում է ստանալ Նվերը կամ Իրականացնողի կողմից սահմանված ժամկետում չի տրամադրում Նվերի փոխանցման նպատակով պահանջվող տվյալները, ապա ընտրվում է նոր հաղթող:
Նվերը ստանալիս անհրաժեշտ է նաև ստորագրել հանձման-ընդունման ակտը Փաբլիսիս Հեպտա ՍՊԸ-ի հետ, որը հանդես է գալիս որպես մրցույթի Իմպլեմենտացնող:
Մրցույթի հաղթողն իրավունք չունի պահանջել այլ Նվեր, քան սահմանված է սույն Պայմաններ և դրույթներում։ Նվերը չի կարող փոխանակվել կանխիկ դրամի, այլ ապրանքների կամ ծառայությունների հետ, կամ փոխանցվել մեկ այլ անձի Նվերը ընդունելուց հետո:
Նվերը ստանալուց հետո հաղթողների նկատմամբ կազմակերպիչների բոլոր պարտավորությունները կդադարեցվեն։
3.Բացառություններ
Մասնակցության պայմանները չբավարարող Ինստագրամյան օգտահաշիվները չեն մասնակցում Մրցույթին: Տարընկալումներից խուսափելու համար սահմանվում է, որ օգտահաշիվները հետևյալ դեպքերում իրավասու չեն լինի մասնակցել Մրցույթին՝
ա․ մասնակցի 18 տարին լրացած չէ,
բ. Եթե մասնակից Ինստագրամյան օգտահաշիվը կեղծ է:
Ճշգրտումը կատարվելու է հետևյալ կերպ․
● ուսումնասիրվում է օգտատիրոջ Ինստագրամյան էջը։ Եթե տվյալ օգտատիրոջ էջի մեծ մասը կազմում են մրցույթային գրառումները, ապա այդ Ինստագրամյան հաշիվը համարվում է կեղծ,
● եթե մրցութային գրառումներից զատ առկա են նաև այլ գրառումներ, ուսումնասիրվում են վերջիններիս մեկնաբանությունները,
● ուսումնասիրվում են օգտատիրոջ նկարները։ Եթե նկարները իրական չեն, Ինստագրամյան հաշիվը կարող է համարվել կեղծ,
● եթե վերոնշյալ հանգամանքները ամուր հիմք չեն տալիս ենթադրելու, որ տվյալ հաշիվը կեղծ է, ապա ուսումնասիրվում է հետևորդների ցուցակը։ Եթե օգտատերը շատ քիչ հետևորդներ ունի Ինստագրամում և դրանք իրար միջև կապ չունեցող օգտատերեր են, ապա այս դեպքում կարող է համարվել կեղծ հաշիվ։
4.Անձնական տվյալների մշակման համաձայնություն
Դուք սույնով ծանուցվում եք այն մասին, որ մեր հաշվետվողական պարտավորությունների կատարման, ինչպես նաև ՀՀ Հարկային օրենսգրքին համապատասխան հարկային հաշվառում և հարկային հաշվետվություններ ներկայացնելու պարտավորության կատարման նպատակով Մրցույթին Ձեր մասնակցության ժամանակ Ձեզանից կարող է պահանջվել Իմպլեմենտացնողին տրամադրել որոշ անձնական տվյալներ: Համաձայնելով սույն Պայմաններին և Դրույթներին՝ Դուք ուղղակիորեն Իմպլեմենտացնողին տալիս եք Ձեր անձնական տվյալները մշակելու համաձայնություն, ինչպես նախատեսված է սույն կետ 4-ում․ հետևապես, Ձեր անձնական տվյալների մշակման իրավական հիմքն է հանդիսանում Ձեր գրավոր համաձայնությունը:
Հավաքագրվող անձնական տվյալների տեսակը
Կախված ձեր նվերի տեսակից՝ Ձեզանից կարող է պահանջվել Իմպլեմենտացնողին տրամադրել Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, ստորագրությունը, բնակության հասցեն, որոնք այսուհետ միասին ՝ «Անձնական տվյալներ»։
Անձնական տվյալների հետ կատարվող գործողությունները․
Ձեր համաձայնության հիման վրա Ձեր անձնական տվյալները կարող են հավաքագրվել, պահպանվել, ուղղվել, համակարգվել, օգտագործվել, փոխանցվել, վերականգնվել կամ ոչնչացվել, բոլորը միասին այսուհետ՝ «Մշակում»՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: Դուք ուղղակիորեն համաձայնվում եք, որ Ձեր Անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս, այդ թվում՝ առանց սահմանափակման, Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին՝ եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար, Վիզաին և նրա բոլոր դուստր ընկերություններին և խմբի ընկերություններին՝ արշավի արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելու նպատակներով, ցանկացած ենթակապալառուի կամ արշավին մասնակցող գործակալության, Փաբլիսիս Հեպտա խմբի ցանկացած ընկերության՝ հաշվետվողականության պարտավորություններն ապահովելու նպատակով:
Համաձայնության հետկանչը․
Դուք կարող եք հետ կանչել Ձեր Անձնական տվյալների մշակման համաձայնությունը ցանկացած ժամանակ, կապվելով Փաբլիսիս Հեպտայի հետ և ուղարկելով գրավոր պահանջ։ Իմպլեմենտացնողը պարտավորվում էդադարեցնել Ձեր Անձնական տվյալների Մշակումը և ոչնչացնել դրանք, եթե Իմպլեմենտացնողից չի պահանջվում, որ դրանք արխիվացվեն և պահվեն համաձայն որևէ իրավական պարտավորության:
Համաձայնության ժամկետը․
Ձեր համաձայնությունը համարվում է տրամադրված մրցույթին ձեր մասնակցության պահից և գործում է 10 տարի ժամկետով, եթե ավելի վաղ հետ չկանչվի։
Իրավունքները․ Դուք օգտվում եք բոլոր իրավունքներից և կրում եք բոլոր պարտականությունները, որոնք տվյալների սուբյեկտի համար նախատեսված են Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով։