Ապագան արդեն այստեղ է.
Visa-ն հայտարարում է արհեստական բանականությամբ (AI) օժտված առեւտրի նոր դարաշրջանի մասին

Երեւան, մայիսի 1, 2025 – Առեւտրի ապագան ներկայացված է Visa Global Product Drop միջոցառմանը՝ AI-ով համալրված հզոր նորամուծություններով, որոնք սպառողներին թույլ են տալիս որոնել եւ գնումներ կատարել AI-ի օգնությամբ, ինչպես նաեւ ներկայացվում են նոր ռազմավարական գործընկերություններ եւ արտադրանքի նորարարություններ։

“Վճարման նոր եղանակների հայտնվելուն պես, նրանք պետք է գործեն մի ցանցի վրա, որը միշտ հասանելի է՝ ապահով, պաշտպանված,մասշտաբավորվող եւ մշտապես նորարարական»,- ասել է Visa-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռայան Մաքիներնին։ “Մենք օգտագործում ենք մեր ցանցի հզորությունը եւ մեր տասնամյակների փորձը՝ նոր պրոդուկտներ եւ լուծումներ ներկայացնելու համար, որոնք կփոխակերպեն առեւտուրը եւ վստահություն եւ անվտանգություն կբերեն AI-ով աշխատող վճարումներին»։

Պրոդուկտի ճանապարհային քարտեզը

Visa-ն մեկնարկեց Global Product Drop-ը՝ ներկայացնելով, թե ինչպես AI-ի եւ թվային առեւտրի համադրությունը էական փոփոխություն կբերի սպառողների՝ ապրանքների եւ ծառայությունների հայտնաբերման եւ գնման հարցում։ Շուտով սպառողները կկարողանան լիազորել AI գործակալներին թերթել, ընտրել, գնել եւ կառավարել իրենց անունից։ Այս ամենը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է, որ գործակալները վստահելի լինեն վճարումների հարցում ոչ միայն օգտատերերի, այլեւ՝ բանկերի եւ վաճառողների կողմից։ Visa-ն վստահություն կբերի AI-ով իրականացվող առեւտրին՝ տրամադրելով մեր գործընկերներին՝ AI հարթակներին, տեխնոլոգիական խաղացողներին, բանկերին, ֆինտեխներին, վաճառողներին եւ այլոց Visa-ի ցանցին միանալու պարզ եղանակը։ Սա Visa-ի հաջորդ քայլն է անխափան եւ անվտանգ թվային վճարումների միջոցով ավելի շատ գնորդներ եւ վաճառողներ միավորելու ճանապարհին։

Հայտարարության հիմնական մասում ընկերությունը ներկայացրեց Visa Intelligent Commerce-ը՝ նորարարական նախաձեռնություն, որը բացում է Visa-ի վճարային ցանցը այն ծրագրավորողների եւ ինժեներների համար, որոնք ստեղծում են AI առեւտրի առաջին սերունդը։ Visa-ն նաեւ հայտարարեց կայունարժույթի (stablecoin) ոլորտում նոր համագործակցությունների մասին՝ ավելի շատ մարդկանց եւ տարածաշրջաններ ընդգրկելու նպատակով։ Վերջում Visa-ն ներկայացրեց իր Flex Credential հարթակի ընդլայնումը եւ նոր պրոդուկտներ եւ ծառայություններ, որոնք մարդկանց ավելի շատ հնարավորություններ են տրամադրում՝ վճարում կատարելու եւ ստանալու համար։

Visa Intelligent Commerce.նոր դարաշրջան

Վերջին 25 տարիների ընթացքում Visa-ի ցանցը մշակել է 3.3 տրիլիոն գործարք։ . Visa-ն ընդլայնելու է ֆիզիկական եւ թվային առեւտրում այսօր առկա ենթակառուցվածքները, ստանդարտները եւ հնարավորությունները դեպի AI-ով իրականացվող առեւտուր։ Շուտով սպառողները AI հարթակների միջոցով AI գործակալներին թույլ կտան օգտագործել Visa վկայական (որոնց թիվն այսօր հասնում է 4.8 միլիարդի ) վճարումներ ընդունող ցանկացած վաճառակետում ( ներկայում ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 150 միլիոն) վճարման ցանկացած տարբերակի համար։

AI առեւտրի զարգացումն անհրաժեշտ արագությամբ եւ ծավալով խթանելու համար ընկերությունը համագործակցում է AI հարթակների եւ ապրանքանիշերի հետ, որոնք սպառողներն ու առեւտրականները ընտրում են ամենօրյա աշխատանքի համար։ Դրանց թվին պատկանում են՝ Anthropic, IBM, Microsoft, Mistral AI, OpenAI, Perplexity, Stripe եւ Samsung ընկերությունները։


Visa-ի մասին 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

ԶԼՄ-ների հարցումների համար 

Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]