-
Անվճար անսահմանափակ ինտերնետ ռոումինգ Եվրոպայում Visa-ի հետ
Մնացեք կապի մեջ Եվրոպայում Visa-ի հետ
Մեկնում եք հանգստի կամ գործուղմա՞ն։
Visa-ի հետ և Roamingo ծառայության միջոցով կարող եք մշտապես կապի մեջ մնալ և օգտվել անսահմանափակ ինտերնետ ռոումինգից Եվրոպայում։
Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապաններին տրամադրվում է 5 օրվա համար անսահմանափակ ինտերնետ ռոումինգ փաթեթ Եվրոպայում։
Ինչպես օգտվել առաջարկից
- Ներբեռնեք և բացեք Roamingo հավելվածը։
- Մենյուից ընտրեք Profile բաժինը։
- Անցեք Activate Gifts էջը։
- Ընտրեք Visa I Armenian Premium Cards առաջարկը։
- Մուտքագրեք ձեր Visa պրեմիում քարտի տվյալները վավերացման համար։
- Ստացեք 5 օրվա համար անսահմանափակ ինտերնետ ռոումինգ փաթեթ Եվրոպայում։
- Ակտիվացրեք eSIM-ը ձեր հեռախոսում և վայելեք անսահմանափակ ռոումինգը։
Առաջարկի պայմանները
- Առաջարկը գործում է ՀՀ բանկերի կողմից թողարկված Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտերի համար։
- Առաջարկը հասանելի է միայն Visa պրեմիում քարտապանների համար։
- Անվճար ինտերնետ ռոումինգ փաթեթը տրամադրվում է մեկանգամյա օգտագործման յուրաքանչյուր քարտապանի համար։
- Առաջարկը գործում է միայն Roamingo հավելվածի միջոցով ակտիվացման դեպքում։
Առաջարկի գործողության ժամկետը՝ 2025 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը ներառյալ։
Պլանավորում եք հանգիստ կամ գործնական ուղևորությո՞ւն
Roamingo ծառայության և Visa-ի առաջարկի շնորհիվ միշտ կարող եք կապի մեջ լինել Եվրոպայում և օգտվել ինտերնետ ռոումինգից:
Առաջարկի շրջանակում Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապանները կարող են ստանալ նաև 3 ԳԲ ինտերնետ ռոումինգ Եվրոպայում՝ Roamingo ծառայության հետ համատեղ՝ արագ և հարմար՝ Visa չատբոտի միջոցով։
Ինչպե՞ս ակտիվացնել փաթեթը՝
- Մուտք գործեք Visa չատբոտ
- Ընտրեք Visa Travel, ապա՝ Roaming բաժինը
- Ստացեք QR կոդ և ակտիվացման հրահանգներ
- Ակտիվացրեք ծառայությունն ու շարունակեք կապի մեջ մնալ ձեր ուղևորության ընթացքում
Առաջարկի պայմաններ՝
- Visa Platinum քարտապանները կարող են ակտիվացնել փաթեթը 1 անգամ
- Visa Signature քարտապանները՝ 2 անգամ
- Visa Infinite քարտապանները՝ 3 անգամ
Visa Signature և Visa Infinite քարտերի դեպքում ակտիվացումը հնարավոր է ոչ շուտ, քան 14 օրը մեկ անգամ։
Առաջարկը գործում է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։