Ստացեք Google Workspace-ի ամսական բաժանորդագրություն 3 ԱՄՆ դոլարից սկսած Visa բիզնես-քարտով։
Ինչպե՞ս օգտվել առաջարկից։
- Անցում կատարեք Poshvine կայքին և սեղմեք «Claim Offer» կոճակը։
- Մուտքագրեք ձեր Visa բիզնես֊քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայքին անցում կատարելու համար։
- Գրանցվեք՝ պահանջվող տվյալները մուտքագրելով։
- Բաժանորդագրության հաստատումից հետո վճարեք այն ձեր Visa Business, Visa Platinum Business կամ Visa Signature Business քարտով։
Առաջարկն ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 01-ի GMT 00։00-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ի GMT 23։59-ը։
Պայմանները և դրույթները
Գործընկերոջ պայմանները և դրույթները։
Այս առաջարկը հատուկ VISA-ի հաճախորդների համար է՝ Google Workspace ձեռքբերելու համար: ResellerClub-ը կտիրապետի բոլոր հաճախորդներին, որոնք ձեռքբերելու են Google Workspace smeoffers.poshvine.com կայքի միջոցով, և պատասխանատու է լինելու նշված հաճախորդների ադմինիստրատիվ աջակցության համար։ Այս առաջարկը գործում է մինչև ResellerClub-ի հետագա ծանուցումը: ResellerClub-ն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել այս առաջարկը առանց լրացուցիչ ծանուցման: Google Workspace-ի գները ենթակա են փոփոխման՝ Google-ի գնային վերանայումների հետ կապված: ResellerClub-ն իրեն իրավունք է վերապահում վերանայել Google Workspace-ի գներն՝ առանց նախնական ծանուցման: Այս առաջարկը վերաբերում է ինչպես ներկա, այնպես էլ նոր Visa քարտ կրողներին:
Visa-ի պայմանները և դրույթները
Առաջարկի մանրամասները հիմնված են Գործընկերոջ կողմից ներկայացված տեղեկատվության վրա։ Visa-ն ոչ մի երաշխիք չի տալիս, որ տեղեկատվությունը ճիշտ է։ Խնդրում ենք կապվել անմիջապես վաճառողի հետ՝ Առաջարկության հասանելիության և իսկականության հաստատման նպատակով։ Վաճառողը սույն առաջարկի ներքո գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտատերը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ իր կողմից սույն Առաջարկի ներքո որևէ ապրանքի և/կամ ծառայության գնումը հանդիսանում է համաձայնագիր բացառապես վաճառողի և իր միջև, և Visa֊ն չի հանդիսանում և չի դառնա դրա մաս: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում որևէ ապրանք կամ ծառայություն՝ Visa-ի քարտատերը հասկանում, ընդունում և համաձայնում է հետևյալը. այս առաջարկի ներքո ցանկացած ապրանք և/կամ ծառայություններ (որոնցից յուրաքանչյուրը կոչվում է «Պահանջ») պետք է լուծվի Visa-ի քարտատիրոջ կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa-ի քարտատերը Visa-ի դեմ որևէ Պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերը նշվածին և օրենքով թույլատրված առավելագույն չափով, Visa-ն պատասխանատվություն չի կրում որևէ անձի առջև որևէ կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (լինի ուղղակի կամ անուղղակի)՝ կապված որևէ անձնական վնասի, մահվան, խեղաթյուրման, վնասի, կամ բացթողնման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի ներքո մատուցվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի հետ: