Կայացավ She’s Next Hackathon 2025-ի գլխավոր եզրափակիչը. երեք հաղթողներ ստացան 20 000 ԱՄՆ դոլար՝ իրենց բիզնեսները զարգացնելու համար
Երեւան, 13, հոկտեմբերի, 2025թ․ – Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa-ն ՝ իր գործընկեր Reinvantage-ի հետ, հոկտեմբերի 3-ին անցկացրեց առաջին միջազգային She’s Next Hackathon 2025-ի գլխավոր եզրափակիչը։
Ծրագիրը միավորել էր 1750 մասնակցի 17 երկրից՝ կատարելագործելու իրենց ձեռնարկատիրական հմտությունները՝ փորձառու խորհրդատուների աջակցությամբ։ Մոտ մեկ ամսվա ինտենսիվ ուսուցումից եւ մենթորինգից հետո կանանց կողմից ղեկավարվող 10 թիմերը ուղիղ եթերում ներկայացրեցին իրենց նախագծերը մասնագիտական ժյուրիին եւ Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպան, Կենտրոնական Ասիան եւ Կովկասը ներկայացնող լսարանին։
Այս տպավորիչ միջոցառումը մեծ արձագանք ունեցավ ամբողջ տարածաշրջանում՝ ուշադրություն գրավելով ոչ միայն նորարարական բիզնես գաղափարների, այլեւ կանանց՝ որպես տնտեսական աճի եւ սոցիալական վերափոխման խթանողների ավելի լայն դերակատարության շնորհիվ։ Ներկայացնելով կանանց կողմից առաջնորդվող նախաձեռնությունները, She’s Next Hackathon 2025 ընդգծեց ձեռնարկատիրության մեջ հավասար հնարավորությունների կարեւորությունը՝ օգնելով վերացնել խոչընդոտները եւ ոգեշնչել ապագա սերունդների կին առաջնորդներին։
Ծրագրի հաղթող ճանաչվեցին հետեւյալ թիմերը․
Altogether ընկերությունը Ադրբեջանից՝ Բահար Նադիր Ռամազանովայի ղեկավարությամբ ընտրվեց որպես գլխավոր հաղթող եւ ստացավ 10 000 ԱՄՆ դոլար արժողությամբ գլխավոր մրցանակը: Ընկերությունը տրամադրում է արհեստական բանականության (AI) վրա հիմնված իրավական եւ առեւտրային գործիքներ, համապատասխանության ստուգումներ եւ օժանդակ ռեսուրսներ՝ աշխարհում հաշմանդամություն ունեցող մարդկանց հասանելիությունը բարելավելու համար։
«Ամենանորարարական թիմ» ճանաչվեց PressShield-ը Ալբանիայից՝ Ինվա Հասանալիայի գլխավորությամբ: Այն պարգևատրվեց 5,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհով՝ ստեղծագործական մոտեցման և նորարարական լուծման համար։ Այս թիմը ստեղծել է բջջային հարթակ, որը լրագրողներին առաջարկում է հոգեբանական եւ իրավական աջակցության ծառայություններ, ինչպես նաեւ ուսուցման ռեսուրսներ՝ անվտանգությանը, տոկունությանը և «տեղեկացված լուսաբանմանը» նպաստելու նպատակով։
«Լավագույն Սոցիալական Ազդեցություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կարինե Համբարյանի ղեկավարած Unfold-ը, որը ստացավ 5,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ հասարակական կարևոր խնդիրներին արձագանքելու և համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Նրանց առաքելությունն է աջակցել 50 և ավելի տարեկան կանանց՝ ստեղծելով հիբրիդային համայնքային հարթակ, որն առաջարկում է սոցիալական և ստեղծագործ ակտիվություններ, որոնք նպաստում են հզորացմանը, բարեկեցությանը եւ միջսերնդային կապերին՝ հետագա ընդլայնման հեռանկարով։
“She’s Next հաքաթոնը հզոր ծրագիր էր, որը She’s Next Empowered by Visa նախաձեռնության տարածաշրջանային ազդեցությունը դուրս բերեց նոր մակարդակի վրա։ Այն ստեղծեց ոչ միայն հմտությունների զարգացման եւ փորձագիտական օգնության հարթակ, այլեւ մի տարածք, որտեղ տարածաշրջանի կանայք կարող էին կիսվել փորձով, համագործակցել եւ մարտահրավերներ նետել միմյանց՝ ավելի բարձր նպատակների հասնելու համար։ Հաջողություն եմ մաղթում հաղթողներին, եզրափակիչ փուլ անցածներին եւ բոլոր մասնակիցներին։ Visa-ն շարունակում է հավատարիմ մնալ կին ձեռներեցներին աջակցելուն եւ բիզնեսում նրանց «ձայնը» հզորացնելուն»,- ասել է Visa-ի ավագ փոխնախագահ, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանների ստորաբաժանման ղեկավար Քրիստինա Դորոսը։
20,000 ԱՄՆ դոլար կազմող ընդհանուր մրցանակային ֆոնդից բացի, հաղթողները հնարավորություն կունենան մասնակցել եռամսյա մենթորական ծրագրին ոլորտի առաջատարների հետ, ավելի մեծ տեսանելիություն ձեռք բերել Visa եւ Reinvantage հարթակներում, ցուցադրել իրենց աշխատանքը ապագա միջոցառումներին եւ շարունակական առաջխաղացում ունենալ She’s Next համայնքի ներսում։
«Հպարտ էի ժյուրիի անդամ լինել եւ գլխավոր եզրափակիչի վիրտուալ բեմում ներկայացված նախագծերի տպավորիչ բազմազանության ականատեսը դառնալ։ Եզրափակիչ փուլ անցած թիմերը ներկայացրին համարձակ եւ նորարարական գաղափարներ, իսկ երեք հաղթողները առանձնացան հսկայական ներուժ պարունակող խոստումնալից լուծումներով։ Իմ տեսած ստեղծագործականությունը, եռանդը եւ ձեռնարկատիրական ոգին լիակատար վստահություն են ներշնչում, որ այս ընկերությունները կշարունակեն աճել եւ երկարատեւ ազդեցություն թողնել իրենց ոլորտների եւ համայնքների վրա»,- ասել է Visa-ի ավագ տնօրեն, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում առեւտրային վաճառքի եւ էքվայրինգի ղեկավար Նատալյա Վոյտեվիչը։
«She’s Next Hackathon 2025-ի իրական արդյունքը ոչ միայն նոր գաղափարներն են, այլեւ՝ նոր վստահությունը։ Երբ կանայք աջակցում են միմյանց, նրանք կառուցում են ոչ թե պարզապես բիզնես, այլ վերափոխման մշակույթ, որը տնտեսություններ է առաջ մղում։ She’s Next-ը ապացուցում է, որ երբ կանայք համագործակցում են, նրանք չեն պայքարում տարածքի համար, այլ կերտում են այն»,- նկատել է Reinvantage-ի վերափոխման ղեկավար Էնդրյու Վրոբելը։
She’s Next հաքաթոնը անցկացվել է She’s Next Empowered by Visa համաշխարհային նախաձեռնության շրջանակներում, որն աջակցում է կին ձեռներեցներին՝ իրենց բիզնեսի ընդլայնման եւ զարգացման գործում։
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:
Reinvantage ընկերության մասին
Reinvantage-ը օգնում է մարդկանց և կազմակերպություններին կանխատեսել փոփոխությունները, մնալ արդիական և նախագծել այն, ինչ լինելու է ապագայում։ Այն համատեղում է անհատական խորհրդատվությունը հեռանկարային գաղափարների հետ՝ վերաիմաստավորմանը յուրաքանչյուր մակարդակում աջակցելու համար՝ մտածելակերպից մինչև ռազմավարություն։ Reinvantage-ը նաև կառավարում է Emerging Europe-ը՝ երկարաժամկետ նախաձեռնություն, որը կենտրոնանում է տարածաշրջանի նորարարությունների և կայուն աճի վրա։ Emerging Europe-ի միջոցով Reinvantage-ը աջակցում է She's Next հարթակին։ Այս ինտեգրացված մոդելն ապահովում է, որ յուրաքանչյուր ծրագիր, գործընկերություն կամ նախաձեռնություն հիմնված լինի իրական արդիականության և երկարաժամկետ ազդեցության վրա։ Ավելին իմանալու համար՝ reinvantage.org
ԶԼՄ-ների հարցումների համար
Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]