Ստացեք մինչև 1500 ԱՄՆ դոլար վարկերի տեսքով (առավելագունը մինչև 129 ԱՄՆ դոլար ամսական) Google Ads-ի գովազդի/ծառայությունների համար Visa բիզնես-քարտով։
Ինչպե՞ս օգտվել առաջարկից։
- Անցում կատարեք Poshvine կայքին և սեղմեք «Claim Offer» կոճակը։
- Մուտքագրեք ձեր Visa բիզնես֊քարտի համարի առաջին 8 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայքին անցում կատարելու համար։
- Գրանցվեք՝ պահանջվող տվյալները մուտքագրելով։
- Social Beat֊ը ձեր համար կստեղծի Google AdWords նոր հաշիվ, իսկ Online Social Beat ուղեկցի ձեզ AdWords֊ն օգտագործելու գործընթացում։
- Վճարեք ծառայության համար ձեր Visa Business, Visa Platinum Business или Visa Signature Business քարտով։
Առաջարկն ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 01-ի GMT 00։00-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ի GMT 23։59-ը։
Պայմանները և դրույթները
Գործընկերոջ պայմանները և դրույթները։
First Page Limited-ի այս առաջարկները ենթարկվում են մի շարք պայմանների և դրույթների, որոնք իրենց իրավունք են վերապահում փոխվել ցանկացած պահի։ Բոլոր առաջարկները նախատեսում են 12 ամսյա պարտավորություններ, գովազդի ամենամսյա նվազագույն ծախսեր և ամենամսյա նվազագույն ծախսեր կառավարման համար։ Առաջարկների գումարը ֆիքսված է և չի կարող օգտագործվել մասնակի։ Ցանկացած չօգտագործված գումարը ետ չւ վերադարձվում։ First Page Limited֊ը իրեն բացարձակ իրավունք է վերապահում ետ կանչել և/կամ փոխել առաջարկությունների պայմանները ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու։ First Page Limited֊ը պարտավորություն չի կրում վաճառքի ցանկացած կորստի համար, որոնք առաջացել են սույն առաջարկի ծառայություններից օգտվելու հետևանքով։ First Page Limited֊ը պատասխանատվություն չի կրում հեղինակության ցանկացած վնասի համար որն առաջացել է սույն առաջարկի ծառայություններից օգտվելու հետևանքով։ Եթե ծառայությունները չեն կարող մատուցվել ֆորս֊մաժորային հանգամանքների պատճառով, ապա պատասխանատվութնունն ազատվում է մասնակի կամ լիովին՝ կախված ֆորս֊մաժորային հանգամաննքերի ազդեցությունից։ Սակայն, եթե ֆորս֊մաժորային հանգամանքները ծագել են այն բանից հետո, երբ կողմերից մեկը ուշացրել է ծառայությունների կատարումը, ապա այն չի ազատվում պատասխանատվությունից։
Visa-ի պայմանները և դրույթները
Առաջարկի մանրամասները, ինչպես ցույց է տրված, հիմնված են Գործընկերոջ կողմից ներկայացված տեղեկատվության վրա։ Visa-ն ոչ մի երաշխիք չի տալիս, որ տեղեկատվությունը ճիշտ է։ Խնդրում ենք կապվել անմիջապես Գործընկերոջ հետ՝ Առաջարկության հասանելիության և իսկականության հաստատման նպատակով։ Գործընկերը սույն առաջարկի ներքո գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտատերը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ իր կողմից սույն Առաջարկի ներքո որևէ ապրանքի և/կամ ծառայության գնումը հանդիսանում է համաձայնագիր բացառապես վաճառողի և իր միջև, և Visa֊ն չի հանդիսանում և չի դառնա դրա մաս: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում որևէ ապրանք կամ ծառայություն՝ Visa-ի քարտատերը հասկանում, ընդունում և համաձայնում է հետևյալը. այս առաջարկի ներքո ցանկացած ապրանք և/կամ ծառայություններ (որոնցից յուրաքանչյուրը կոչվում է «Պահանջ») պետք է լուծվի Visa-ի քարտատիրոջ կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa-ի քարտատերը Visa-ի դեմ որևէ Պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերը նշվածին և օրենքով թույլատրված առավելագույն չափով, Visa-ն պատասխանատվություն չի կրում որևէ անձի առջև որևէ կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (լինի ուղղակի կամ անուղղակի)՝ կապված որևէ անձնական վնասի, մահվան, խեղաթյուրման, վնասի, կամ բացթողնման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի ներքո մատուցվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի հետ: