Visa-ն մեկնարկում է SecurePay արշավը Հայաստանում՝ խթանելու ֆինանսական գրագիտությունը և թվային գործարքների անվտանգությունը
ԵՐԵՎԱՆ, Մարտի 10, 2025 — Visa-ն՝ թվային վճարումների համաշխարհային առաջատարը, Հայաստանում մեկնարկում է SecurePay արշավը՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը անվտանգ թվային վճարումների, խարդախության կանխարգելման և ֆինանսական գրագիտության վերաբերյալ։
Արշավի շրջանակներում Visa-ն կիրականացնի հարցում՝ Հայաստանում վճարումների հիմնական միտումները վեր հանելու համար։ Հարցումը կգնահատի հայ սպառողների թվային վճարումների սովորությունները, թվային գործարքների նկատմամբ վստահության մակարդակը և վճարումների անվտանգության հետ կապված փորձառությունը։ SecurePay հարցմանը մասնակցելու համար այցելեք https://forms.gle/1sDmXZ2TxhN3oq2F6.
«Մեր առաքելությունն է ոչ միայն սպառողներին օժտել անվտանգ և նորարարական վճարային լուծումներով, այլև նրանց տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և գործիքներ՝ թվային վճարումների միջավայրում վստահությամբ կողմնորոշվելու համար», - ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային կառավարիչ Դիանա Կիգուրաձեն: «SecurePay արշավի միջոցով մենք նպատակ ունենք տրամադրել արժեքավոր տեղեկություններ հայաստանցիների գնումների վարքագծի մասին՝ միաժամանակ ընդգծելով անվտանգության և ֆինանսական գրագիտության կարևորությունը թվայնացվող աշխարհում»։
Visa-ն շարունակում է մնալ Հայաստանում անվտանգ վճարային տեխնոլոգիաների առաջատարը, եւ ընկերությունն օգտագործում է իր դիրքը՝ որպես ֆինանսական շուկայի առաջնորդ, թվային գործարքների նկատմամբ վստահություն ձևավորելու համար։ SecurePay հարցումը կօգնի պատկերացում կազմել երկրի վճարային միջավայրի մարտահրավերների և աճի կետերի մասին՝ շահագրգիռ կողմերին հնարավորություն տալով մշակել լուծումներ, որոնք կնպաստեն անկանխիկ վճարումների կիրառման ընդլայնմանը։
Հարցմանը մասնակցությունը բաց է բոլորի համար և ամբողջությամբ անանուն է, քանի որ Visa-ն որևէ անձնական տվյալ չի հավաքագրում եւ չի մշակում։
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:
ԶԼՄ-ների հարցումների համար
Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]