Ինչո՞վ է Paymo ծառայությունը օգտակար ձեր բիզնեսին:
Paymo-ն աջակցում է հեռահար աշխատանքին և առաջարկում է նախագծերի պլանավորում, ռեսուրսների պլանավորում, համատեղ աշխատանք թիմում, ֆայլերի ստուգում, ժամանակի հետևում և նախագծերի հաշվառում մեկ փաթեթի շրջանակներում: Լուծումը կօգնի բացահայտել և վերացնել նախագծերի խոչընդոտները, հստակ հետևել առաջընթացին և անսխալ հաշվետվություն ներկայացնել, ինչը թույլ կտա առավել ճշգրիտ իրականացնել ձեր նախագծերը և՛ ժամանակի, և՛ բյուջեի առումով:
Ինչու՞ Paymo։
- ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյս:
- ինտեգրված հաշիվների դուրսգրում և առցանց վճարների ընդունում:
- հաշվետվությունների զանազան տարբերակներ:
- լուծումը հասանելի է 20 տարբեր լեզուներով (հարմար է միջազգային թիմերի համար):
- Կանբան տախտակներ, թայմ-թրեկեր, առաջադրանքների առաջնահերթություն, Pomodoro թայմեր, Գանտա գծապատկերներ, ֆայլերի կազմակերպում և շատ այլ օգտակար հատկություններ:
Հատուկ առաջարկ Paymo-ից Visa բիզնես քարտապանների համար
Ստացեք 30% զեղչ Paymo պլանից Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչպե՞ս օգտվել առաջարկից:
- Մուտք գործեք Poshvine կայք, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայք մուտք գործելու համար։
- Կիրառեք կուպոնի կոդը և վճարեք ձեր բիզնես Visa քարտի միջոցով՝ առաջարկից օգտվելու համար:
Առաջարկը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, 23:59 GMT-ն:
Պայմանները և դրույթները
Գործընկերների պայմանները և դրույթները:
Օգտատերերը պետք է գրանցվեն՝ օգտագործելով իրենց կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն՝ Paymo-ից օգտվելու և զեղչը ստանալու համար: Paymo-ի հաշվին կից առաջարկի կիրառելիությունը նացառապես Paymo-ի հայեցողությամբ է իրականացվում: Զեղչը գործում է միայն նոր հաշիվների համար և կարող է կիրառվել ցանկացած վճարովի ամսական պլանի համար: Առաջարկը չի տարածվում տարեկան պլանների վրա: Paymo-ն առաջարկում է անվճար 14-օրյա փորձաշրջան, և զեղչը կարող է կիրառվել բաժանորդագրության ընթացքում: Paymo-ն դրամական միջոցների վերադարձ չի իրականացնում: Եթե բաժանորդագրությունը չեղարկվել է, մնացած գումարը կհաշվեգրվի Paymo-ի այդ հաշվին և կօգտագործվի ապագայում՝ նոր բաժանորդագրություն ստեղծելու ժամանակ: Եթե հարցեր ունեք Paymo-ի կամ ձեր բաժանորդագրության վերաբերյալ, գրեք հետևյալ հասցեին՝ [email protected]:
Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված: