Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները
- 2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել է 55%-ով։
- Զբոսաշրջային հոսքերը շարունակում են կենտրոնացած մնալ Երևանում. այցելուների 60%-ը ժամանակ է անցկացնում մայրաքաղաքում։
Երեւան, 9 սեպտեմբերի, 2026թ․ — Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa-ն (NYSE: V) այսօր ներկայացրել է Հայաստանի համար իրականացված «Visa Visitor Dynamics» հետազոտության արդյունքները, որոնցում վերլուծվում են ճանապարհորդների վարքագծի և նրանց ծախսերի կառուցվածքի փոփոխությունները։ Արդյունքները ներկայացվել են Երևանում կայացած միջոցառման ընթացքում, որին մասնակցել են պետական հատվածի, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հետազոտությունը բացահայտում է զբոսաշրջիկների փոխգործակցությունը Հայաստանի տնտեսության հետ և մատնանշում այն ուղղությունները, որտեղ տվյալները կարող են օգնել զբոսաշրջային ընդհանուր փորձառության բարելավման ռազմավարությունների մշակման գործում։ Այն նաև դիտարկում է զբոսաշրջային ուղղությունների ընտրությունն ընդլայնելու, սեզոնայնության գործոնը մեղմելու և զբոսաշրջիկների պրոֆիլներն առավել լավ հասկանալու հնարավորությունները։
Visa Consulting & Analytics (VCA) ստորաբաժանման կողմից մշակված այս հետազոտությունը վերլուծում է Visa քարտերով կատարված գործարքների ամփոփ և անանուն տվյալները՝ արտասահմանյան ծախսերի օրինաչափությունները, զբոսաշրջիկների վարքագիծն ու նրանց ժողովրդագրական կազմը բացահայտելու նպատակով: Համադրելով այս տվյալները հետազոտությունը պատկերացում է տալիս, թե որ երկրներից են գալիս հյուրերը, ինչպես են ծախսում գումարը Հայաստանում, ինչպես նաև բացահայտում է այն սեզոնային ու տարածաշրջանային դինամիկան, որը ձևավորում է երկրի զբոսաշրջային պատկերը:
Հետազոտության հիմնական արդյունքները
- Այցելուների կազմի դիվերսիֆիկացում. ԱՄՆ-ն, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Վրաստանը պահպանում են իրենց դիրքերը Հայաստանի զբոսաշրջային ներհոսքն ապահովող հիմնական շուկաների շարքում, մինչդեռ Չինաստանն առաջին անգամ համալրել է առաջատար տասնյակը:
- Visa քարտերից օգտվող օտարերկրյա այցելուների զգալի աճ. 2024-2026 թվականների ընթացքում Հայաստանում Visa քարտերից օգտվող օտարերկրյա հյուրերի քանակն ավելացել է 55%-ով, ինչը վկայում է ինչը վկայում է ներգնա զբոսաշրջության և սպառողական ծախսերի ուժեղ աճի մասին հիմնական շուկաներում։
- Տարածաշրջանային և շուրջտարյա զբոսաշրջությունն ընդլայնելու հնարավորություններ. Ճանապարհորդների մոտ 60%-ն այցելում է միայն Երևան, մինչդեռ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Դիլիջանն ու Գյումրին, դեռևս լիարժեք բացահայտված չեն: Հետազոտությունը ցույց է տալիս նաև հստակ արտահայտված սեզոնայնություն. փետրվարին այցելությունների թիվը մոտ 40%-ով ավելի ցածր է, քան օգոստոսին:
«Հայաստանի զբոսաշրջության ոլորտը վստահ դինամիկա է արձանագրում. շարունակում են աճել ինչպես օտարերկրյա հյուրերի թիվը, այնպես էլ այն շուկաների բազմազանությունը, որտեղից նրանք ժամանում են»,— նշել է Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:— «Visa-ն ձգտում է համագործակցել տեղական գործընկերների հետ, որպեսզի այս տվյալների հիման վրա բարելավվի զբոսաշրջիկների սպասարկման որակը և ապահովվի զբոսաշրջության ոլորտի ավելի լայնածավալ ու կայուն աճ»:
«Այցելուների նախասիրություններն ու տարբեր ուղղությունների հետ նրանց փոխգործակցությունը հասկանալը վճռորոշ նշանակություն ունի նրանց պահանջմունքները լիարժեք բավարարելու համար», — նշել է CEMEA տարածաշրջանում (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) Visa Consulting & Analytics-ի ավագ փոխնախագահ և ղեկավար Նիկոլաս Խուրին։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև Հայաստանում Visa քարտերից օգտվող օտարերկրյա հյուրերի թիվը կայունորեն աճում է, Հայաստանի համար մի շարք խոշորագույն շուկաների այցելուները այլ երկրներ ճանապարհորդելիս մեկ քարտի հաշվով դեռևս զգալիորեն ավելի շատ են ծախսում։ Սա տեղական ձեռնարկատերերի և ողջ զբոսաշրջային էկոհամակարգի համար հնարավորություն է՝ ներգրավելու այդ ծախսերի ավելի մեծ մասնաբաժինը, քանի դեռ այցելուները գտնվում են Հայաստանում։ Հաշվի առնելով նաև սեզոնայնության գործոնն ու զբոսաշրջային հոսքերի կենտրոնացվածությունը Երևանում՝ այս տվյալները կազմակերպություններին տալիս են հստակ ու գործնական հիմք՝ իրենց ռազմավարությունները մշակելու համար»։
Visa-ն աջակցում է Հայաստանի զբոսաշրջային տնտեսության զարգացմանը՝ կիրառելով տվյալների վերլուծություն, մշակութային զբոսաշրջության նախաձեռնություններ և վճարային նորարարական լուծումներ: Իր պրեմիում դասի վճարային առաջարկների միջոցով Visa-ն նաև շարունակում է ընդլայնել ճամփորդական և ապրելակերպի հնարավորությունները՝ յուրաքանչյուր ուղևորություն դարձնելով առավել հարմարավետ ու բովանդակալից:
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:
ԶԼՄ-ների հարցումների համար
Visa-ի մամուլի գրասենյակ Վրաստանում
Noblet Media Eastern Partnership
+995568168998
[email protected]