Ինչո՞վ է EngageBay հարթակը օգտակար ձեր բիզնեսին:

EngageBay առցանց հարթակն առաջարկում է էլեկտրոնային փոստի մարքեթինգային արշավներ, հատուկ վեբ ձևեր, հզոր նպատակային էջի ստեղծող, մարքեթինգային ավտոմատացում, էլեկտրոնային փոստի հաջորդականություն, սոցիալական ցանցերի մոնիթորինգ, բովանդակության կառավարման հզոր համակարգ և շատ ավելին:

Ինչու՞ EngageBay։

  • հաճախորդների հետ փոխգործակցության վերաբերյալ բոլոր տվյալները հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև վեբ կայքերում հայտնվող ձևերի և թռուցիկ պատուհանների միջոցով նոր առաջատարներ ներգրավելու ունակություն:
  • email-մարքեթինգի գործիքների հասանելիություն, որոնց միջոցով կարող եք գործարկել մարքեթինգային, սպասարկման, տեղեկատվական և այլ տեսակի email- նամակագրությունները, ինչպես նաև հետևել դրանց ցուցանիշներին (բացումներ, սեղմումներ և այլ չափումներ):
  • վաճառքի ձագար մշակելու և ավտոմատացնելու ունակություն՝ գործարկելով ավտոմատ նամակագրություններ՝ հիմնվելով վեբկայքում, ծառայության մեջ կամ հավելվածում այցելուների որոշակի գործողությունների վրա:
  • ներկառուցված CRM հարթակ, որը ներառում է կոնտակտների կառավարման մոդուլ, գովազդային արշավների թիրախավորման կոնտակտների սեգմենտավորումը, առաջադրանքների կառավարումը, միջոցառումների պլանավորումը, հանդիպումները և այլն։
  • վաճառքի ավտոմատացման մոդուլի առկայություն, որի միջոցով կարող եք վերահսկել պատվերներն ու գործարքները, իրականացնել email-թրեքինգ և մուտքային և ելքային զանգեր կատարել անմիջապես CRM-ից՝ օգտագործելով առցանց հեռախոսակապի տարբերակը:

Հատուկ առաջարկ EngageBay-ից Visa բիզնես քարտապանների համար

Ստացեք 30% զեղչ EngageBay ցանկացած պլանից Visa բիզնես քարտի միջոցով:

Ինչպե՞ս օգտվել առաջարկից:

  1. Մուտք գործեք Poshvine կայք, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
  2. Սեղմեք «Redeem» կոճակը, որպեսզի մուտք գործեք գործընկերոջ կայք գրանցման համար։
  3. Առաջարկից օգտվելու համար վճարեք ձեր Visa բիզնես քարտի միջոցով:
  4. Առաջարկը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, 23:59 GMT-ն:

Պայմանները և դրույթները

Գործընկերների պայմանները և դրույթները:
Առաջարկը գործում է միայն նոր օգտատերերի համար։

Կիրառվում են EngageBay ստանդարտ պայմանները (https://www.engagebay.com/legal/terms-of-service):

Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված:

Առաջարկների վերաբերյալ հարցեր ունե՞ք․ մեր VisaConcierge չատբոտը կօգնի ձեզ:

Բացե՛ք VisaConcierge չատբոտը, հիմնական մենյուի մեջ ընտրեք Support360-ը և ստացեք ամբողջական տեղեկություն: