Visa — ձեր հուսալի օգնականը բոլոր իրավիճակներում, երբ անհրաժեշտ է գումար փոխանցել
Կիսվել ընկերների հետ ընդհանուր ծախսերով, գումար փոխանցել ընտանիքի անդամներին կամ նվեր մատուցել ընկերներին, մոբայլ բանկինգի միջոցով փոխանցումներ կատարել այլ երկիր— այս ամենը, հարմար է, արագ և անվտանգ Visa-ի հետ՝ ձեր մոբայլ բանկինգի միջոցով:
Visa-ի հետ կարող եք անվտանգ, հարմարավետ և արագ կերպով դրամական փոխանցումներ կատարել դեպի աշխարհի ցանկացած կետ ձեր մոբայլ բանկինգի միջոցով
Փոխանցումների արագությունը
Ձեր մոբայլ բանկինգում Visa-ով փոխանցում կատարելիս դրամական միջոցները կարող են հասանելի լինել դրանք ուղարկելուց վայրկյաններ անց` նույնիսկ գիշերվա ընթացքում և հանգստյան օրերին:
Փոխանցումների ճշտությունը
Ձեր մոբայլ բանկինգում քարտային հաշվին Visa-ով փոխանցումներ կատարելիս կարող եք վստահ լինել փոխանցման ճշտության մեջ:
Փոխանցումներ դեպի աշխարհի ցանկացած կետ
Ուղարկեք և ստացեք գումար Visa քարտերի միջոցով աշխարհի շատ երկրներում` ձեր մոբայլ բանկինգում հասանելի ցանկացած արտարժույթով:
Գործընկերներ
Արշավի շրջանակներում Դուք կարող եք կատարել փոխանցումներ Visa-ի քարտերի միջոցով, որոնք թողարկվել են հետևյալ գործընկեր բանկերի կողմից.
Արշավի նկարագրությունը
- Ուղարկեք գումար Ձեր Visa քարտով Հայաստանից դեպի արտասահման և ստացեք քեշբեք 1000 ՀՀ դրամի չափով:
- Ստացեք գումար Ձեր Visa քարտին Հայաստանում արտասահմանից և ստացեք քեշբեք 1000 ՀՀ դրամի չափով:
- Միայն այն օգտատերերը, ովքեր առաջին անգամ փոխանցում կստանան իրենց Visa քարտին կամ փոխանցում կկատարեն իրենց Visa քարտից Արշավի գործողության ժամկետի ընթացքում, կստանան քեշբեք: Քեշբեքը հասանելի է Visa քարտապանների համար բացառապես մեկ անգամ։
- Դուք կարող եք մասնակցել Արշավին բացառապես եթե ակտիվացրել եք «Փոխանցումներ Visa քարտերի միջոցով» ծառայությունը Արշավի գործողության ժամկետի ընթացքում։
- Խնդրում ենք ուսումնասիրել մեր Օգտագործման Պայմանները ՝ նախքան Visa քարտերով փոխանցում կատարելը։
Հարցեր և պատասխաններ
-
Դուք կարող եք ակնթարթորեն «Քարտից քարտ» գումար փոխանցել` օգտագործելով ձեր բանկի բջջային հավելվածում կամ ինտերնետ բանկում հասանելի ծառայությունները: Անհրաժեշտ է օգտագործել փոխանցման ծառայությունը, մուտքագրել Visa քարտի համարը, փոխանցումը ստացողի անուն-ազգանունը և հաստատել գործարքը: Գումարն ակնթարթորեն հասանելի կլինի ստացողին՝ նույնիսկ տարբեր բանկերի կողմից թողարկված Visa քարտերի միջև փոխանցում կատարելու դեպքում:
-
Visa քարտերին կատարվող արագ փոխանցումները ծառայություններ են, որոնք օգնում են հեշտ և արագ գումար փոխանցել Visa քարտապաններին՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Գումար փոխանցելու համար բավական է իմանալ ստացողի Visa քարտի 16 նիշանոց համարը: Դուք կարող եք ցանկացած պահի գումար ուղարկել ձեր բանկի միջոցով:
-
Հայաստանի տարածքում կամ արտերկիր փոխանցումներ կատարելու համար բանկերը միջնորդավճարներ են սահմանում իրենց հայեցողությամբ: Visa քարտերի միջոցով միջազգային փոխանցումների կատարման դիմաց գանձվող միջնորդավճարը միջինում կազմում է 1%: Հայաստանի տարածքում և դեպի արտերկիր կատարվող փոխանցումների արժեքի և սահմանաչափերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ճշտել ձեր բանկից:
-
Visa քարտերին կատարվող արագ փոխանցումները հասանելի են աշխարհի բազմաթիվ երկրներում: Դուք կարող եք դեպի ցանկացած երկիր գումար փոխանցել Ինտերնետ բանկի կամ բջջային հավելվածի միջոցով:
Փոխանցման համար ձեզ անհրաժեշտ է ստացողի քարտի համարը, ինչպես նաև նրա անունն ու ազգանունը:
Միջնորդավճարի չափը և դեպի արտերկիր դրամական միջոցների փոխանցման հնարավոր սահմանափակումները սահմանում է բանկը: Խնդրում ենք մանրամասն տեղեկությունների համար դիմել ձեր բանկի մասնագետներին:
-
Visa քարտերին կատարվող արագ փոխանցումների ծառայությունը հասանելի է ամբողջ աշխարհում:
Դուք կարող եք դեպի Հայաստան գումար փոխանցել աշխարհի ցանկացած կետից: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ձեր բանկին:
Անվտանգություն
-
Visa- ն ապահովում է ձեր քարտի բոլոր գործարքների հուսալի պաշտպանությունը` խարդախության ռիսկի վերացման նպատակով անցկացնելով մշտական վերահսկում և փոխանցվող տեղեկատվության գաղտնագրում: Գումարի փոխանցման համար ձեր քարտի չարտոնված օգտագործման ռիսկը կանխելու համար անհրաժեշտ է պարտադիր մուտքագրել Ձեր VbV գաղտնաբառը (ինտերնետ բանկինգում և բջջային հավելվածում):
-
Ձեր Visa քարտի համարի փոխանցումը՝ արագ փոխանցումներ Visa քարտերին ծառայության միջոցով գումար փոխանցելու նպատակով լիովին անվտանգ է: Այնուամենայնիվ, ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր քարտի մյուս մանրամասները, օրինակ՝ PIN-կոդը և CVV / CVC2-ը, քանի որ այդ տվյալները հնարավորություն են տալիս մուտք գործել ձեր անձնական հաշիվ և թույլ են տալիս գումար հանել և փոխանցել:
-
Երբեք ոչ ոքի մի հայտնեք ձեր Visa քարտի PIN-կոդը և CVV / CVC2-ը, քանի որ այս տվյալները հնարավորություն են տալիս մուտք գործել ձեր անձնական հաշիվ և թույլ են տալիս գումար հանել և փոխանցել:
-
Եթե պատահաբար սխալ եք թույլ տվել քարտի 16 նիշանոց համարը հավաքելիս, գումարը չի փոխանցվի, քանի որ այդ համարով քարտ գոյություն չունի: Քարտի յուրաքանչյուր համար պարունակում է լրացուցիչ թվանշան, որն օգնում է հայտնաբերել սխալը:
Ստացողի հաշվին գումարի մուտքագրման ժամանակահատվածը տևում է մի քանի րոպեից մինչև 2 բանկային օր և կախված է ստացողի Visa քարտը թողարկող բանկից, ինչպես նաև բանկի տեխնիկական պայմաններից: Ծառայությունը մատուցվում է, գործընկեր բանկերի հեռահար բանկային համակարգերի կամ վճարային տերմինալների ցանցի միջոցով: Գործընկեր բանկերը և վճարային տերմինալների օպերատորներն իրենց հայեցողությամբ կարող են սահմանել ծառայության մատուցման միջնորդավճարի չափը: Ծառայության մատուցման հնարավորությունը կարող է սահմանափակվել օրենսդրությամբ, ստացողի քարտի տեսակով և կախված է գործընկեր բանկերի և ծառայություն մատուցող վճարային տերմինալների օպերատորների պայմաններից: Փոխանցումն իրականացվում է դեպի ստացողի Visa քարտը թողարկող բանկի երկիր: Արտերկիր փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է նշել ստացողի քարտի համարը, անուն, ազգանունը և անցնել փոխանցման նույնականացում ուղարկողի բանկում: Ծառայությունների մատուցման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ գործընկեր բանկերում: «Վիզա Ինթերնեյշնլ Սերվիս Ասոսիեյշն» (Visa International Service Association) (ԱՄՆ) կորպորացիան բանկերին հնարավորություն է տալիս թողարկել Visa վճարային քարտեր: Թողարկող բանկերը կարող են սահմանափակումներ դնել Visa քարտերի թողարկման վրա: Visa վճարային քարտերի թողարկման և սպասարկման պայմանների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ բանկերից: