Հայաստանում հայտարարվել են She's Next, Empowered by Visa մրցույթի երեք հաղթողները
Երևան, 16 մարտի, 2026 թ. – Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa-ն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և գործառնական գործընկեր Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, հաջողությամբ ավարտել է She's Next, Empowered by Visa մրցույթի երրորդ ալիքը Հայաստանում՝ հայտարարելով երեք հաղթողների անունները լավագույն 10 մասնակիցների շարքից։
Այս տարի, առաջին անգամ Հայաստանում, ծրագրի եզրափակիչ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց բիզնեսները Elevator Pitch ձևաչափով՝ ոլորտի առաջատար մասնագետներից կազմված անկախ ժյուրիին։ Ժյուրին որոշել է հաղթողներին՝ 1-ին տեղ զբաղեցնողը ստանում է 2,000,000 ՀՀ դրամ դրամաշնորհ, 2-րդ տեղ զբաղեցողը՝ 1,800,000 ՀՀ դրամ դրամաշնորհ, իսկ 3-րդ տեղ զբաղեցողը՝ 1,600,000 ՀՀ դրամ դրամաշնորհ։
Մրցանակակիր բիզնեսների սեփականատերերն են՝
- 1-ին տեղ — Սոնա Քանքանյան — «ԷՆԿԻ» ստվերների շարժական թատրոն
- 2-րդ տեղ — Արմինե Քամալյան — «MarkPack» ընկերություն
- 3-րդ տեղ — Մարիամ Եղիազարյան — «ՓայտԱրար» ընկերություն
Ընտրված լավագույն 10 մասնակիցները անցել են համապարփակ վերապատրաստման ծրագիր, որը վարել են ապրանքանիշային մարքեթինգի, ֆինանսների և ներկայացման տեխնիկայի ոլորտի փորձագետները։
«Visa-ն հպարտ է Հայաստանում նպաստել կանանց ձեռներեցության առաջխաղացմանը մեր համաշխարհային She's Next նախաձեռնության միջոցով։ Առաջին She's Next մրցույթի անցկացումը Հայաստանում կարևոր իրադարձություն է, քանի որ մենք շարունակում ենք մեր առաքելությունը՝ կին ձեռներեցներին տրամադրելով գործնական գիտելիքներ, խորհրդատվություն և մի շարք ռեսուրսների հասանելիություն՝ իրենց բիզնեսը ընդլայնելու համար։ Համագործակցելով մեր գործընկերների հետ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ կին ձեռներեցների հզորացմանը և ներառական բիզնես միջավայրի ստեղծմանը, որտեղ կանանց ներդրումը գնահատվում եւ արժևորվում է», - ասել է Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
ՎԶԵԲ-ը մնում է She's Next-ի հիմնական գործընկերը Հայաստանում 2024 թվականից` նախաձեռնության մեկնարկից ի վեր։ Ծրագրի երրորդ ալիքի շրջանակներում ՎԶԵԲ-ը իրականացրել է փիչինգին, մարքեթինգին և ֆինանսներին նվիրված վերապատրաստման ծրագիր ընտրված լավագույն 10 մասնակիցների համար։
«Կին ձեռներեցներին աջակցելը ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթություններից է, քանի որ ներառական տնտեսությունները ավելի ուժեղ և կայուն են։ She's Next-ի նման նախաձեռնությունների միջոցով մենք ուրախ ենք Հայաստանում կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար ապահովել գործնական հմտություններ և աճի հնարավորություններ։ Ձեռնարկատերերին ֆինանսների, մարքեթինգի և փիչինգի գործիքներով հագեցնելով՝ նպատակ ունենք օգնել նրանց ամրապնդելու իրենց բիզնեսը, հասանելիություն ունենալ նոր շուկաներին և նպաստելու Հայաստանում դինամիկ մասնավոր ոլորտի զարգացմանը», - ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ազգային ծրագրի ղեկավար Զառա Օհանյանը։
ՀԲԸՄ-ն միացել է She's Next նախաձեռնությանը երրորդ ալիքի շրջանակներում՝ որպես գործառնական գործընկեր, աջակցելով ընտրության գործընթացին և նպաստելով ծրագրի հիմնական կազմակերպչական աշխատանքներին։
«Հայ բարեգործական ընդհանուր միությունը տարիներ շարունակ Հայաստանում իրականացրել է կանանց հզորացման ծրագրեր՝ բազմիցս իրական օրինակներով ցույց տալով, որ կանայք մեծ և խոստումնալից ներուժ ունեն։ Այս գործընկերությունը շարժիչ ուժ էր կին ձեռներեցների կարողությունների բացահայտման և զարգացման համար՝ խրախուսելով արժեքավոր գաղափարների կյանքի կոչումը», - ասել է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։
She's Next, Empowered by Visa նախաձեռնությունը ներկայացվել է Հայաստանում 2024 թվականին՝ նպատակ ունենալով հզորացնել և աջակցել կին ձեռներեցներին՝ տրամադրելով տարբեր ռեսուրսների հասանելիություն, ներառյալ ֆինանսավորման հնարավորություններ։
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:
ՎԶԵԲ-ի մասին
ՎԶԵԲ-ն բազմակողմանի բանկ է, որն աջակցում է մասնավոր հատվածի և ձեռներեցական նախաձեռնությունների զարգացմանը երեք մայրցամաքի 36 տնտեսություններում։ Բանկը պատկանում է 75 երկրի, ինչպես նաև Եվրոպական միությանը(ԵՄ) եւ Եվրոպական ներդրումային բանկին (ԵՆԲ)։ ՎԶԵԲ-ի ներդրումները նպատակ ունեն իր ներկայության տարածաշրջանների տնտեսությունները դարձնել մրցունակ, լավ կառավարվող, կանաչ, ներառական, կայուն և ինտեգրված։ 1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր, ՎԶԵԲ-ն ներդրել է ավելի քան 2.6 միլիարդ եվրո՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 232 նախագծերում։ Ներդրումների 83% ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը։ Հետևեք մեզ՝ web, Facebook, LinkedIn, Instagram, X և YouTube։
ՀԲԸՄ-ի մասին
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ ոչ առևտրային կազմակերպությունն է, որի գործունեությունն ուղղված է հայերի կյանքի որակը բարձրացնելուն՝ կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական և մարդասիրական ծրագրերի միջոցով։ Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ը պարտավորվում է փոփոխել 500,000 մարդու կյանք՝ Հայաստանում և սփյուռքում։ 1906 թվականից ի վեր ՀԲԸՄ-ը մնացել է հավատարիմ մեկ գերակա նպատակին՝ ստեղծել հիմք բոլոր հայերի բարգավաճման համար։ ՀԲԸՄ-ի համաշխարհային ծրագրերի մասին իմանալու համար այցելեք www.agbu.org։ Հայաստանում ՀԲԸՄ-ի ծրագրերի մասին իմանալու համար այցելեք www.agbu.am։
ԶԼՄ-ների հարցումների համար
Visa-ի մամուլի գրասենյակ Վրաստանում
Noblet Media Eastern Partnership
+995568168998
[email protected]