Նոր տարին սարերի հետևում չէ, իսկ այն առավել հաճելի է սկսել նվերներով։ Visa-ն պատրաստել է 50 մրցանակի ամանորյա խաղարկություն, որպեսզի յուրաքանչյուր անհատ Visa քարտապան Հայաստանում հնարավորություն ունենա ստանալ դրանցից որևէ մեկը։
Կիրառելի են պայմաններ և սահմանափակումներ։
- Սուպերմրցանակ՝ Volvo ավտոմեքենա
- 5 էլեկտրական սկութեր
- 5 սմարթֆոն iPhone 13
- 5 հեռուստացույց Samsung
- 10 սմարտ-ժամացույց Apple Watch
- 2 նոթբուք MacBook Air
- 5 խոհանոցային հավաքածու Bosch (Բոշ)
- 2 խաղային համակարգ PlayStation 5 (Փլեյշթեյշն)
- 10 անլար ականջակալ Apple AirPods
- 5 նկարահանման սարքավորումների հավաքածու Canon
Յուրաքանչյուր քարտապան, որը 2021 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2022 թվականի հունվարի 10 կկատարի 5000 ՀՀ դրամ և ավելի գումարի գործարքներ, ավտոմատ կերպով կդառնա խաղարկության մասնակից։
Արշավի ավարտից հետո 5000 ՀՀ դրամից սկսած յուրաքանչյուր գործարքին բանկը շնորհում է նույնականացման եզակի համար։ Այն դեպքում, երբ դուք դառնաք խաղարկության հաղթողներից մեկը, ձեզ կզանգահարի ձեր բանկի ներկայացուցիչը, որպեսզի հաստատեք հաղթող դառնալու ձեր համաձայնությունը։
Մրցանակների խաղարկությունը կկայանա 2022 թվականի հունվարի 20-ին։ Խնդրում ենք ուշադիր լինել ձեր հեռախոսին, քանի որ դուք կարող եք շահել մրցանակներից մեկը։ Բանկի ներկայացուցիչը կզանգահարի հաղթող գործարքի քարտապանին անմիջապես ուղիղ հեռարձակման ընթացքում՝ ձեր հաղթանակի համաձայնությունը ստանալու համար։
Կատարե՛ք գործարքներ, մասնակցե՛ք խաղարկությանը և շահե՛ք նվերներ, որոնց թվում է նաև սուպերմրցանակը՝ Volvo ավտոմեքենան։
Մաղթում ենք հիասքանչ տոներ։