-
Upwork
Ստացեք 10% զեղչ մասնագետների ծառայությունների համար Upwork-ից Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչո՞վ է Upwork հարթակը օգտակար ձեր բիզնեսին:
Upwork-ը հանրահայտ հարթակ է ֆրիլանսերների և հաճախորդների համար, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից կարող են համագործակցել իրար հետ՝ անկախ աշխարհագրական դիրքից: Այն առանցքային դեր է խաղում ֆրիլանսի աշխարհում՝ հնարավորություն տալով ազատ աշխատել և տաղանդներ գտնել տարբեր նախագծերի համար:
Ինչու՞ Upwork:
- ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյս և սեփական բջջային հավելվածի առկայություն,
- խելացի ալգորիթմներ, որոնք իրենք են ընտրում ամենահարմար թեկնածուներին,
- միջնորդավճարի ճկուն բնույթ, որքան երկարատև է համագործակցությունը, այնքան ցածր է միջնորդավճարի տոկոսը,
- խիստ մոդերացիա և, որպես հետևանք, որակի բարձր մակարդակ,
- շուրջօրյա տեխնիկական աջակցություն, անձնական տվյալների պաշտպանություն, գաղտնիություն,
- Upwork Payment Protection վճարումների պաշտպանության մակարդակի բարձրացում:
Հատուկ առաջարկ Upwork-ից Visa բիզբես քարտապանների համար
Ստացեք 10% զեղչ մասնագետների ծառայությունների համար Upwork-ից Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչպե՞ս օգտվել առաջարկից:
- Մուտք գործեք Poshvine կայք և սեղմեք «Claim Offer» կոճակը:
- Պատճենեք կտրոնի կոդը և սեղմեք «Redeem» կոճակը՝ առաջարկի էջ մուտք գործելու համար:
- Առաջարկի էջում սեղմեք «Browse Services» կոճակը:
- Ընտրեք ձեզ անհրաժեշտ ծառայությունը և կիրառեք կտրոնի կոդը վճարման էջում՝ ձեր զեղչը ստանալու համար:
Առաջարկը գործում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը, 23:59 GMT-ն:
Պայմանները և դրույթները
Գործընկերների պայմանները և դրույթները:
Upwork-ը բացառապես պատասխանատու է սույն առաջարկի համար: Պրոմոկոդերը չեն կարող կիրառվել նախորդ գործարքների կամ պատվերների վրա: Պրոմոկոդերը փոխանցման կամ կանխիկ միջոցների կամ վարկի դիմաց փոխանակման ենթակա չեն: Մեկ գործարքի համար կարող է օգտագործվել միայն մեկ պրոմոկոդ:
Պրոմոկոդերը կոդերը միայն մեկանգամյա են: Եթե դուք օգտագործում եք պրոմոկոդ, իսկ գործարքը քիչ հետո վերադարձվում կամ չեղարկվում է, դուք կարող եք ստանալ նոր պրոմոկոդ: Պրոմոկոդերըն ունեն գործողության ժամկետ, և կարող են կիրառվել բացառություններ:
Ստուգեք ձեր պրոմոկոդը հստակ պայմանների և դրույթների առկայության համար, ինչպիսիք են՝ ժամկետի ավարտը կամ բացառումները:
Պրոմոկոդերը կարող են օգտագործվել միայն նախագծի կատալոգի և խորհրդատվության համար:
Upwork-ը կարող է ցանկացած պահի և ցանկացած պատճառով անջատել պրոմոկոդերը ՝ առանց որևէ պարտավորության:
Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված: