• Shopify by Seventh Triangle

    Ստացեք 4’299 ԱՄՆ դոլար արժողությամբ ծառայություններ Shopify-ի պլաններից՝ Seventh Triangle-ի և Visa բիզնես քարտի միջոցով:

    A logo of the Shopify Plus A logo of the Shopify Plus

Ինչո՞վ է Shopify ընկերությունը օգտակար ձեր բիզնեսին:

Shopify-ն առաջարկում է ծրագրային ապահովման մշակման ծառայություններ առցանց և մանրածախ խանութների համար, որոնք կդարձնեն ձեր բիզնեսի վարումը շատ ավելի հեշտ և արդյունավետ: Այս ծառայության մշակողների շնորհիվ դուք այլևս կարիք չունեք մտածելու, թե որտեղից ժամանակ գտնել բիզնեսը վարելու համար և ինչպես այն դարձնել ավելի հասանելի և շահավետ, քանզի Shopify-ն ամեն ինչ կանի ձեզ համար։

Ինչու՞ Shopify:

  • ներառված են այն բոլոր գործիքները, որոնք ձեզ անհրաժեշտ են վեբ կայք գործարկելու, էլեկտրոնային առևտրի և ապրանքներ վաճառելու համար: Դուք անմիջապես ստանում եք հոսթինգ, անվտանգության ապահովում և SEO: Այս բոլոր գործառույթները ներկառուցված են համակարգում և օպտիմիզացված են, այնպես որ ձեր ստեղծած յուրաքանչյուր ինտերնետային ցուցափեղկ կլինի արագ, ապահով և պարզեցված,
  • հարմար է բոլոր տեսակի բիզնեսների համար, անկախ նրանից, թե ինչ եք վաճառում: Հարթակն աջակցում է բավականաչափ քանակի ապրանքատեսակների, որպեսզի դուք երբեք չսահմանափակվեք ձեր վաճառածով,
  • առաջին տեղն է զբաղեցնում վճարային համակարգերի աջակցման ոլորտում՝ առաջարկելով ավելի քան 100 լուծումներ ընտրելու համար: Վճարումների մշակման այս ընտրությունը հնարավորություններ է բացում տարբեր ոլորտներում վաճառքի, վարկային քարտերով ավելի էժան միջնորդավճարների որոնման և բոլոր երկրներում վաճառելու համար:
  • բարելավում է դիզայնի տարբերակները բոլոր օգտատերերի համար՝ տրամադրելով գեղեցիկ վիզուալ խմբագրիչ: Յուրաքանչյուր թեմա ունի գեղեցիկ դիզայն, մասնագիտացված առաջատար գործիքներ և եզակի առանձնահատկություններ:

Հատուկ առաջարկ Shopify by Seventh Triangle-ից Visa բիզնես քարտապանների համար

Ստացեք 4’299 ԱՄՆ դոլար արժողությամբ մարքեթինգային և տեխնոլոգիական ծառայություններ ծառայություններ Shopify-ի պլաններից՝ Seventh Triangle-ի և ձեր Visa առևտրային քարտի միջոցով:

Ինչպե՞ս օգտվել առաջարկից:

  1. Մուտք գործեք Poshvine, սեղմեք «Claim Offer» կոճակին:
  2. Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայք մուտք գործելու համար:
  3. Սեղմեք «Get Started» կոճակը՝ դեպի ձև մուտքի թույլտվություն ստանալու համար:
  4. Մուտքագրեք պահանջվող տվյալները և ուղարկեք ձևը:
  5. Seventh Triangle-ի ներկայացուցիչը կկապվի ձեզ հետ և կտեղեկացնի հաջորդ քայլերի մասին:

Առաջարկը գործում է 2023 թվականի հունիսի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, 23:59 GMT-ն:

Պայմանները և դրույթները

Գործընկերների պայմանները և դրույթները:
Seventh Triangle Consulting Private Limited-ի կողմից թողարկված բոլոր պրոմոկոդերի/առաջարկների վրա տարածվում են շարք պայմաններ և դրույթներ, որոնք Գործընկերն իրեն իրավունք է վերապահում փոփոխել առանց նախնական ծանուցման՝ ելնելով ընկերության շահերից:
Պրոմոկոդերի/առաջարկների գործողությոն ժամկետը լրանում է Seventh Triangle Consulting Private Limited-ի թողարկման օրվանից մեկ ամիս: Պրոմոկոդերը չեն կարող օգտագործվել այլ ծառայություններ գնելու համար: Պրոմոկոդերը չեն կարող վերավաճառվել, փոխանցվել վարձատրման կամ փոխանակվել կանխիկի միջոցների դիմաց՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պրոմոկոդի/առաջարկի արժեքը չի կարող մասնակի օգտագործվել: Այս դեպքում չօգտագործված գումարը չի վերադարձվի: Seventh Triangle Consulting Private Limited-ը պատասխանատվություն չի կրում կորցրած կամ գողացված պրոմակոդերը փոխարինելու համար:

Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված:

Առաջարկների վերաբերյալ հարցեր ունե՞ք․ մեր VisaConcierge չատբոտը կօգնի ձեզ:

Բացե՛ք VisaConcierge չատբոտը, հիմնական մենյուի մեջ ընտրեք Support360-ը և ստացեք ամբողջական տեղեկություն: