Հայաստաում առաջին անգամ անցկացվեց Visa Cashless Forum-ը

Երեւան, 26 նոյեմբեր, 2024թ․ — Նոյեմբերի 22-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում առաջին անգամ անցկացվեց Visa Cashless Forum-ը։ Այս փակ միջազգային միջոցառումը համախմբեց պետական նշանավոր պաշտոնյաների, Visa-ի հայտնի խոսնակների, բանկային եւ ֆինանսական հատվածների մասնագետների, վճարային տեխնոլոգիաների փորձագետների։

Ֆորումը ծառայեց որպես համագործակցության հարթակ՝ համախմբելով Հայաստանի հիմնական շահագրգիռ կողմերին՝ անկանխիկ վճարումների ապագան ուսումնասիրելու նպատակով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակվել գաղափարներով եւ կապեր հաստատել՝ խթանելով նորարարություններն ու գործընկերությունը։

Visa Cashless Forum-ը Visa-ի ուղենիշային միջոցառումն է CISSEE տարածաշրջանում, որը ցուցադրում է կենտրոնական հատվածի ամենավերջին միտումները։ Առաջին անգամ ֆորումն անցկացվել է 2017թ-ին Ուկրաինայում, այնուհետեւ կազմակերպվել է Ղազախստանում, Սերբիայում եւ այլ երկրներում։ Այս տարի անցկացվելով Հայաստանում ֆորումը կարեւոր նշաձող սահմանեց՝ արտացոլելով երկրի աճող դերը՝ ֆինանսական լանդշաֆտի թվային վերափոխման գործում։

Որպես բանախոսներ հանդես եկան Visa-ի CISSEE եւ CEMEA տարածաշրջանների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց թվում էին՝ CEMEA տարածաշրջանում Visa-ի նախագահ Էնդրյու Տորրեն, Visa-ի CISSEE տարածաշրջանի համար պատասխանատու Քրիստինա Դորոսը, Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն, Visa-ի CEMEA տարածաշրջանի խորհրդատվության եւ վերլուծության բաժնի ղեկավար Նիկոլաս Խուրին, Visa-ի CEMEA տարածաշրջանի պրոդուկտի, լուծումների եւ թվային գործընկերության բաժնի ղեկավար Գոդֆրի Սալիվանը, Visa-ի CEMEA տարածաշրջանի ավելացված արժեքի ծառայությունների բաժնի ղեկավար Ուոլթեր Լիրոնին։

Ֆորումի առանցքային թեմաներն էին՝ թվային վճարումները, գեներատիվ AI-ն, ավելացված արժեքի ծառայությունները եւ Gen Z ՝ որպես սպառողական ծախսերի աճի շարժիչ ուժ։


Visa-ի մասին 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

ԶԼՄ-ների հարցումների համար 

Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]