Անհպում վճարումը
- Հարմար է՝ այլևս պետք է չէ փնտրել մանր կամ ստորագրել կտրոնը:
- Արագ է՝ անհպում վճարում մի քանի վայրկյանում:
- Անվտանգ է՝ անհպում վճարում կատարելով Դուք քարտը ձեռքից բաց չեք թողնում:
Մոտեցրեք Ձեր Visa քարտը, ստիկերը, սմարթֆոնը, անհպում վճարման տեխնոլոգիայով ժամացույցը կամ վճարային մատանին տերմինալին:
Բացի հարմար անհպում տեխնոլոգիայից քարտն ունի ավանդական վճարումներ կատարելու համար մագնիսական ժապավեն:
Կատարեք անհպում վճարում Ձեր սմարթֆոնի միջոցով: Պարզապես ավելացրեք քարտը մոբայլ դրամապանակին և սկսեք վճարել հեշտությամբ մոտեցնելով հեռախոսը վճարման տերմինալին։
Այժմ կարող եք կատարել անհպում վճարումներ Garmin Pay-ի օգնությամբ: Պարզապես մի քանի անգամ սեղմեք ժամացույցը, մոտեցրեք այն տերմինալին և սպասեք մի քանի վայրկյան:
Այսպիսով՝ Visa Payment Ring–ի օգնությամբ սպառողները կարող են արագ և հարմարավետ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց` պարզապես մոտեցնելով մատանին անհպում վճարումներ ընդունող վճարային տերմինալին։
Ցանկանում եք իմանալ ավելի՞ն: Սեղմեք հարցի վրա պատասխանը տեսնելու համար:
Վաճառքի ցանկացած կետում, որտեղ ընթերցող սարքերի վրա կա անհպում վճարումների խորհրդանիշի պատկեր:
Քարտապաններից միջնորդավճարներ չեն գանձվում:
Անհպում գործարքները նույնքան ապահով են, որքան մագնիսական ժապավեններով գործարքները, և իրականացվում են նույն ապահով վճարային ցանցի միջոցով: Եվ քանի որ Դուք վերահսկում եք վճարային սարքը անհպում վճարումների գործարքների ժամանակ, խարդախության ռիսկը նվազում է:
Վճարման հավաստագրման համար անհրաժեշտ է մոտեցնել քարտը, սմարթֆոնը, ժամացույցը կամ ստիկերը անհպում վճարում իրականացնող սարքին 3-5 սմ-ով և ճիշտ տեղադրել այն գործարքի իրականացման համար (բացառությամբ ստիկերի): Միայն լիազորված վաճառքի կետերի ընթերցող սարքերը կարող են մշակել Visa անհպում քարտերի տեղեկատվությունը:
Visa անհպում քարտերը քարտապաններին տրամադրում են նույն պաշտպանությունը, ինչ և Visa ստանդարտ քարտերը: Ձեր քարտի/ աքսեսուարի կորելու կամ գողացվելու դեպքում Visa Հաճախորդների աջակցության միջազգային ծառայության ներկայացուցիչները կարող են արգելափակել Ձեր հաշիվը, կազմակերպել քարտի փոխարինում կամ ապահովել կանխիկի արտակարգ տրամադրում: Հավաքեք +1-303-967-1096 (միջազգային զանգեր) կամ ստուգեք համարի առկայությունը այն երկրում, որտեղ Դուք գտնվում եք:
Դա չիպով քարտի տեխնոլոգիայի տարատեսակ է: Քարտն օգտագործում է կատարելագործված համակարգչային չիպ, որը ներկառուցված է պլաստիկ քարտի մեջ անհպում գործարքներ կատարելու համար:
Համոզվեք, որ տվյալ վաճառքի կետը ընդունում է Visa անհպում վճարումներ: Վճարային տերմինալի վրա պետք է լինի հատուկ խորհրդանշան: Եթե վաճառքի կետն ընդունում է Visa անհպում վճարումներ, սակայն գործարք չի կատարվում, Visa քարտապանները կարող են օգտագործել տերմինալով քարտի սահեցման հնարավորությունը, քանի որ քարտն ունի ավանդական վճարումների համար նախատեսված մագնիսական ժապավեն: