Ինչո՞վ է Hopper HQ հարթակը օգտակար ձեր բիզնեսին:
Hopper HQ-ը համալիր լուծում է սոցիալական ցանցերում ակտիվ և կայուն ներկայություն պահպանելու համար, որի միջոցով դուք կարող եք խնայել ծախսերը՝ պահպանելով տարբեր սոցիալական ցանցերում հրապարակումների պլանավորման հարմարավետությունը: Hopper HQ-ն ոչ միայն ապահովում է ավելի ծախսարդյունավետ տարբերակ, այլ նաև երաշխավորում է, որ դուք կարող եք արդյունավետորեն կառավարել ձեր ներկայությունը սոցիալական ցանցերում:
Ինչու՞ Hopper HQ։
- մատչելի սակագնային պլաններ։
- կենտրոնացված կառավարման վահանակ՝ բազմաթիվ հարթակներում հրապարակումների պլանավորման համար:
- առաջադեմ գործառույթներ, ինչպիսիք են հրապարակումների նախադիտումները, զանգվածային վերբեռնումները և հեշթեգերի առաջարկները:
- վերլուծության և հաշվետվության հնարավորություններ հրապարակումների արդյունավետությանը հետևելու համար:
Հատուկ առաջարկ Hopper HQ -ից Visa բիզնես քարտապանների համար
Ստացեք 30% զեղչ Standard պլանի և 35% զեղչ Pro պլանի համար Hopper HQ-ից Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչպե՞ս օգտվել առաջարկից:
- Մուտք գործեք Poshvine կայք, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայք մուտք գործելու համար։
- Կիրառեք կուպոնի կոդը և վճարեք ձեր բիզնես Visa քարտի միջոցով՝ առաջարկից օգտվելու համար:
Առաջարկը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, 23:59 GMT-ն:
Պայմանները և դրույթները
Գործընկերների պայմանները և դրույթները:
Այս կտրոնի կոդը գործում է նշված հարթակում (https://smeoffers.poshvine.com/) օգտագործման համար և կարող է կիրառվել միայն տարեկան պլան գնելու դեպքում: Կտրոնի կոդը փոխանցելի չէ և կարող է օգտագործվել միայն նախատեսված ստացողի/հաճախորդի կողմից: Կտրոնի կոդը չի կարող համակցվել կամ օգտագործվել որևէ այլ ակցիայի, զեղչի կամ առաջարկի հետ, եթե այլ բան նշված չէ: Կտրոնի կոդը կարող է օգտագործվել միայն մեկ անգամ և չի կարող օգտագործվել կամ կիրառվել հետագա թարմացումների կամ վճարումների համար: Hopper HQ-ի օգտագործման ամբողջական պայմանները կարելի է գտնել հետևյալ հասցեում՝ https://www.hopperhq.com/terms/: Եթե հաճախորդը գրանցվի Hopper HQ-ի ծառայությունների համար, ուղղակիորեն այցելելով Hopper HQ վեբ կայք, առանց հատուկ առաջարկի հղումը անցնելու, սույն Առաջարկը չի կիրառվի:
Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված: