• Signeasy

    Ստացեք 50% զեղչ Signeasy Business+-ի և Business պլաններից Visa բիզնես քարտի միջոցով։

    A logo of Signeasy A logo of Signeasy

Ինչո՞վ է Signeasy ծառայությունը օգտակար ձեր բիզնեսին:

Signeasy-ն փաստաթղթեր ստորագրելու արագ և արդյունավետ միջոց է՝ պարզ պայմանագրերից սկսած մինչև ավելի բարդ փաստաթղթշրջանառություններ: Եվ այն ունի նույն իրավաբանական ուժը, ինչ գրիչ ու թուղթ օգտագործելը։

Ինչու՞ Signeasy:

  • աջակցություն գրեթե ցանկացած փաստաթղթի ձևաչափի համար՝ PNG-ից մինչև PDF և 24 լեզուներով,
  • ծառայությունից օգտվելու հնարավորություն ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժական սարքով:
  • հուսալի պաշտպանություն՝ ստանդարտ SSL գաղտագրման օգտագործմամբ, որն ապահովում է անվտանգության և գաղտնիության բարձր մակարդակ յուրաքանչյուր փաստաթղթի համար,
  • մինիմալիստական և ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյս (հատուկ վերապատրաստում անցնելու անհարաժեշտություն չկա),
  • մանրամասն թվային աուդիտի մատյանների առկայություն, որոնք պարունակում են տեղեկատվություն թվային ստորագրությունը կիրառած անձի էլեկտրոնային փոստի հասցեի և IP հասցեի մասին:

Հատուկ առաջարկ Signeasy-ից Visa բիզնես քարտապանների համար

Ստացեք 50% զեղչ Signeasy Business+-ի և Business պլաններից Visa բիզնես քարտի միջոցով։

Ինչպե՞ս օգտվել առաջարկից:?

  1. Մուտք գործեք Poshvine, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
  2. Պատճենեք կտրոնի կոդը և սեղմեք «Redeem» կոճակը՝ առաջարկի էջ մուտք գործելու համար:
  3. Սեղմեք «Sign Up Free» կոճակը և ստեղծեք կամ մուտք գործեք ձեր Signeasy անձնական հաշիվ:
  4. Սեղմեք «Purchase Now» կոճակը։
  5. Ընտրեք ձեր բիզնեսի համար լավագույն պլանը (ամսական պլան) և կիրառեք կտրոնի կոդը վճարման էջում՝ զեղչը ստանալու համար:

Առաջարկը գործում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը, 23:59 GMT-ն:

Պայմանները և դրույթները

Գործընկերների պայմանները և դրույթները:
Սույն առաջարկը գործում է նոր հաճախորդների համար, ովքեր բաժանորդագրվել են մեր «Business» և «Business+» պլաններին նշված ակցիայի ժամանակահատվածում: Համապատասխան չափանիշներով հաճախորդները, ովքեր կբաժանորդագրվեն մեր «Business» և «Business+» պլաններին ակցիան գործելու ժամանակահատվածում, կստանան 50% զեղչ սակագնային պլանի արժեքից բաժանորդագրության առաջին 3 ամիսների համար:
Այս ժամանակահատվածից դուրս կատարված ցանկացած գրանցում իրավունք չի կարող ունենալ օգվելու 50% զեղչից առաջին 3 ամիսների ընթացքում: Առաջին 3 ամիսներից հետո չորրորդ ամսից սկսած կկիրառվեն ամսական ստանդարտ գներ՝ ըստ սակագների՝ համաձայն «Business» և «Business+» պլանների:
Հատուկ գինը կգործի միայն բաժանորդագրության առաջին 3 ամիսների համար։ Այս ժամանակահատվածից հետո բաժանորդագրության երկարաձգման համար կգանձվի «Business» և «Business+» պլանի ստանդարտ սակագնով յուրաքանչյուր աշխատատեղի համար, եթե այլ բան նշված չէ: Այն հաճախորդները, ովքեր չեղարկել են բաժանորդագրությունը ակցիայի ընթացքում, չեն կարող օգտվել 50% զեղչից առաջին 3 ամիսների ընթացքում: Այս առաջարկը չի կարող համակցվել որևէ այլ ընթացիկ առաջարկների, զեղչերի կամ գավազդային ակցիաների հետ, եթե այլ բան պարզապես նշված չէ:
Փոխահատուցումը՝ փոխահատուցումը կմշակվի մեր ստանդարտ փոխհատուցման քաղաքականության համաձայն: Մասնակցելով այս ակցիային` հաճախորդները համաձայնում են պահապնել սույն դրույթները և պայմանները: Սույն պայմանների ցանկացած խախտում կարող է հանգեցնել ակցիայի որակազրկման: Այս ակցիայի հետ կապված ցանկացած հարցի կամ հարցումների համար կարող ենք կապվել մեր աջակցման ծառայության հետ հետևյալ հասցեով՝ [email protected]։

Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված:

Առաջարկների վերաբերյալ հարցեր ունե՞ք․ մեր VisaConcierge չատբոտը կօգնի ձեզ:

Բացե՛ք VisaConcierge չատբոտը, հիմնական մենյուի մեջ ընտրեք Support360-ը և ստացեք ամբողջական տեղեկություն: