-
Sprinto
Ստացեք 10% զեղչ բոլոր Sprinto-ով աջակցվող համակարգերից Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչո՞վ է Sprinto հարթակը օգտակար ձեր բիզնեսին:
Sprinto -ն հարթակ է, որն աշխատում է ամպի ցանկացած կոնֆիգուրացիայի հետ և օգնում է ձեզ հետևել ռիսկերին ու վերահսկողության միջոցներին կազմակերպության մակարդակում մեկ տեղեկատվական վահանակից:
Ինչու՞ Sprinto:
- հարթակի հեշտ ինտեգրացիա ձեր ամպային կոնֆիգուրացիայի հետ՝ ռիսկերը համախմբելու, կառավարման տարրերը համադրելու և լիովին ավտոմատացված ստուգումներ իրականացնելու համար,
- հարթակի հարմարվողականություն, որը թույլ է տալիս կազմակերպել, խթանել և ֆիքսել ուղղիչ գործողություններ յուրաքանչյուր առաջադրանքի համար շարունակական և աուդիտի համար հարմար ձևով,
- փորձագիտական աջակցություն ճիշտ վերահսկողության միջոցներ և մեթոդներ ներդնելու համար:
Հատուկ առաջարկ Sprinto-ից Visa բիզնես քարտապանների համար
Ստացեք 10% զեղչ բոլոր Sprinto-ով աջակցվող համակարգերից Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչպե՞ս օգտվել առաջարկից:
- Մուտք գործեք Poshvine, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ առաջարկի էջ մուտք գործելու համար:
- Սեղմեք «Get a Personal Demo» կոճակը և լրացրեք գրանցման ձևի բոլոր անհրաժեշտ դաշտերը:
- «Get a Personal Demo» կոճակը սեղմելուց հետո դուք կուղղորդվեք դեպի հանդիպումը պլանավորելու, իսկ դեմո-նիստի ավարտից հետո կստանաք հաստատում ձեր գրանցված էլեկտրոնային փոստի հասցեին:
- Sprinto-ի ներկայացուցիչը լրացուցիչ կկապվի ձեզ հետ դեմո-նիստի ընթացքում:
Առաջարկը գործում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը, 23:59 GMT-ն:
Պայմանները և դրույթները
Գործընկերների պայմանները և դրույթները:
10% զեղչը տարածվում է Sprinto-ի կողմից առաջարկվող բոլոր հարթակների վրա։ Այս 10% զեղչը կգործի միայն Sprinto-ի նոր հաճախորդների համար:
Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված: