Visa Everywhere Initiative համաշխարհային նորարարական ծրագիրը Հայաստանում գործող ֆինտեխ ստարտափներին հրավիրում է մասնակցելու իր հայտարարած բաց մրցույթին
Վրաստան։ 19 ապրիլի, 2023թ.։ Visa Everywhere Initiative (VEI) համաշխարհային նորարարական ծրագիրը Հայաստանում գործող ֆինտեխ ստարտափներին հրավիրում է մասնակցելու իր 2023 թվականի բաց մրցույթին, որի շրջանակում ստարտափները պետք է ներկայացնեն ապագայի վճարային եւ կոմերցիոն խնդիրների լուծմանն ուղղված իրենց նորարարական լուծումները։
Դրամական պարգեւներից զատ, VEI-ի հաղթողները կստանան բանկային, առեւտրի, վենչուրային կապիտալի եւ պետական հատվածներում Visa-ի գործընկերների հսկայական ցանցեր մուտք գործելու եւ ծանոթություններ հաստատելու հնարավորություն: Հաղթողները նաեւ կարժանանան աշխարհի ամենավստահելի եւ արժեքավոր ապրանքանիշերից մեկի ճանաչմանը։
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի (CEMEA) տարածաշրջանային եզրափակիչը հուլիսի 27-ին կհեռարձակվի տեխնոլոգիական ոլորտի եւ ստարտափ էկոհամակարգի վրա կենտրոնացած TechCrunch առցանց հարթակում: CEMEA տարածաշրջանային մրցույթում հաղթած ստարտափը կմասնակցի գլոբալ եզրափակիչին, որը կանցկացվի սեպտեմբերի 19-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք «TechCrunch Disrupt» համաժողովի շրջանակում։
VEI-ի CEMEA տարածաշրջանային մրցույթի շրջանակում այս տարի առաջին անգամ կշնորհվի ռիսկերի եւ անվտանգության ոլորտի համար նախատեսված «Fintechs Innovating in Risk Excellence» կամ «FIIRE» մրցանակը: Visa-ի եւ Emirates NBD-ի այս համատեղ հատուկ մրցանակին կարող են հավակնել խարդախությունների կառավարման, կիբերանվտանգության եւ վարկային ռիսկերի ուղղությամբ մասնագիտացած համաշխարհային ֆինտեխ խաղացողները։ Visa-ի եւ Emirates NBD-ի ներկայացուցիչների համատեղ գնահատումից հետո հաղթող ֆինտեխ ընկերությունը կստանա $25,000 մրցանակ եւ տարածաշրջանում առաջատար բանկ հանդիսացող Emirates NBD-ի հետ աշխատելու հնարավորություն։
«Visa Everywhere Initiative-ը հարթակ է, որը ֆինտեխ ընկերություններին եւ ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս ցուցադրել վճարումների եւ կոմերցիայի աշխարհում առավել բեկումնային, ազդեցիկ լուծումները։ Ֆինտեխ ընկերությունները լայն սոցիալական օգուտներ կարող են առաջարկել իրենց գործունեության շուկաներին՝ շնորհիվ իրենց տեխնոլոգիահեն, նորարարական լուծումների, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ավանդաբար թերսպասարկված սուբյեկտներին ֆինանսական ծառայություններ մատուցելուն: Visa-ում մենք կարծում ենք, որ թվային տնտեսություն մուտքը խթանում է արդար եւ ներառական աճը, իսկ VEI-ն այս ոլորտում առաջատար դեր խաղացող նորարարներին աջակցելու կարեւոր միջոց է», - նշել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
2015 թվականին իր մեկնարկից ի վեր VEI-ն օգնել է ավելի քան 100 երկիր ներկայացնող ստարտափների, որոնք միասին հավաքել են ավելի քան 16 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ամբողջ աշխարհից մոտ 12,000 ստարտափ ներառող ցանցի հետ մեկտեղ: Անցյալ տարվա մրցույթի շրջանակում, որին մասնակցում էին հինգ տարբեր տարածաշրջաններից ավելի քան 4,000 ստարտափներ, VEI-ն շնորհել է ավելի քան 530,000 ԱՄՆ դոլարի մրցանակ: 2022 թվականին Նիգերիան ներկայացնող ThriveAgric ստարտափը շահեց VEI գլոբալ մրցույթի գլխավոր մրցանակը՝ 100,000 ԱՄՆ դոլար: ThriveAgric-ը դարձավ նաեւ «Visa Direct» անվանակարգի հաղթող՝ շահելով 20,000 ԱՄՆ դոլար մրցանակը:
VEI-ն փնտրում է նորարար եւ հավակնոտ ձեռներեցների, որոնք ձգտում են նպաստել իրենց հանրույթների զարգացմանը՝ լուծումներ գտնելով վճարային եւ կոմերցիոն բնույթի խնդիրների համար, որոնց բախվում են բոլոր չափերի եւ ոլորտների բիզնեսները։
Ի՞նչ ենք մենք փնտրում
Թվային ծառայությունների խթանիչներ եւ թվային թողարկողներ
- Բլոկչեյն եւ կրիպտոարժույթ
- Քրաուդֆանդինգ
- Բանկինգը՝ որպես ծառայություն (BaaS)
- BIN հովանավորություն
- Թողարկողներ/մշակման կենտրոններ
- Ծրագրերի ղեկավարներ
Թվային արժույթների թողարկում
- Բլոկչեյն եւ կրիպտոարժույթ
- Այլընտրանքային վարկավորում
- Անձնական ֆինանսների կառավարում
- Դրամական փոխանցումներ
- Թվային բանկինգ (նեոբանկեր)
- Թվային դրամապանակներ, P2P ցանցեր եւ փոխանցումներ
- Աշխատակիցների պարգեւատրություններ
- Կրեդիտորական պարտքեր
- Կորպորատիվ քարտեր (ծախսերի կառավարում)
Լրացուցիչ ծառայություններ ֆինանսական ոլորտում առեւտրային ընկերությունների եւ/կամ սպառողների համար
- Տվյալներ եւ վերլուծություն
- ID, նույնականացում եւ անվտանգություն
- InsurTech (ապահովագրական տեխնոլոգիաներ)
- Հավատարմության ծրագրեր
- Առեւտրային ծառայություններ եւ գործիքներ
- Տեխնոլոգիական եւ վճարային ենթակառուցվածքներ
- Մանրածախ առեւտրի տեխնոլոգիաներ
- Այլ
Փոքր եւ միջին բիզնեսներ
- Դրամական միջոցների շարժ (հատկացումներ, ներհաշիվ փոխանցումներ, P2P մատակարարումներ եւ վճարումներ)
- Վճարումների ընդունում (էլեկտրոնային կոմերցիա, շարժական հեռախոսների միջոցով վճարումների ընդունում)
- Ռիսկերի կառավարում (վերադարձային վճարումներ եւ այլն)
- Ապրանքանիշի կառավարում (համայնքաստեղծ գործունեություն եւ այլն)
- Այլ
Նոր կատեգորիաներ 2023 թվականի համար
- Կայուն ֆինանսական տեխնոլոգիաներ
- Ռիսկեր
- Քաղաքային շարժունակություն
Այս տարվա մրցանակները
- VEI CEMEA տարածաշրջանային մրցույթի 1-ին տեղ՝ $20,000
- VEI CEMEA տարածաշրջանային մրցույթ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ՝ $10,000
- VEI CEMEA տարածաշրջանային մրցույթ, «FIIRE» անվանակարգ՝ $25,000
Գլոբալ եզրափակիչի մրցանակաբաշխություն եւ դրամական մրցանակներ
- VEI գլոբալ մրցույթի գլխավոր հաղթող՝ $50,000
- VEI գլոբալ մրցույթ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ՝ $10,000
- VEI գլոբալ մրցույթ, «Visa Direct» անվանակարգ՝ $10,000
- Բացի այդ, եզրափակիչ փուլ անցած բոլոր 5 մասնակիցները կկարողանան իրենց ընկերությունները ներկայացնել TechCrunch Disrupt համաժողովում՝ ցուցահանդեսային դահլիճի բրենդային տաղավարում:
Մրցույթի գլխավոր հաղթողն ու «Visa Direct» անվանակարգի հաղթողը նաեւ իրավասու են շահելու «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի մրցանակը։
Հայկական ստարտափների համար VEI մրցույթին դիմելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է։
VEI-ի մասին ավելին իմանալու համար խնդրում ենք այցելել մեր վեբկայք։
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com վեբկայք:
ԶԼՄ-ների հարցումների համար
Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media ԱլԳ
Հեռ.՝ +99555449965
Էլ. փոստ՝ [email protected]