Ինչո՞վ է nTask ծառայությունը օգտակար ձեր բիզնեսին:
nTask-ը ունի հզոր ներկառուցված մոդուլներ, որոնք ապահովում են բազմաչափ լուծում ձեր նախագծի բոլոր անհրաժեշտությունների համար: Բացի այդ, դա մեկ հարթակ է՝ պլանավորելու, համագործակցելու և ձեր նախագծի արդյունավետությունը վերահսկելու համար՝ առանց հավելվածները փոխարկելու: nTask-ի միջոցով կարող եք ամբողջական պատկերացում կազմել, թե ինչ է ձեզ սպասվում ձեր նախագծի կյանքի ցիկլի ընթացքում։ Իսկ գեղեցիկ Գանտա գծապատկերների և ներկառուցված ժամանակաթերթերի շնորհիվ գործիքը նաև թույլ է տալիս անխափան հետևել նախագծի արդյունավետությանը:
Ինչու՞ nTask։
- առաջադրանքների ճկուն կառավարում, որը թույլ է տալիս ստեղծել նոր առաջադրանքներ այնպես, ինչպես ցանկանում եք:
- տեսողական առաջընթացի կառավարում (Գանտի գծապատկերներ՝ առաջընթացին հետևելու համար):
- թափանցիկ աշխատանքային հոսքի կառավարում, օգտագործելով Կանբան տախտակները՝ ձեր աշխատանքային հոսքերը կազմակերպելու համար:
- ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյս:
Հատուկ առաջարկ nTask-ից Visa բիզնես քարտապանների համար
Ստացեք 25% զեղչ nTask տարեկան պլանից Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչպե՞ս օգտվել առաջարկից:
- Մուտք գործեք Poshvine կայք, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայք մուտք գործելու համար։
- Կիրառեք կուպոնի կոդը և վճարեք ձեր բիզնես Visa քարտի միջոցով՝ առաջարկից օգտվելու համար:
Առաջարկը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, 23:59 GMT-ն:
Պայմանները և դրույթները
Գործընկերների պայմանները և դրույթները:
Զեղչը հասանելի է ինչպես նոր, այնպես էլ գործող nTask օգտատերերի համար: Զեղչը կարող է օգտագործվել միայն մեկ անգամ մեկ օգտատիրոջ համար և այն գործում է զեղչը կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում: Զեղչը տարածվում է Premium և Business տարեկան պլանների վրա:
Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված: