Ստացեք 9% զեղչ որպես AWS նոր օգտատեր կամ 6% զեղչ որպես գոյություն ունեցող AWS օգտատեր՝ AWS-ի ամսական վճարի համար Visa բիզնես-քարտով։
Ինչպե՞ս օգտվել առաջարկից։
- Անցում կատարեք Poshvine կայքին և սեղմեք «Claim Offer» կոճակը։
- Մուտքագրեք ձեր Visa բիզնես֊քարտի համարի առաջին 8 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայքին անցում կատարելու համար։
- Առաջարկությունից օգտվելու համար էլեկտրոնային նամակ ուղարկեք [email protected] հասցով և տեղեկացրեք, որ դուք Visa բիզնես-քարտ կրող եք։
Առաջարկն ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 01-ի GMT 00։00-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ի GMT 23։59-ը։
Պայմանները և դրույթները
Գործընկերոջ պայմանները և դրույթները։
Հաշիվ-ապրանքագրերը կներկայացվեն յուրաքանչյուր ամսվա 5-ին և պետք է անմիջապես վճարվեն Visa քարտ կրողի կողմից: Infiflex-ը տրամադրում է հաշիվների ներկայացման անվճար աջակցություն, աջակցության այլ ծառայությունները կլինեն վճարովի: Առաջարկը գործում է ինքնասպասարկման հաճախորդների համար: Կառավարվող ծառայությունների համար հաճախորդը պետք է վճարի ծառայությունների համար: Տեղակայման և լուծումների մշակման ծառայությունները հավելյալ վճարվում են: Առևտրային Visa քարտ կրողի տվյալները պետք է վերցվեն գրանցման պահին՝ որպես երաշխիքային ավանդ վճարելու համար: Infiflex-ը ֆինանսական կամ այլ պատասխանատվություն չի կրելու հաճախորդի նախագծի անվտանգության ցանկացած խախտման համար:
*ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. հաշիվ-ապրանքագիրը կստեղծվի Infiflex-ի կողմից Visa քարտ կրողի համար: Տեխնիկական և առևտրային առաջարկներում պարունակվող տվյալները ենթակա չեն բացահայտման, կրկնօրինակման, լրիվ կամ մասնակի օգտագործման որևէ այլ նպատակի համար, բացի Առևտրային առաջարկի գնահատումից: Ծախսը կարող է տարբեր լինել՝ կապված ԱՄՆ դոլարի փոխարժեքից, ռեսուրսների մոդիֆիկացւայի և OEM գների փոփոխության հետ: Եթե ծառայություններից որևէ մեկի վրա ամրագրում/պարտավորություն է դրվում, հաճախորդն իրավունք ունի վճարել ամրագրման/պարտավորության ողջ ժամանակահատվածի համար: Եթե միջանկյալ ժամանակահատվածում, հարկ է խզել պայմանագիրը, ապա կգանձվի տուգանք:
Visa-ի պայմանները և դրույթները
Առաջարկի մանրամասները, ինչպես ցույց է տրված, հիմնված են Գործընկերոջ կողմից ներկայացված տեղեկատվության վրա։ Visa-ն ոչ մի երաշխիք չի տալիս, որ տեղեկատվությունը ճիշտ է։ Խնդրում ենք կապվել անմիջապես Գործընկերոջ հետ՝ Առաջարկության հասանելիության և իսկականության հաստատման նպատակով։ Գործընկերը սույն առաջարկի ներքո գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտատերը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ իր կողմից սույն Առաջարկի ներքո որևէ ապրանքի և/կամ ծառայության գնումը հանդիսանում է համաձայնագիր բացառապես վաճառողի և իր միջև, և Visa֊ն չի հանդիսանում և չի դառնա դրա մաս: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում որևէ ապրանք կամ ծառայություն՝ Visa-ի քարտատերը հասկանում, ընդունում և համաձայնում է հետևյալը. այս առաջարկի ներքո ցանկացած ապրանք և/կամ ծառայություններ (որոնցից յուրաքանչյուրը կոչվում է «Պահանջ») պետք է լուծվի Visa-ի քարտատիրոջ կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa-ի քարտատերը Visa-ի դեմ որևէ Պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերը նշվածին և օրենքով թույլատրված առավելագույն չափով, Visa-ն պատասխանատվություն չի կրում որևէ անձի առջև որևէ կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (լինի ուղղակի կամ անուղղակի)՝ կապված որևէ անձնական վնասի, մահվան, խեղաթյուրման, վնասի, կամ բացթողնման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի ներքո մատուցվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի հետ: