Քրիստինա Դորոսը նշանակվել է Visa-ի փոխնախագահ եւ կղեկավարի ընկերության գործունեությունը 17 երկրում
ԵՐԵՎԱՆ։ 5 մարտի, 2024թ.։ Visa-ն Քրիստինա Դորոսին նշանակել է CISSEE տարածաշրջանում Visa-ի ավագ փոխնախագահ եւ ընկերության տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար։ Քրիստինան կղեկավարի Visa-ի գործունեությունը եւ ռազմավարությունը 17 երկրում, ներառյալ՝ Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաեւ Ուկրաինան եւ Մոլդովան:
Առաջատար ֆինանսական հաստատություններում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Քրիստինան Visa-ին միացել է 2016-ից՝ ղեկավարելով տարածաշրջանային Հիմնական պրոդուկտների թիմը եւ համակարգելով Հիմնական պրոդուկտների (Debit, Credit եւ Premium) աշխատանքը, Loyalty հարթակի մշակումը, Digital Solutions-ն ու Push Payments-ը։ 2019-2021 թվականներին Քրիստինան ստանձնել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջերի պաշտոնը, իսկ այնուհետեւ շարունակել է համակարգել բիզնեսը Կենտրոնական Ասիայում:
Խոսելով նոր նշանակման մասին՝ CEMEA տարածաշրջանում Visa-ի նախագահ Էնդրյու Տորրեն ասել է. «Մենք ուրախ ենք ողջունել Քրիստինային որպես CISSEE տարածաշրջանի նոր ղեկավար: Բանկային ոլորտում ավելի քան երկու տասնամյակի փորձը, ներառյալ Visa-ում իննամյա պաշտոնավարումը Քրիստինային եզակի հնարավորություն է ընձեռում գլխավորելու ամբողջ տարածաշրջանում վճարումների ոլորտում նորարարությունների գործընթացը: Վստահ եմ, որ նրա նոր նշանակումը կարեւոր նշանակություն կունենա շուկայի աճի խթանման եւ տարածաշրջանում ռազմավարական գործընկերության զարգացման գործում»:
«Քանի որ ես Visa-ի բիզնես գործառնությունների մասով ավելի մեծ պատասխանատվություն եմ ստանձնում, պատրաստվում եմ ավելի սերտորեն աշխատել մեր ավելի լայն շրջանակի հաճախորդների եւ գործընկերների հետ՝ Visa-ի նորարարական ցանցի միջոցով ավելի նորարարական վճարային լուծումներ բերելով CISSEE տարածաշրջան եւ շարունակելով փողի արագ, անվտանգ եւ հեշտ շրջանառությունը», - ասել է CISSEE տարածաշրջանում Visa-ի ավագ փոխնախագահ եւ ընկերության տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Քրիստինա Դորոսը։
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:
ԶԼՄ-ների հարցումների համար
Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]