Ինչո՞վ է Visme ծառայությունը օգտակար ձեր բիզնեսին:
Visme–ն այն ամենն է, ինչն անհրաժեշտ է գեղեցիկ բովանդակություն ստեղծելու համար: Այն ձեր բովանդակությունը նախագծելու, պահելու և տարածելու գործիքներից մեկն է: Մի գործիք, որը տալիս է ձեզ անհրաժեշտ բոլոր ձևանմուշները, գրաֆիկան և ռեսուրսները: Եվ անվճար կրթական բովանդակություն ստանալու վայր է, որը նախատեսված է ոչ դիզայներներին ռեսուրսներ տալու համար, ինչը նրանց կօգնի դառնալ հիանալի տեսողական հաղորդակցողներ:
Ինչու՞ Visme:
- բարձր անվտանգություն պաշտպանված գաղտնաբառով և գաղտնագրված հղումով, ինչպես նաև սոցիալական ցանցերում ֆայլերի փոխանակումն անջատելու հնարավորությամբ,
- մեծ թվով տառատեսակներ, սրբապատկերներ, անիմացիաներ՝ բովանդակությունը զարդարելու համար,
- մեդիա ֆայլեր ավելացնելու գործառույթ՝ վիդեո, աուդիո, ձայնի ձայնագրում,
- դիտել և ցուցադրել բովանդակությունը ցանկացած սարքից,
- պարզ և հասկանալի ինտերֆեյս, որից հեշտ է գլուխ հանել։
Հատուկ առաջարկ Visme-ից Visa բիզնես քարտապանների համար
Ստացեք 25% զեղչ Visme Starter և Pro տարեկան պլաններից Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչպե՞ս օգտվել առաջարկից:
- Մուտք գործեք Poshvine կայք և սեղմեք «Claim Offer» կոճակը:
- Մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ առաջարկի էջ մուտք գործելու համար:
- Սեղմեք «Sign Up Free» կոճակը և մուտք գործեք ձեր Visme անձնական հաշիվ:
- Սկսելու համար ընտրեք ցանկացած ձևանմուշ և ընտրեք «Get Premium» տարբերակը:
- Ձեր զեղչը ավտոմատ կերպով կկիրառվի վճարման էջում:
Առաջարկը գործում է 2023 թվականի օգոստոսի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը, 23:59 GMT-ն:
Պայմանները և դրույթները
Գործընկերների պայմանները և դրույթները:
Visme–ն DIY (do it yourself / «ինքդ արա») բաժանորդային ծառայություն է:
Օգտատերերը կարող են ցանկացած ժամանակ բաժանորդագրվել վճարովի պլանին և չեղարկել բաժանորդագրությունը մինչև հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի սկսվելը: Օգտատերերին տրամադրվում են ծառայություններ Visme-ի ստանդարտ պայմաններին համապատասխան, որոնք զետեղված են հետևյալ հասցեում՝ https://www.visme.co/terms_conditions/։
Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված: