Visa-ն Հայաստան է բերել իր «She’s Next» համաշխարհային արշավը՝ EBRD-ի հետ համագործակցությամբ անցկացված պանելային քննարկմամբ

ԵՐԵՎԱՆ։ 25 մարտի, 2024թ.։ Թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատար Visa-ն Հայաստանում մեկնարկել է «She’s Next Empowered by Visa» համաշխարհային նախաձեռնությունը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD/ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ կազմակերպելով «Հայաստանի կանայք բիզնեսում» թեմայով պանելային քննարկումը: Հայաստանում «She’s Next» արշավի մեկնարկը լուրջ քայլ է տեղական կին ձեռներեցների զորեղացման գործում:

«Մենք անչափ ուրախ ենք «She’s Next Empowered by Visa»-ն Հայաստան բերելու առթիվ: 2019 թվականին դրա մեկնարկից ի վեր արշավն ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր կանանց զինել է՝ իրենց փոքր բիզնեսը ֆինանսավորելու, զարգացնելու եւ ընդլայնելու համար անհրաժեշտ հմտություններով: EBRD-ի հետ համատեղ անցկացվող այս պանելային քննարկումը լոկ առաջին քայլն է, որը Visa-ն անում է Հայաստանում կանանց ձեռներեցության խթանման ուղղությամբ, եւ մենք անհամբերությամբ սպասում ենք հայ կին առաջնորդների համար բիզնես հորիզոնների ընդլայնման եւ հաջողության հասնելու մեծ հնարավորությունների ստեղծմանը», - մեկնաբանել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

Քննարկումը կազմակերպելիս Visa-ն եւ Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչությունը միավորել են ջանքերը՝ նպաստելու կանանց տնտեսական առաջընթացին, կիսվելու գիտելիքներով, փորձով եւ ռեսուրսներով, ինչպես նաեւ դյուրացնելու կին ձեռներեցների միջեւ կապերի զարգացումը: Մեկնարկային հանդիպումը հավաքել էր տեղացի կին ձեռներեցների եւ նվիրված էր տարբեր թեմաների, այդ թվում՝ Հայաստանում կանանց ձեռներեցության ոլորտում առկա մարտահրավերներն ու միտումները: Միջոցառման ընթացքում ոգեշնչող ելույթով հանդես եկան Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն եւ Հայաստանում ՎԶԶԵԲ-ի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի ղեկավար Զառա Օհանյանը:

«Մենք ուրախ ենք համագործակցել Visa-ի հետ այս ոգեշնչող նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է խթանել կանանց ձեռներեցությունը եւ տնտեսական հզորացումը Հայաստանում: Չնայած կին ձեռներեցների ներուժին, նրանք շարունակում են բախվել համակարգային խոչընդոտների՝ իրենց բիզնեսը զարգացնելիս՝ սկսած կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ների ֆինանսավորման բացերից մինչեւ բիզնեսի զարգացման սահմանափակ հնարավորություններ, ներառյալ մենթորությունը եւ գործնական կապերը: Արդյունքում՝ կանայք շարունակում են լինել թերներկայացված եւ թերսպասարկված: Հայաստանում «She’s Next» նախաձեռնության տարածումը զգալի առաջընթաց է կին ձեռներեցների համար` խաղի կանոնները հավասարեցնելու եւ նրանց ամբողջ ներուժը խրախուսելու գործում», - նշել է Զառա Օհանյանը։

«She’s Next Empowered by Visa»-ն համաշխարհային նախաձեռնություն է, որն ուղղված է կանանց տնտեսական հզորացմանը եւ կանանց պատկանող փոքր ու միկրո ձեռնարկությունների զարգացմանը: Այն կանանց առաջարկում է տարբեր անհրաժեշտ գործիքներ եւ ռեսուրսներ՝ իրենց բիզնեսը սկսելու, զարգացնելու եւ այն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով ընդլայնելու համար:


Visa-ի մասին

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

 

ԶԼՄ-ների հարցումների համար

Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]