Անի Հալեբյանը նշանակվել է Հայաստանում Visa-ի գրասենյակի ղեկավար
Երեւան, 4 նոյեմբերի, 2026թ․ – Visa-ն հայտարարել է Անի Հալեբյանին Հայաստանում իր գրասենյակի ղեկավար նշանակելու մասին․ նշանակումն ուժի մեջ է մտել 2026թ․-ի նոյեմբերի 1-ից։
Իր նոր պաշտոնում Անին կղեկավարի Visa-ի գործունեությունը Հայաստանում՝ կենտրոնանալով հաճախորդների ու ոլորտի շահագրգիռ կողմերի հետ գործընկերության խորացման, վճարային նորարարությունների խթանման, ինչպես նաև երկրի զարգացող թվային վճարումների էկոհամակարգում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման վրա։
Անի Հալեբյանի նշանակումը նշանավորում է Հայաստանում Visa-ի գործունեության հաջորդ կարեւոր փուլը՝ էլ ավելի ամրապնդելով ընկերության ներկայացուցչությունը եւ հանձնառությունը հայաստանյան շուկային։ Դիանա Կիգուրաձեն կշարունակի զբաղեցնել Վրաստանում, Հայաստանում եւ Մոլդովայում տարածաշրջանային մենեջերի պաշտոնը՝ համակարգելով ընկերության ռազմավարական առաջնահերթությունները։
Անին միացել է Visa-ին 2019-ին եւ այդ ժամանակվանից ի վեր զբաղեցրել է պաշտոններ՝ կապված պրոդուկտի մշակման, բիզնեսի զարգացման եւ հաճախորդների ռազմավարական կառավարման հետ։Նա ունի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ՝ բանկային, ֆինանսական ծառայությունների խորհրդատվության և վճարումների ոլորտներում։
“Անիի նշանակումն արտացոլում է Visa-ի շարունակական հանձնառությունը Հայաստանի նկատմամբ, եւ մեր երկարամյա գործընկերային հարաբերությունները շուկայում։ Տեղական վճարային դաշտի առանձնահատկությունների նրա խորը իմացությունը, ինչպես նաև հաճախորդների ու գործընկերների հետ ձևավորված ամուր կապերը կաջակցեն հետագա համագործակցությանն ու Հայաստանում թվային վճարումների զարգացմանը", — նշել է Վրաստանում, Հայաստանում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
"Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանում մեր հաճախորդների ու գործընկերների հետ ձևավորված ամուր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Visa-ի թիմի հետ միասին մենք կենտրոնանալու ենք այս գործընկերության խորացման վրա՝ հայաստանյան շուկա բերելով Visa-ի գլոբալ փորձառությունը և աջակցելով Հայաստանի թվային վճարումների էկոհամակարգի շարունակական զարգացմանը", — ասել է Հայաստանում Visa-ի գրասենյակի ղեկավար Անի Հալեբյանը։
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:
ԶԼՄ-ների հարցումների համար
Լիկա Էրիստավի
Visa-ի մամուլի գրասենյակ Վրաստանում
Noblet Media Eastern Partnership
+995568168998
[email protected]