Բացվել է կին ձեռներեցների համար առաջին միջազգային She's Next հակաթոնի գրանցումը

Երեւան, 1 Հուլիս, 2025թ․ – Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն՝ Reinvantage-ի հետ համագործակցությամբ, մեկնարկում է առաջին She's Next հակաթոնը Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի կանանց համար, ներառյալ Հայաստանը։

Հակաթոնը, որը կազմակերպվել է կին ձեռներեցներին աջակցող She's Next Empowered by Visa գլոբալ նախաձեռնության շրջանակներում, տարածաշրջանի կանանց առաջարկում է գիտելիքներ և խորհրդատվություն ստանալ 20 փորձագետ խոսնակների կողմից, բարձրացնել իրենց բիզնեսի տեսանելիությունը և մրցել 20,000 ԱՄՆ դոլարի մրցանակային ֆոնդի համար։

She's Next հակաթոնը մշակվել է համարձակ մտածողությունը, գործնական լուծումները և բիզնեսում ներառական նորարարությունները խրախուսելու նպատակով։ Ի տարբերություն ավանդական հակաթոններից, այն ծրագրավորման տարրեր չունի եւ կենտրոնանում է բիզնես-ռազմավարության և խնդիրների լուծման վրա։ Մասնակիցները լուծելու են ֆինանսական կայունության, բիզնեսում փոփոխությունների, շուկայի ընդլայնման, միտումների կանխատեսման և այլ արդիական թեմաներին վերաբերող խնդիրներ։

Ծրագիրը կանցնի մի քանի փուլով.

  • Հունիսի 30 – օգոստոսի 29՝ Մասնակիցների գրանցում
  • Սեպտեմբերի 3–12՝ Կրթական փուլ
  • Սեպտեմբերի 16՝ Մասնակցության հաստատում և թիմերի ձևավորում
  • Սեպտեմբերի 18 – հոկտեմբերի 1՝ Հակաթոնի փուլ

Բոլոր միջոցառումները կանցկացվեն ամբողջությամբ առցանց՝ անգլերեն լեզվով։

Հոկտեմբերի 3-ին տեղի կունենա մեծ եզրափակիչը, որի շրջանակներում հաջողակ ձեռներեցները, բիզնես առաջնորդները և Visa-ի ղեկավարները կհավաքվեն միասին՝ գիտելիքների փոխանակման և կանանց առաջնորդությամբ նորարարությունների ուժը տոնելու համար։ Միջոցառմանը տեղի կունենան հակաթոնի ընթացքում մշակված բիզնես հայեցակարգերի ներկայացումներ, հիմնական զեկույցներ, բիզնես-վիկտորինա և քննարկումներ։

Ողջ ծրագրի ընթացքում մասնակիցները հասանելիություն կունենան չորս վեբինարների, որոնց ընթացքում փորձառու բիզնես մասնագետները կկիսվեն գործնական գիտելիքներով: Հակաթոնի փուլ անցած թիմերը անհատական խորհրդատվություն կստանան մենթորության երեք նիստերի ընթացքում՝ փորձառու հիմնադիրների, խորհրդականների և նորարարության փորձագետների կողմից։ Բոլոր մասնակիցները նաեւ կստանան լայն հնարավորություններ միջազգային բիզնես կապերի կառուցման համար եւ She's Next համայնքի թվային հարթակին միանալու հրավեր ։

Հաղթողները կընտրվեն երեք անվանակարգերում.

  • Գլխավոր հաղթող՝ 10,000 ԱՄՆ դոլար
  • Ամենանորարարը՝ 5,000 ԱՄՆ դոլար
  • Լավագույն սոցիալական ազդեցություն՝ 5,000 ԱՄՆ դոլար

Ֆինանսական դրամաշնորհներից բացի, հաղթողները եռամսյա մենթորություն կստանան ոլորտի առաջնորդների հետ, ընդլայնված տեսանելիություն Visa-ի և Reinvantage-ի հարթակներում, լուսաբանում ապագա միջոցառումներում, մշտական առաջխաղացում She's Next համայնքում և հիշատակումներ պաշտոնական մամուլի հաղորդագրությունում, որը կտարածվի ամբողջ աշխարհի ԶԼՄ-ներում։

She's Next հակաթոնին կարող են մասնակցել ինչպես սկսնակ կին ձեռներեցներն, այնպես էլ կայացած բիզնեսների սեփականատերերը։ Դուք կարող եք գրանցվել և՛ առանձին, և՛ թիմով (մինչև հինգ մասնակից)։ Թիմերում կարող են ներգրավված լինել նաև տղամարդիկ, բայց դրանք պետք է առաջնորդվեն կանանց կողմից։

Ավելին իմանալու և She's Next հակաթոնին գրանցվելու համար այցելեք https://shesnext.emergingeurope.org/hackathon2025/։ Գրանցումը բաց է մինչև օգոստոսի 29-ը։


Visa-ի մասին 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

Reinvantage ընկերության մասին

Reinvantage-ը օգնում է մարդկանց և կազմակերպություններին կանխատեսել փոփոխությունները, մնալ արդիական և նախագծել այն, ինչ լինելու է ապագայում։ Այն համատեղում է անհատական խորհրդատվությունը հեռանկարային գաղափարների հետ՝ վերաիմաստավորմանը յուրաքանչյուր մակարդակում աջակցելու համար՝ մտածելակերպից մինչև ռազմավարություն։ Reinvantage-ը նաև կառավարում է Emerging Europe-ը՝ երկարաժամկետ նախաձեռնություն, որը կենտրոնանում է տարածաշրջանի նորարարությունների և կայուն աճի վրա։ Emerging Europe-ի միջոցով Reinvantage-ը աջակցում է She's Next հարթակին։ Այս ինտեգրացված մոդելն ապահովում է, որ յուրաքանչյուր ծրագիր, գործընկերություն կամ նախաձեռնություն հիմնված լինի իրական արդիականության և երկարաժամկետ ազդեցության վրա։ Ավելին իմանալու համար՝ reinvantage.org

Մասնակցության կանոնները

She's Next հակաթոնի ամբողջական կանոնները և կանոնակարգերը հասանելի են պաշտոնական էջում հետևյալ հղմամբ՝ https://shesnext.emergingeurope.org/hackathon2025/

ԶԼՄ-ների հարցումների համար 

Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]