Visa Business
Visa բիզնես քարտերն օգնում են ձեռնարկատերերին արագ ու հեշտությամբ լուծել ֆինանսական խնդիրները: Դրանց միջոցով դուք կարող եք առանձնացնել կորպորատիվ և անձնական ծախսերն իրարից, կառավարել ընկերության ծախսերը, գործուղումների ժամանակ օգտվել հատուկ արտոնություններից և այլն:
Բիզնես քարտերի առավելությունները
Հատուկ արտոնություններ քարտապանների համար
Հատուկ առաջարկներ բիզնես քարտապանների համար
Մեր գործընկերները ձեր բիզնեսի կառավարումը կդարձնեն էլ ավելի հարմարավետ։ Դուք կստանաք փորձագիտական աջակցություն՝ անկախ նրանից, թե որ փուլում է գտնվում ձեր բիզնեսը։
Ստորև բացահայտե՛ք ձեր բիզնեսի համար ներկայացված լուծումները և ակտիվացրե՛ք ընտրված ծառայությունները Visa Concierge Chatbot-ի միջոցով:
Ինչպե՞ս միացնել չատբոտը:
Visa.Concierge չատբոտը Visa Business և Visa Platinum Business քարտապաններին հնարավորություն է տալիս մեկ տեղում իմանալ իրենց քարտի առավելությունների մասին: Միացնելով չատբոտը մեսենջերներից մեկում՝ դուք ստանում եք վիրտուալ օգնական, որը թույլ է տալիս.
- կապ հաստատել կոնսիերժ ծառայության հետ՝ առօրյա խնդիրներն արագ և առանց ավելորդ ջանքերի լուծելու համար:
- Ստանալ տեղեկություն պրեմիում քարտերի հատուկ առաջարկների մասին:
Փոքր և միջին բիզնեսի աջակցության հարթակ
Փոքր և միջին բիզնեսները մեր տնտեսության հիմքն են։ Անկախ նրանից՝ նոր եք սկսում, թե արդեն վարում եք ձեր սեփական բիզնեսը, մենք այստեղ ենք՝ ձեզ օգնելու համար:
Սկսե՛ք ձեր նոր բիզնեսը
Միայն նոր ծառայություն մատուցելու համար շուկա մուտք գործելու գաղափարը կամ ծրագիրը դեռ բավարար չէ։ Բիզնես սկսելը, ի թիվս այլ քայլերի, ներառում է ֆինանսական ասպեկտների պլանավորում, մեկնարկային ծախսերի հաշվարկ և ընդունելիք վճարների տեսակների մասին պատկերացում։
Կառավարե՛ք ձեր բիզնեսը
Եթե դուք արդեն սկսել եք ձեր սեփական բիզնեսը կամ պատրաստ եք գործարկել այն, ապա պետք է ստուգեք՝ արդյոք ճիշտ եք կառավարում ձեր ֆինանսներն ու վաճառքները (ուղղակի վաճառք և առցանց վաճառք) և ձեր հեղինակությունը ինտերնետում:
Զարգացրե՛ք ձեր բիզնեսը
Ձեր մարքեթինգային քայլերի վերանայումը, ինչպես նաև սոցիալական մեդիայի հաղորդակցման ճիշտ ռազմավարություն կազմելը կօգնի ձեր բիզնեսին շարժվել ճիշտ ուղղությամբ: