Visa- ն հանդիսանում է օլիմպիական շարժման հավատարիմ գործընկերը 1986 թվականից: Հանդիսանալով Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի համաշխարհային հովանավորը՝ Visa-ն լինելու է էքսկլյուզիվ գործընկեր վճարային տեխնոլոգիաների ոլորտում և մինչև 2032 թվականը Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին ընդունված միակ քարտը:
Հովանավորչության վերականգնման շնորհիվ Visa ընկերությունը կշարունակի տրամադրել իր հաճախորդներին, գործընկերներին և Օլիմպիական խաղերի այցելուներին բացառիկ առավելություններ՝ սկսած Օլիմպիական խաղերին վճարումների բացառիկությունից մինչև եզակի փորձ թվային և այլ հարթակներում:
Բացի այդ, Visa-ն մարզիկներին և երկրպագուներին կտրամադրի <<առանց սահմանների>> վճարման անվտանգ և հասարակ միջոցը, որն օգնում է առավելագույնս զգալ օլիմպիական ոգին, որը ջնջում է տարբերությունները և միավորում մեզ բոլորիս: