Visa-ն եւ ARMSWISSBANK-ը գործարկում են Visa B2B Connect-ը Հայաստանում

Երեւան, 5 մայիսի, 2025թ․ – Թվային վճարումների առաջատար Visa-ն ARMSWISSBANK-ի հետ համագործակցությամբ գործարկում է իր կորպորատիվ միջսահմանային b2b վճարումների Visa B2B Connect հարթակը Հայաստանում։ ARMSWISSBANK-ն առաջին հայաստանյան բանկն է, որն առաջարկում է այս նորարարական ծառայությունը։

Visa B2B Connect-ի մեկնարկի առթիվ Visa-ն եւ ARMSWISSBANK-ը Երեւանում մամուլի ասուլիս անցկացրեցին՝ ներկայացնելով այն առավելություններն ու հնարավորությունները, որոնք Visa B2B Connect-ը տրամադրում է Հայաստանի կորպորատիվ հատվածին։

Visa B2B Connect-ը առաջադեմ ցանց է, որը ստեղծվել է հատուկ իրավաբանական անձանց միջեւ B2B գործարքների համար։ Միանալով Visa B2B Connect-ին՝ ARMSWISSBANK-ը ընդլայնում է իր կարողությունները՝ մոտ 118 երկրներում անդամ բանկերի եւ այլ ֆինանսական հաստատությունների հետ արագ, անվտանգ եւ արդյունավետ միջազգային գործարքներին նպաստելու հարցում։

«Հպարտ ենք Հայաստանում գործարկել Visa B2B Connect-ը մեր վստահելի գործընկեր ARMSWISSBANK-ի հետ։ Այս հարթակը վերափոխում է բիզնեսների՝ սահմանների միջեւ գումար փոխանցելու եղանակը, առաջարկելով արագություն, անվտանգություն եւ թափանցիկություն, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ֆինանսական գործարքների համար։ Սա կարեւոր փուլ է երկրի կորպորատիվ հատվածի համար եւ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ բիզնեսի բարգավաճմանը նպաստող նորարարությունների խթանմանը»,-նշել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

«Ուրախ ենք, որ առաջինն ենք Հայաստանում, ով մեր բիզնես հաճախորդներին կտրամադրի այս գլոբալ լուծումը», - ասել է ARMSWISSBANK-ի գլխավոր տնօրենի տեղակալ, առեւտրի ֆինանսավորման եւ թղթակցային հարաբերությունների բաժնի տնօրեն Անժելա Բարսեղյանը։ «Visa B2B Connect-ը մեր հաճախորդներին թույլ է տալիս օգտվել վճարման պարզեցված գործընթացներից, անվտանգ եւ արագ գործարքներից, դարձնելով այն արժեքավոր գործիք՝ միջազգային գործառնություններով զբաղվող բիզնեսների համար»։

Visa B2B Connect-ը ապահովում է կանխատեսելիություն եւ թափանցիկություն միջազգային դրամական փոխանցումների համար՝ արժեքավոր ներդրում հանդիսանալով ռազմավարական որոշումների կայացման եւ բիզնես պլանավորմանը աջակցելու համար։


Visa B2B Connect-ի մասին

Visa B2B Connect-ը նորարարական, ոչ քարտային բազմակողմ հարթակ է, որն իրականացնում է B2B միջսահմանային վճարումներ, որոնք կանխատեսելի են, անվտանգ եւ ծախսարդյունավետ ֆինանսական հաստատությունների եւ նրանց կորպորատիվ հաճախորդների համար։ Visa B2B Connect-ը օգնում է նվազեցնել վճարման մշակման համար անհրաժեշտ մի շարք թղթակցային փոխանցումների քանակը։ Դա թույլ է տալիս ավելի ծախսարդյունավետ միջսահմանային գործարքներ իրականացնել եւ ֆինանսական հաստատություններին եւ նրանց հաճախորդներին տրամադրում է յուրաքանչյուր գործարքի հետ կապված վճարների թափանցիկ պատկերացում՝ օգնելով ընկերություններին կառավարել իրենց դրամական հոսքերը։ Visa B2B Connect հարթակը կարող է նաեւ օգտագործվել ցանցից դուրս բանկերին վճարումներ ուղարկելու համար։
Visa B2B Connect-ի մասին ավելին կարդալու եւ ինչպես միանալ հարթակին իմանալու համար այցելեք www.visa.com/visab2bconnect կայք։

Visa-ի մասին 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

ARMSWISSBANK-ի մասին

ARMSWISSBANK-ը առաջատար ներդրումային եւ կորպորատիվ բանկ է Հայաստանում, որն առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հարմարեցված կորպորատիվ հաճախորդների, ՓՄՁ-ների եւ անհատ ներդրողների կարիքներին։ Բանկը հայտնի է նորարարության, արդյունավետության եւ հաճախորդակենտրոն լուծումների նկատմամբ իր հավատարմությամբ։

ԶԼՄ-ների հարցումների համար 

Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]