Ինչո՞վ է edX հարթակը օգտակար ձեր բիզնեսին:
edX-ը զանգվածային բաց ինտերակտիվ դասընթացների առցանց հարթակ է, որը հիմնադրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Հարվարդի համալսարանի կողմից: edX-ը կապում է ավելի քան 78 միլիոն մարդկանց առցանց ուսուցման հետ ամբողջ աշխարհում, ինչն ապահովում է իրական մասնագիտական առաջընթաց կատարել գործնականում կարիերայի բոլոր ոլորտներում՝ արհեստական ինտելեկտից և ռոբոտաշինությունից մինչև կայուն զարգացում և հանրային առողջապահություն:
Ինչու՞ edX:
- դասընթացների առկայություն սկսնակներիցմինչև առաջադեմներ,
- ցանկացած պահի և ցանկացած վայրում հարմար տեմպերով սովորելու հնարավորություն,
- դասընթացի ավարտից հետո որակավորման աստիճանի սատցում,
- տարբեր ծրագրերի առկայություն, ինչպիսիք են MicroMasters-ը, MicroBachelors-ը և այլն,
- համալսարանական մակարդակի դասընթացներ և մատչելի գներ։
Հատուկ առաջարկ edX-ից Visa բիզնես քարտապանների համար
Ստացեք 15% զեղչ անհատական դասընթացների համար edX-ից Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչպե՞ս օգտվել առաջարկից:
- Մուտք գործեք Poshvine, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
- Պատճենեք կտրոնի կոդը և սեղմեք «Redeem» կոճակը՝ առաջարկի էջ մուտք գործելու համար:
- Կիրառեք կտրոնի կոդը պատվերի գրանցման ժամանակ՝ զեղչը ստանալու համար:
Առաջարկը գործում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը, 23:59 GMT-ն:
Պայմանները և դրույթները
Գործընկերների պայմանները և դրույթները:
Կոդը կարելի է օգտագործել միայն առանձին դասընթացների համար և չի կարելի օգտագործել ծրագրերի համար:
Բացի այդ, այն չի կարելի օգտագործել PennX կամ StanfordX դասընթացների համար: Այն կարելի է օգտագործել ավելի քան 2500+ դասընթացների համար, որոնք ներկայումս բաց են:
Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված: