• WeTransfer

    Ստացեք 40% զեղչ WeTransfer Premium-ին ամսական բաժանորդագրության համար Visa բիզնես քարտի միջոցով մի ամբողջ տարի միանալու դեպքում:

    A logo of WeTransfer A logo of the WeTransfer

Ինչո՞վ է WeTransfer ծառայությունը օգտակար ձեր բիզնեսին:

WeTransfer-ը ֆայլեր տարածելու ամենաարագ և ամենահեշտ ձևն է, անկախ նրանից՝ դուք մեծ փաստաթղթեր եք ուղարկում հաճախորդներին, թե կիսում եք աշխատանքը ձեր թիմերի միջև:

Ինչու՞ WeTransfer։

  • օգտագործման հեշտություն՝ առանց գրանցման պահանջի,
  • ֆայլի հեշտ ներբեռնում ստացողի կողմից,
  • մեծ ծավալի ֆայլեր փոխանցելու հնարավորություն։

Հատուկ առաջարկ WeTransfer-ից Visa բիզնես քարտապանների համար

Ստացեք 40% զեղչ WeTransfer Premium-ին ամսական բաժանորդագրության համար Visa բիզնես քարտի միջոցով մի ամբողջ տարի միանալու դեպքում:

Ինչպե՞ս օգտվել առաջարկից:

  1. Մուտք գործեք Poshvine, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
  2. Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայք մուտք գործելու համար:
  3. Մուտքի էջում սեղմեք «Create Account» կոճակին, եթե դուք նոր օգտատեր եք, կամ «Log In», եթե արդեն գործող օգատատեր եք:
  4. Կտրոնի կոդը ավտոմատ կերպով կիրառվում է պատվերի գրանցման էջում: Եթե ​​ոչ, կարող եք մուտքագրել կոդը ձեռքով:

Առաջարկը գործում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը, 23:59 GMT-ն:

Պայմանները և դրույթները

Գործընկերների պայմանները և դրույթները:
Սահմանափակում ՝ մեկ պատվեր մեկ հաճախորդի համար:
Առաջարկը գործում է միայն Premium (ոչ Pro) տարեկան բաժանորդագրություն գնելու դեպքում:
Առաջարկը տրամադրում է լրացուցիչ 21% զեղչ ընթացիկ տարեկան զեղչին զուգահեռ կամ փաստացի 40% զեղչ համարժեք ամսական բաժանորդագրությունից 12 ամսով գրանցվելու դեպքում: Բաժանորդագրությունն ավտոմատ կերպով կերկարաձգվի առաջին տարին լրանալուց հետո ստանդարտ տարեկան գնով: Առաջարկը գործում է միայն Visa բիզնես քարտապանների համար։ Առաջարկը չի կարող համակցվել WeTransfer-ի այլ առաջարկների հետ: Այս առաջարկը և որակավորման պահանջները կարող են փոփոխվել կամ դադարեցվել ցանկացած ժամանակ: WeTransfer-ը բացառապես պատասխանատու է առաջարկի համար:

Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված:

Առաջարկների վերաբերյալ հարցեր ունե՞ք․ մեր VisaConcierge չատբոտը կօգնի ձեզ:

Բացե՛ք VisaConcierge չատբոտը, հիմնական մենյուի մեջ ընտրեք Support360-ը և ստացեք ամբողջական տեղեկություն: