-
Meta Ads by Quick Digital
Ստացե՛ք մինչև 1,200 $ Meta գովազդի համար վարկի տեսքով՝ ձեր Visa բիզնես-քարտի շնորհիվ։
Ինչո՞վ է Meta Ads ծառայությունը օգտակար ձեր բիզնեսին։
Meta Ads-ը գործիք է, որը թույլ է տալիս ստեղծել գովազդ և կառավարել այն։ Դուք կարող եք դիտել Meta հարթակում ձեր արշավները, հայտարարությունների խմբերը և և առանձին հայտարարությունները, ինչպես նաև կատարել փոփոխություններ և հետևել դրանց արդյունավետությանը։
Ինչու՞ Meta Ads։
- թիրախային օգատտերերի վրա ազդելու նպատակով գովազդային արշավների թիրախային կարգավորման հնարավորություն;
- դեպի արտաքին աղբյուր կամ հավելված տրաֆիկի գրավման, կայքերի այցելությունների թիվը մեծացնելու և մարդկանց՝ թիրախային քայլեր կատարելուն դրդելու հնարավորություն;
- օֆլայն վաճառակետերի այցելությունների թիվը մեծացնելու, յուրաքանչյուր մասնաճյուղին հարակից տարածքում մարդկանց ներգրավելու հնարավորություն;
- արշավների օպտիմալացում՝ ցուցադրությունների, եզակի օգտատերերի օրական ծածկույթի, հղումով կատարած անցումների, թիրախային էջերի դիտումների, կոնվերսիայի, գնումների տեսանկյունից;
- ստացված տվյալները վերլուծելու և դրանց հիման վրա գովազդային արշավները օպտիմալացնելու հնարավորություն։
Հատուկ առաջարկ Meta Ads by Quick Digital-ից Visa բիզնես-քարտապանների համար
Ստացե՛ք մինչև 1200 $ Meta Ads գովազդի համար վարկի տեսքով՝ ձեր Visa բիզնես-քարտի շնորհիվ
Ինչպես օգտվել առաջարկից։
- Անցե՛ք Poshvine կայք և սեղմեք «Claim Offer» կոճակին։
- Մուտքագրե՛ք ձեր Visa բիզնես-քարտի համարի առաջին 9 թվերը նույնականացման համար։
- Սեղմե՛ք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայք անցնելու համար։
- Գրանցվե՛ք, մուտքագրելով հարցվող տվյալները, և Quick Digital-ի ներկայացուցիչը կապ կհաստատի ձեզ հետ։
Առաջարկը գործում է մինչև 2024 թ դեկտեմբերի 31-ը, 23:59 GMT։
Պայմաններ և դրույթներ
Գործընկերոջ պայմաններ և դրութներ։
Quick Digital-ի թողարկած այս առաջարկները ենթարկվում են որոշակի պայմանների և դրույթների, որոնք կարող են փոփոխվել ցանկացած պահի։ Բոլոր առաջարկները նախատեսում են 12 ամսվա պարտավորվածություն, գովազդին տրամադրվող նվազագույն ամսական ծախս և կառավարման նվազագույն ամսական վճար։ Առաջարկների գումարը ֆիքսված է և չի կարող օգտագործվել մասնակի։ Բոլոր չօգտագործված գումարները չեն վերադարձվում։ Quick Digital-ն իրեն բացարձակ իրավունք է վերապահում հետ կանչել և/կամ փոփոխել ցանկացած առաջարկ ցանկացած պահի՝ առանց նախազգուշացման։ Quick Digital-ը պատասխանատվություն չի կրում այս առաջարկի մեջ ներառած ցանկացած ծառայության օգտագործման արդյունքում գրանցվելիք վաճառքների կորստի համար։ Quick Digital-ը պատասխանատվություն չի կրում այս առաջարկի մեջ ներառած ծառայությունների օգտագործման արդյունքում բիզնեսի հեղինակությանը հասցված վնասին։ Եթե ծառայությունները չեն կարող մատուցվել ֆորս-մաժորային բնույթի պատճառներով, կողմերը կարող են մասամբ կամ ամբողջությամբ ազատվել պատասխանատվությունից՝ կախված ֆորս-մաժորային գործոնների ազդեցությունից։ Սակայն, եթե ֆորս-մաժորային հանգամանքները ծագել են այն բանից հետո, երբ կողմերից մեկը չի տրամադրել ծառայությունները, ապա այդ կողմը չի ազատվում պատասխանատվությունից։
Visa-ի պայմաններ և դրույթներ։
Ինչպես ցուցադրված է, առաջարկի մանրամասները հիմնված են Գործընկերոջ տրամադրած տեղեկատվության վրա։ Visa-ն չի երաշխավորում, որ տեղեկատվությունը հավսատի է։ Խնդրում ենք անմիջական կապ հաստատել Գործընկերոջ հետ՝ համոզվելու, որ Առաջարկը հասանելի է և առկա։ Գործընկերը հանդիսանում է տվյալ առաջարկի մեջ ներառած բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարը։ Հետևաբար, Visa քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնվում է, որ տվյալ Առաջարկի շրջանակում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության ձեռք բերումը իրականացվում է բացառապես վաճառողի և իր միջև կնքած պայմանագրի հիման վրա, և Visa-ն չի հանդիսանում և չի հանդիսանա այդ պայմանագրի կողմ։ Օգտագործելով կամ փորձելով օգտագործել սույն Առաջարկի մեջ ներառած ցանկացած ապրանք կամ ծառայություն՝ Visa քարտապանը հասկանում, ընդունում ու համաձայնում է հետևյալի հետ․ սույն Առաջարկում ներառած ցանկացած ապրանք և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերման փորձի հետևանքով ծագած ցանկացած հայց, բողոք կամ վեճ (որոնցից յուրաքանչյուրը կոչվում է «Հայց»), պետք է կարգավորվի անմիջապես Visa քարտապանի և Գործընկերոջ միջև, և Visa քարտապանը չպետք է որևէ պահանջ ներկայացնի Visa-ին։ Առանց վերը շարադրածին հակասելու և օրենքով թույլատրելի առավելագույն չափով, Visa-ն պատասխնատվություն չի կրում որևէ անձի հանդեպ ցանկացած կորստների, վնասների, ծախսերի կամ ցանկացած վնասվածքների, մահվան, կեղծ պատկերացումների, վնասի կամ անգործության համար ներկայացված բողոքների մասով (լինեն դրանք ուղղակի կամ անուղղակի), որոնք ծագել են ամբողջական Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ դրա փորձի արդյունքում։