Հոկտեմբերի 3-ին կկայանա առաջին միջազգային She's Next հաքաթոնի հրապարակային առցանց գլխավոր եզրափակիչը
Երևան, հոկտեմբերի 1, 2025 - Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa-ն՝ իր գործընկեր Reinvantage-ի հետ, հայտնում են, որ առաջին միջազգային She's Next հաքաթոնի գլխավոր եզրափակիչը տեղի կունենա առցանց հոկտեմբերի 3-ին։
Համաշխարհային She's Next Empowered by Visa նախաձեռնության շրջանակներում կազմակերպված հաքաթոնը ստեղծվել է ապագայի բիզնես մարտահրավերների մասին Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի կին ձեռներեցներին խոսելու հնարավորություն տալու համար։ Անցած ամսվա ընթացքում 17 երկրներից մասնակիցները ներգրավված են եղել ոլորտի փորձագետների կողմից վարվող ինտերակտիվ վեբինարներում՝ ձեռք բերելով կարևոր ձեռնարկատիրական հմտություններ։
Կանանց կողմից ղեկավարվող 10 թիմեր անցել են հաքաթոնի փուլ՝ զարգացնելով իրենց բիզնես գաղափարները փորձառու մենթորների ղեկավարության ներքո, եւ պատրաստ են ներկայացնել իրենց նախագծերը մասնագիտական խորհրդին գլխավոր եզրափակիչում։
Հաղթողներ են ճանաչվելու երեք անվանակարգերում՝ ընդհանուր 20,000 դոլար մրցանակային ֆոնդով.
Գլխավոր հաղթող՝ 10,000 դոլար
Ամենանորարար՝ 5,000 դոլար
Լավագույն սոցիալական ազդեցություն՝ 5,000 դոլար
Միջոցառման ընթացքում հանդես կգան հաջողակ ձեռներեցներ, կարծիք ձևավորող առաջնորդներ և Visa-ի ղեկավարներ, որոնք ի ցույց կդնեն կանանց կողմից առաջնորդվող նորարարությունը։ Ծրագիրը ներառելու է․
- Եզրափակիչ դուրս եկած թիմերի ներկայացումներ։
- Պանելային քննարկումներ կանանց առաջնորդության և կանանց կողմից ղեկավարվող համայնքների ուժի մասին։
- Զրույցներ կին ձեռներեցների առջև ծառացող հիմնական մարտահրավերների մասին, ներառյալ ֆինանսավորման հասանելիությունը, հոգեկան առողջության, կարիերայի եւ ընտանիքի միջեւ հավասարակշռության պահպանումը։
- Մրցանակային բիզնես մրցույթ։
Հաղթողների պարգևատրման արարողություն։
«She's Next հաքաթոնը կանանց ստեղծագործ ուժի իրական վկայությունն է։ Ավելի քան 1,750 կին ձեռներեցներ 17 երկրից միացել են ծրագրին՝ անընդհատ փոփոխվող միջավայրում իրենց հմտությունները զարգացնելու և գիտելիքներ ձեռք բերելու համար։ 10 նշանակալից թիմեր պատրաստվում են ցուցադրել իրենց նախագծերը մեծ եզրափակիչում», - ասել է Visa-ի ավագ փոխնախագահ, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի խմբի երկրների մենեջեր Քրիստինա Դորոսը։
«Reinvantage-ը հպարտ է հյուրընկալել հաքաթոնը՝ միավորելով տարածաշրջանի կին առաջնորդներին։ Նման միջոցառումնրը վկայում են, որ երբ մարդիկ աճելու տարածք են ունենում, նրանց ազդեցությունը տարածվում է շատ ավելի հեռու», - նշել է Reinvantage-ի վերափոխման ղեկավար Էնդրյու Վրոբելը։
Միջոցառումը բաց է բոլորի համար՝ նախնական գրանցում չի պահանջվում։ Միացեք ուղիղ եթերում հոկտեմբերի 3-ին, ժամը 10:00-ից 15:30-ը (CEST)՝ կանանց առաջնորդության ականատեսը դառնալու, նոր գաղափարներ բացահայտելու և հզոր ձեռնարկատիրական համայնքի մաս դառնալու համար։ Միանալու հղումը հասանելի է հաքաթոնի այս էջում՝ https://shesnext.emergingeurope.org/hackathon2025/։
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:
Reinvantage ընկերության մասին
Reinvantage-ը օգնում է մարդկանց և կազմակերպություններին կանխատեսել փոփոխությունները, մնալ արդիական և նախագծել այն, ինչ լինելու է ապագայում։ Այն համատեղում է անհատական խորհրդատվությունը հեռանկարային գաղափարների հետ՝ վերաիմաստավորմանը յուրաքանչյուր մակարդակում աջակցելու համար՝ մտածելակերպից մինչև ռազմավարություն։ Reinvantage-ը նաև կառավարում է Emerging Europe-ը՝ երկարաժամկետ նախաձեռնություն, որը կենտրոնանում է տարածաշրջանի նորարարությունների և կայուն աճի վրա։ Emerging Europe-ի միջոցով Reinvantage-ը աջակցում է She's Next հարթակին։ Այս ինտեգրացված մոդելն ապահովում է, որ յուրաքանչյուր ծրագիր, գործընկերություն կամ նախաձեռնություն հիմնված լինի իրական արդիականության և երկարաժամկետ ազդեցության վրա։ Ավելին իմանալու համար՝ reinvantage.org
ԶԼՄ-ների հարցումների համար
Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]