Visa-ն եւ ՎԶԵԲ-ը ստորագրել են հուշագիր՝ խթանելու թվային վճարումները, ՓՄՁ-ները եւ կանանց հզորացումը Հայաստանում

Երևան, մայիսի 22, 2024 — Այն ստորագրել են Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն եւ Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Վրյենիոս Դրակինոսը։ Գործընկերության նպատակն է խթանել կայուն եւ ներառական տնտեսական աճը Հայաստանում եւ ՎԶԵԲ-ի տարածաշրջանի այլ երկրներում՝ աջակցելով թվայնացմանը եւ ֆինանսական ներառմանը:

Այս համագործակցության շրջանակում գործընկերները կնպաստեն ֆինանսական գրագիտության խթանմանը, ՓՄՁ-ներին եւ կին ձեռներեցներին աջակցելու, ինչպես նաեւ՝ էլեկտրոնային վճարումների միջոցով տնտեսական մասնակցության դյուրացման ծրագրերի իրականացմանը: Սա կներառի նաեւ ծառայությունների թվայնացումը, ինչպիսիք են GovTech-ը եւ հանրային տրանսպորտը:

«Հայաստանում ու տարածաշրջանում Visa-ի եւ ՎԶԵԲ-ի գործունեության մեծ փորձի շնորհիվ այս գործընկերության միջոցով դրական փոփոխություններ կբերենք Հայաստանի տնտեսությանը եւ հասարակությանը: Մենք հպարտ ենք միավորվել նման խոշոր դերակատարի հետ՝ այս դինամիկ երկրում եւ արագ զարգացող շուկայում խթանելու թվայնացումը, ՓՄՁ-ներին եւ ձեռներեց կանանց», - ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

«Ուրախ ենք համագործակցել Visa-ի հետ՝ Հայաստանում զարգացնելու կարեւոր առաջնահերթությունները, ինչպիսիք են թվայնացումը, ֆինանսական ներգրավումը եւ կայուն տնտեսական աճը: Կին ձեռներեցները զգալի ներդրում ունեն Հայաստանի տնտեսական աճում, եւ դեռ շատ չօգտագործված ներուժ կա: Մենք վստահ ենք՝ միասին կարող ենք կրկնապատկել դրական փոփոխությունները, նորարարության խթանումը եւ ՎԶԵԲ-ի տարածաշրջաններում ներառական աճի եւ բարգավաճման հնարավորությունների ստեղծումը»,- նշել է Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Վրյենիոս Դրակինոսը:


Visa-ի մասին

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

ԶԼՄ-ների հարցումների համար

Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]