Ինչո՞վ է Semrush հարթակն օգտակար ձեր բիզնեսին:
Semrush-ը SEO գործիքների հավաքածու է, որն առաջարկում է մի շարք տարբեր գործիքների հավաքածու՝ ձեր սեփական կայքի կամ ձեր մրցակիցների կայքի մանրամասն վերլուծության համար: Դուք կարող եք իրականացնել հիմնաբառերի հետազոտություն, վերլուծել ցանկացած տիրույթի հետհղումներ, մշակել բովանդակության ռազմավարություն և շատ ավելին:
Ինչու՞ Semrush։
- ավելի քան 50 SEO և մարքեթինգային գործիքներ:
- ցանկացած կայքի համապարփակ վերլուծություն:
- մրցակիցների հիմնաբառերի և հետհղումների վերաբերյալ տվյալների նկատմամբ հասանելիություն:
- հիմնաբառերի հետազոտման մանրամասն գործիք:
- մի քանի բովանդակության մարքեթինգի և սոցիալական մեդիայի գործիքներ:
Հատուկ առաջարկ Semrush-ից Visa բիզնես քարտապանների համար
Ստացեք Semrush-ից Pro պլանի 14-օրյա փորձնական անվճար տարբերակտ Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչպե՞ս օգտվել առաջարկից:
- Մուտք գործեք Poshvine կայք, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայք մուտք գործելու համար, և գրանցվեք առաջարկից օգտվելու համար:
Առաջարկը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, 23:59 GMT-ն:
Պայմանները և դրույթները
Գործընկերների պայմանները և դրույթները:
Փորձնական առաջարկը հասանելի է բոլոր նոր Semrush-ի օգտատերերի կամ առկա անվճար Semrush Semrush-ի օգտատերերի համար, ովքեր նախկինում երբեք չեն ակտիվացրել Semrush-ի փորձնական առաջարկը: Առաջարկից օգտվելու համար օգտատերերը պետք է գրանցվեն առաջարկի հղումով: Կիրառվում են Semrush-ի սպասարկման պայմանները (https://www.semrush.com/company/legal/terms-of-service/)։
Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված: