Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային Visa Cashless Forum-ը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբեր, 2024 — 2024թ-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում  տեղի կունենա Visa Cashless Forum 2024-ը։ Այս միջազգային միջոցառումը կհամախմբի մասնակիցներին՝ թվային վճարումների եւ անկանխիկ տնտեսության առաջընթացը, Հայաստանի ֆինանսական շուկայի եւ բանկային հատվածի վերափոխումը եւ նորագույն տեխնոլոգիաները եւ վճարային նորարարական լուծումները ուսումնասիրելու նպատակով։ Ֆորումի հիմնական բանախոսները կլինեն Visa-ի բարձրաստիճան ղեկավարները, հանրային եւ բիզնես հատվածների ներկայացուցիչները եւ վճարային տեխնոլոգիաների եւ ֆինանսների ոլորտների միջազգային եւ տարածաշրջանային առաջատար փորձագետները։ 

«Ավելի քան 20 տարի ներկա լինելով հայաստանյան շուկայում, Visa-ն ամուր կապեր է հաստատել հանրային եւ մասնավոր հատվածների գործընկերների հետ՝ Հայաստանում նորարարական վճարային տեխնոլոգիաները զարգացնելու եւ իրականացնելու, ինչպես նաեւ՝ հազարավոր տեղական քարտապանների եւ բիզնեսների համար թվային վճարումները հարմարավետ եւ հասանելի դարձնելու նպատակով»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն ։ «Այս տարի մենք ուրախ ենք կազմակերպել Visa Cashless Forum-ը Երեւանում՝ կարեւորելով երկրի առաջընթացը դեպի անկանխիկ ապագա տանող ճանապարհին։ Վստահ եմ, այս միջոցառումը արդյունավետ հարթակ կլինի մոտեցումները, փորձը եւ նորարարական լուծումները  կիսելու համար՝  թույլ տալով մեզ գործընկերների հետ համատեղ աշխատել երկրում տնտեսական աճը խթանելու եւ առաջադեմ տեխնոլոգիաները ներդնելու ուղղությամբ»։

Visa Cashless Forum-ը Visa-ի  ուղենիշային  միջոցառումներից մեկն է  CISSEE տարածաշրջանում եւ  կենտրոնանում է ֆինանսական հատվածի վերջին միտումների վրա։ Առաջին անգամ ֆորումն անցկացվել է 2017թ-ին Ուկրաինայում, այնուհետեւ կազմակերպվել է Ղազախստանում, Սերբիայում եւ այլ երկրներում։ Այս տարի Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Visa Cashless Forum-ը։


Visa-ի մասին 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

ԶԼՄ-ների հարցումների համար 

Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]