Visa's Issuer Challenge-ը խթանում է Հայաստանի ֆինանսական հատվածի ռազմավարական մտածողությունը

Երեւան, 29 հունվար, 2025 – Թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատար Visa-ն Հայաստանում հաջողությամբ անցկացրեց Issuer Challenge երկօրյա միջոցառումը, որի ընթացքում թիմերը մրցում էին դեբետային եւ վարկային քարտերի ամենանորարար եւ շահավետ պորտֆելներ մշակելու համար՝ լուծելով շուկայի իրատեսական մարտահրավերները եւ օգտագործելով փորձագետների գաղափարները։

Մասնակիցները, որոնք ներկայացնում էին տեղական բանկերը, առերեսվեցին բազմաթիվ բիզնես մարտահրավերների, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր ռազմավարական որոշումներ՝ իրենց պորտֆելների շահութաբերությունը պաշտպանելու եւ մեծացնելու համար։ Միջոցառման ընթացքում կայացած կրթական նիստերը  մասնակիցներին տրամադրեցին գիտելիքներ եւ հմտություններ՝ հաճախորդների սեգմենտները վերլուծելու, վաճառքների եւ գնագոյացման ռազմավարությունները օպտիմալացնելու եւ պորտֆոլիո կառավարելու վերաբերյալ, իսկ Visa-ի միջազգային փորձը ուշագրավ  քննարկումների խթան դարձավ։

Միջոցառումն ավարտվեց Visa University-ի համապարփակ հետադարձ կապի նիստով՝ թիմերին տրամադրելով արդյունավետ խորհուրդներ գործնական կիրառման համար։ Ամբողջ գործընթացը թափանցիկ էր նախապես սահմանված կանոններին համապատասխան։

Այս նախաձեռնությունը արտացոլում է Visa-ի շարունակական հանձնառությունը՝ արդյունաբերական աճը խթանելու եւ ֆինանսական հաստատություններին՝ ֆինանսական հասանելիության խթանմանը աջակցելու, թվային վճարումների ենթակառուցվածքը բարելավելու եւ շուկայական միջավայրը արդյունավետորեն կառավարելու գործում։


Visa-ի մասին 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

ԶԼՄ-ների հարցումների համար 

Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]