-
Amazon Web Services by AppSquadz
Ստացեք 7% զեղչ AWS-ի համար ամսական վճարման համար AppSquadz-ից և Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչո՞վ է Amazon Web Services հարթակը օգտակար ձեր բիզնեսին:
Amazon Web Services-ը առցանց հարթակ է, որն օգտատերերին տրամադրում է վիրտուալ հաշվողական ռեսուրսներ, պահեստավորում, ենթակառուցվածք և օգտագործման համար պատրաստի գործառույթներ պարունակող ծառայություններ: Պարզ խոսքերով՝ ֆիզիկական սերվեր գնելու և այն լոկալ տեղադրելու փոխարեն, դուք կարող եք պարզապես վարձակալել վիրտուալ առցանց ռեսուրս:
Ինչու՞ Amazon Web Services։
- բյուջեի խնայողություններ (կարելի է վարձակալել միայն այն ռեսուրսներն ու հզորությունները, որոնք անհրաժեշտ են հենց հիմա և վճարել դրանց համար ժամային վճարով կամ միայն կատարված հարցումների քանակի դիմաց),
- ամենամեծ ենթակառուցվածքը բոլոր ամպային պրովայդերների շրջանում (77 հասանելիության գոտիներ ամբողջ աշխարհում): Բոլոր AWS տվյալների մշակման կենտրոնները, հասանելիության գոտիները և տարածաշրջանները փոխկապակցված են՝ բարձր հասանելիությամբ և հետաձգման ցածր մակարդակով գլոբալ ցանցի մասնագիտացված մասնավոր ենթակառուցվածքների օգտագործմամբ,
- ծառայությունների օգտագործման ճկունություն․ – AWS-ն առաջարկում է բազմաթիվ ամպային ծառայություններ, որոնք կարող են օգտագործվել համակցված՝ բիզնես նախագծի պահանջներին և կազմակերպչական առաջադրանքների պահանջներին համապատասխան:
Հատուկ առաջարկ Amazon Web Services by AppSquadz -ից Visa բիզնես քարտապանների համար
Ստացեք 7% զեղչ AWS-ի համար ամսական վճարման համար AppSquadz-ից և Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչպե՞ս օգտվել առաջարկից:
- Մուտք գործեք Poshvine, սեղմեք «Claim Offer» կոճակին:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայք մուտք գործելու համար:
- Սեղմեք «Get Discounts on AWS Billing» կոճակը՝ ձևը մուտք գործելու համար:
- Մուտքագրեք պահանջվող տվյալները և ուղարկեք ձևը:
- AppSquadz-ի ներկայացուցիչը կկապվի ձեզ հետ և կտեղեկացնի հաջորդ քայլերի մասին:
Առաջարկը գործում է 2023 թվականի մայիսի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, 23:59 GMT-ն:
Պայմանները և դրույթները
Գործընկերների պայմանները և դրույթները:
Հաշիվ-ապրանքագրերը կստեղծվեն յուրաքանչյուր ամսվա 5-ին, և հաճախորդը պետք է անմիջապես վճարի դրանք: Ամպային գործընկերը կտրամադրի հաշիվները դուրս գրելու անվճար աջակցություն, աջակցության այլ ծառայությունները կլինեն վճարովի։
Առաջարկը գործում է ինքնասպասարկման հաճախորդների համար: Կառավարվող ծառայությունների համար հաճախորդը պետք է վճարի լրացուցիչ ծառայությունների դիմաց:
Լուծումների տեղակայման և մշակման ծառայությունները վճարվում են հավելյալ։
Ընկերության մասին տեղեկությունները պետք է տրամադրվեն գրանցման պահին՝ որպես երաշխիքային ավանդ վճարելու համար: Ամպային գործընկերը ֆինանսական կամ այլ կերպ պատասխանատվություն չի կրի հաճախորդի նախագծի անվտանգությանը սպառնացող որևէ սպառնալիքի համար:
Հաշիվը դուրս կգրվի ամպային գործընկերոջ կողմից հաճախորդի համար:
Տեխնիկական և Առևտրային առաջարկներում պարունակվող տվյալները ենթակա չեն բացահայտման, կրկնօրինակման, ամբողջությամբ կամ մասնակի օգտագործման որևէ այլ նպատակի համար, բացառությամբ Առևտրային առաջարկի գնահատման համար:
Եթե ծառայություններից որևէ մեկը ամրագրված է կամ վերցված է որպես պարտավորություն, ապա հաճախորդն իրավունք ունի վճարել ամրագրման/պարտավորության ողջ ժամանակահատվածի համար: Դադարեցման անհրաժեշտությանդեպքում տուգանք է գանձվում: Վերևում ներկայացված զեղչերը նշված են՝ հաշվի առնելով Merchant Discounting Rate-ի սակագինը:
Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված: