Visa-ն Myler Mountain Resort-ի հետ համագործակցությամբ խթանում է ներքին զբոսաշրջությունը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ: 20 փետրվարի, 2024թ.։ Թվային վճարումների գլոբալ առաջատար Visa-ն Myler Mountain Resort-ի հետ համագործակցությամբ Հայաստանում թողարկված Visa-ի քարտապաններին առաջարկում է 15% քեշբեքի հնարավորություն՝ հանգստավայրի պաշտոնական կայքում Visa քարտով ցանկացած տոմս գնելու դեպքում: Առաջարկը գործում է 2024 թվականի փետրվարի 1-ից 29-ը հայաստանյան բանկերի կողմից թողարկված բոլոր Visa քարտերի սեփականատերերի համար։
«Համաշխարհային ընկերություն լինելով հանդերձ՝ Visa-ն մշտապես ձգտում է աջակցել համայնքներին, որտեղ գործում է եւ տեղական բիզնեսներին՝ օգնելով նրանց բարգավաճել։ Մենք ուրախ ենք համագործակցել Myler Mountain Resort-ի հետ՝ խրախուսելու տեղացի զբոսաշրջիկներին գնահատել իրենց երկրի գեղեցկությունը եւ էլեկտրոնային վճարումների դյուրինությունը Visa-ի միջոցով», - նշում է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:
Արագած լեռան արեւելյան լանջերին՝ Ապարանի մերձակայքում գտնվող Myler Mountain Resort-ն այցելուներին հնարավորություն է տալիս վայելել հրապուրիչ տեսարաններ, ինչպես նաեւ համաշխարհային մակարդակի հյուրընկալություն: Հայաստանի սիրված լեռնադահուկային ուղղության հետ համագործակցելով՝ Visa-ն աջակցում է երկրում ներքին զբոսաշրջությանը՝ այդպիսով նպաստելով նրա ընդհանուր տնտեսական աճին։ Visa-ի վստահելի ապրանքանիշի եւ հաճախորդամետ մոտեցման վրա հիմնված համագործակցությունը հայաստանցիներին կտրամադրի արագ եւ անվտանգ առցանց վճարումներ կատարելու ընդլայնված փորձ եւ հաճելի բոնուս՝ միաժամանակ խթանելով թվային վճարումների էկոհամակարգը երկրում:
2023 թվականին` իր բացումից ի վեր Myler Mountain Resort-ը ձմեռային սեզոնի ընթացքում շաբաթական ընդունում է միջինը 10,000 զբոսաշրջիկ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային: «Myler Mountain Resort-ը հավակնում է առաջատար տարածաշրջանային ուղղություն դառնալ դահուկային սպորտի սիրահարների համար։ Մեր առաջնահերթությունն է շարունակաբար նորամուծություններ բերել եւ հաճելի տպավորություններ պարգեւել մեր այցելուներին՝ ապահովելով, որ նրանք ոչ միայն վայելեն դահուկավազքի բացառիկ պայմաններ, այլեւ զվարճանքի բազմազան տարբերակներ: Visa-ի հետ համագործակցությունն իրենից ներկայացնում է բացառիկ ակցիա մեր այցելուների համար եւ նպատակ ունի ամրապնդել մեր նվիրվածությունը Հայաստանում ներքին զբոսաշրջության խթանմանը», - ասում է Myler Mountain Resort-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանը:
Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել Myler Mountain Resort-ի պաշտոնական կայքի տոմսերի ձեռքբերման բաժին, ընտրել ձեր նախընտրած տոմսը եւ վճարել դրա համար Visa քարտով: Քեշբեքը կփոխանցվի գնման համար օգտագործվող քարտին ակցիայի ավարտից հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:
ԶԼՄ-ների հարցումների համար
Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]